Երևանի կամերային երգչախումբ - Անձրև եկավ շաղալեն (Armenian folk)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 авг 2024
  • Հայ ժողովրդական «Անձրև եկավ շաղալեն» երգը կատարում է Երևանի կամերային երգչախումբը: Մշակումը՝ Կոմիտասի: Խմբավար՝ Հարություն Թոփիկյան:
    Ռ. Աթայանը նշում է, որ 1899 թ. Բեռլինում կարդացած դասախոսության ընթացքում Կոմիտասը հայ ժողովրդական այլ երգերի թվում 4 գերմանացի երգիչներից կազմված խմբով կատարել է նաև այս երգը՝ քառաձայն մշակումով:
    Երգում նախ պատկերվում է մի տեսարան բնության գրկում: Թեթև անձրև է գալիս, որի կաթիլների հարվածից մեղմիկ օրորվում են այն ուռենու տերևները, որի մոտ կանգնած է աղջիկը: Շուտով երևում է նաև նրա սիրեցյալը, որ ձի հեծած գալիս է դեպի իրեն: Աղջիկը հիացմունքով է նայում իր հեծյալ յարի կերպարանքին, որի կարմրագույն ձին տակին խաղալով է քայլերը փոխում՝ իրեն ու հեծյալին հաղորդելով մի տեսակ վեհություն: Ի դեպ, աղջիկն իր սիրեցյալին անվանում է իր «ախպերը», որը հատուկ է ժողովրդական խոսքին: Նույն կերպ էլ շատ բանաստեղծներ, դիմելով իրենց յարին, նրանց հաճախ անվանում են «քույր»:
    Մինչ տղան կհասնի աղջկան, նա դեմքով դառնում է դեպի աղոթարանը և դեմքը խաչակնքում՝ հավանաբար Աստծուց խնդրելով, որ իրենց սիրուն ոչինչ խանգարող չլինի, հարազատներից ոչ ոք չընդդիմանա իրենց միությանը: Ապա դառնում է դեպի թշնամու տունը և ձեռքով չանչ է անում նրան, կարծես ասելով՝ «քո չկամությունը քեզ մնա»: Մինչ այդ հասնում է իր յարը, ցած ցատկում ձիու գավակից և մոտենում աղջկան, ով թևը գցում է նրա վզով և համբուրում այտը, ապա հրավիրում ճաշելու: Աղջիկը ուռենու տակ փռել է գորգեր, երկու կողմերում դրել է նախշազարդ բարձեր, որպեսզի իրենք երկուսով թիկն տան և միասին ճաշակեն իր բերած սերն ու կարագը, տապակած հավի ճուտը և ոչխարի մածունը:
    Աղջիկը տղային հայտնում է, որ այս ամենը մեծ սիրով ու մանրակրկիտ հոգածությամբ է արել, որպեսզի տղան իմանա, թե ինքը որքան շատ է սիրում իրեն:
    Ապա հանկարծ մեկ ակնթարթ աղջկան մի կասկած է պարուրում. չլինի՞ հանկարծ տղան մի օր լքի իրեն, թռչնի պես թևին տա ու հեռանա: Բայց այդ կասկածը շուտով մարում է, և աղջիկը զվարթորեն տղային խնդրում է երգել իր համար: Նա զմայլանքով դիտում է իր յարին, նրա սիրելի դիմագծերին ու երազում, թե երբ կլինի այն օրը, որ տղան իբրև թագավոր կգա իրենց տունը, այսինքն իրենց հարսանիքի օրը:
    Armenian folk song "Andzrev yekav shaghalen". Performs Yerevan chamber choir. Conductor Haroutyoun Topikyan. Processing by Komitas.
    Երգի խոսքերը՝
    Անձրև եկավ շաղալեն,
    Ուռու տերև դողալեն,
    Վայ, լե, լե, լե,
    Լե, լե, լե:
    Հրես, եկավ իմ աղբեր,
    Ալ ձին տակին խաղալեն,
    Վայ, լե, լե, լե,
    Լե, լե, լե:
    Դեմ աղոթրան խաչ անեմ,
    Թշնամու դեմ չանչ անեմ,
    Ձեռըս գցեմ վըզովը՝
    Մի երեսը պաչ անեմ:
    Խալիչեքը փըռել եմ,
    Նախշուն բարձեր դըրել եմ.
    Թառլան ջան, քեզ ուտելու
    Սեր, կարագ հազըրել եմ:
    Տապկած հավի ճուտ բերեմ,
    Ոչխարի մածուն բերեմ.
    Որ գիտենաս, անո՜ւշ ջան,
    Թե քեզ սըրտով կըսիրեմ:
    Ղուշ մի դառնա թևավոր.
    Դու խաղ կանչի ձևավոր.
    Յարաբ, կըլնի՞ էն օրը,
    Որ գաս մեր տուն թագավոր:

Комментарии • 1

  • @user-qt3vx3ku1e
    @user-qt3vx3ku1e 5 месяцев назад +1

    Հրաշալի երգ՝ մեծ իմաստով եվ մեծ սրտով գրված։
    Կոմիտասը անհասանելի բարձրունք է։