Ներկայացվել էՍփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 май 2024
  • Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ՝ քննարկելու վերջինիս 2023 թվականի գործունեության հաշվետվությունը։
    Սփյուռք գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումները: Զեկուցվել է, որ 2023 թ. հունիսի 1-ից գրասենյակը գործարկել է Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Կենտրոնը հայրենադարձներին տրամադրում է անհատական ու խմբային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, իրականացնում է հայրենադարձների ինտեգրմանն ուղղված միջոցառումներ: Հայրենադարձության և ինտեգրման հարցերով ընդունվել և ընթացք է տրվել 3 617 դիմումի, 340 հայրենադարձների համար կազմակերպվել են 13 օնլայն ու օֆլայն խորհրդատվական հավաք-հանդիպումներ, 413 հայրենադարձ մասնակցել է հայոց լեզվի, ինտեգրման ու վերապատրաստման անվճար դասընթացների, 81 սիրիահայեր պետպատվերի շրջանակներում օգտվել են առողջապահական ծառայություններից:
    Նշվել է, որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը շրջանառվել է պետական կառավարման համակարգի մարմիններում և այն պատրաստ է ԱԺ ներկայացման: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքը պետք է հաշվի առնի հայրենադարձների գործնական խնդիրներն ու առկա ողջ տեղեկատվությունը: Միաժամանակ, վարչապետը նկատել է, որ Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը նաև տեղեկատվական բազա ստեղծելու կոնկրետ մեխանիզմ է:
    Սփյուռքի ներուժի համախմբման, հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ակտիվացման և հայկական շահերի պաշտպանության նպատակով գրասենյակը կազմակերպել է Ազգային երիտասարդական համաժողովը և Հայ իրավաբանների համագումարը, որոնց մասնակցել է 600-ից ավելի երիտասարդ 50 երկրից, 250 հայ իրավաբան 30 երկրից և 150 բանախոս 15 երկրից: Վարչապետը հետաքրքրվել է, թե օրինակ Ազգային երիտասարդական համաժողովի առաջ գործնական ի՞նչ է դրվել: Ի պատասխան նշվել է, որ դրա նպատակն է երիտասարդներին կապել Հայաստանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Զարեհ Սինանյանի խոսքով՝ երիտասարդների համար ներդրում անելով՝ ապահովվում է շարունակականություն բոլոր ծրագրերի համար: «Միևնույն ժամանակ երիտասարդների հետ ստեղծում ենք երկարաժամկետ հարաբերություններ»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
    Վարչապետին են ներկայացվել նաև գրասենյակի ընթացիկ ծրագրերը: Սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ին 50 սփյուռքահայ մասնագետ աշխատել է ՀՀ պետական կառավարման համակարգի 23 կառույցներում: Միջոցառման մասնակիցների 72 տոկոսը հայրենադարձվել է՝ մշտական աշխատանքի անցնելով պետական կառույցներում և մասնավոր հատվածում: Միջոցառման մասնակիցների կողմից մշակվել են 10 նոր ծրագիր՝ միտված Հայաստանի Հանրապետության առանձին ոլորտների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների, մշակույթի, էկոնոմիկայի, սպառողների իրավունքների պաշտպանության, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություններով:
    Հովնանյան ընտանեկան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում՝ 2022-2023 թթ. ծրագրի 15 մասնակից հնարավորություն է ունեցել շարունակել աշխատանքը ևս մեկ տարով: Նույն հիմնադրամի հետ համագործակցությամբ ծրագիրը ներդրվել է նաև Շիրակի մարզում: 2023-2024 թթ.-ին ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի 19 կառույցներում ներգրավվել է 50 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ:
    «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում 13-18 տարեկան սփյուռքահայ 600 պատանիների համար կազմակերպվել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ, այցեր և այլն: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Բյուրականում:
    «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 2022-2023 թթ.-ի միջոցառմանը մասնակցել են 20 երիտասարդ 12 երկրից: Նրանք իրականացրել են համայնքային և հայրենադարձությանը վերաբերող շուրջ 100 իրազեկման հանդիպումներ և միջոցառումներ, 20 փորձի փոխանակման ծրագրեր, 40 մեդիա հրապարակումներ և այլ աշխատանքներ: 2023-2024 թթ. միջոցառմանը մասնակցում է 18 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 8 երկրից: Նրանց կողմից կատարված աշխատանքները կամփոփվեն 2024 թ. օգոստոսին:
    Նշվել է նաև, որ 2023-ին առաջին անգամ մեկնարկել է «ԴիասՊրո» մասնագիտական կամավորական ծրագիրը: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է առողջապահության, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության, էկոնոմիկայի և զբոսաշրջության ոլորտներում: Ծրագրի շրջանակներում հարցազրույցներ են իրականացվել ՀՀ մարզերի և Երևանի տեղական կառավարման տարբեր օղակների միջև։ 40 մասնակից անցել է վերջնական ընտրությունը՝ սկսելով կամավորական աշխատանքը։
    Կարևորվել է սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ընդլայնման գործընթացը: Սփյուռքի գործերի հանձնակատարներ են նշանակվել Լեհաստանում, Նիդերլանդներում, Իտալիայում, Սլովակիայում, Դանիայում և Գերմանիայում: Զարեհ Սինանյանը նշել է, որ արդեն իսկ նշանակված հանձնակատարները համայնքում կշիռ ունեցող անձինք են, ովքեր ցանկություն և կարողություն ունեն լինել պետության ներկայացուցիչը համայնքում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով հնարավորություն է ստեղծվում, որպեսզի սփյուռքի համայնքները կառավարության հետ առնչվելու ցանց ունենան:

Комментарии • 2

  • @alexandersafaryan5895
    @alexandersafaryan5895 16 дней назад

    Մինչև երբ էք օրենքով սահմանված կարգով անվճար հասանելիք հիվանդներին մահվան ուղարկելը դադարեցնել, վերջապես հերիք է ձեր ստերով կերակրել։