Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ ♪ (Մինուս)
HTML-код
- Опубликовано: 19 ноя 2024
- • Նոր 2023 Երգ - Այս անլ...
Ays anluys kyanqum / Karaoke (minus)
Music By: Rebecca Hakobyan
📖 Ձեռագիր
-------------------------------------------
1.Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ,
Ես այստեղ պանդուխտ եմ և օտար։
Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն,
Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար:
Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է,
Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք:
Աշխարհում խավար ու տառապանք է,
Երկնքում է գանձն ամենաթանկ: (2x)
2.Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է
կենդանի ջրի Քո աղբյուրին,
Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է,
Ինձ համար Քեզ մոտ կա ավելին:
Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է,
Քո երկյուղն է միշտ իմ խորքերում,
Դու գալիս ու սիրտս լիացնում ես,
Աննման Քո փառքն է ինձ գերում: (2x)
3.Արևի պես Դու գալիս փարվում ես,
Շողերով Քո կյանք ես պարգևում,
Խնդությամբ նորից Դու ինձ լցնում ես,
Ճանաչել տալիս Քո սերն անհուն:
Իմ Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ,
Արցունքներն իմ Քեզ են որոնում,
Ես գիտեմ՝ «իմ սիրտը Դու տեսնում ես»,
Մի խոսքից անգամ՝ ինձ հասկանում:
Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես,
Դու ես, Տե՛ր, օգնում ինձ այս կյանքում,
Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես,
Ինձ պահում կանգուն ու հաստատուն:
-------------------------------------------