🇦🇲ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ԱՊԱՐԱՆ🇦🇲

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 11 фев 2025
  • Ապարանի հաղթական հերոսամարտի և Հայաստանի Առաջին Հանրապետության 106-ամյակն այսօր մեծ շուքով նշվեց Ապարան քաղաքում։Ապարանը տոնի առթիվ իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի, համայնքների բնակիչների առաջ։Տոնախմբությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, համայնքապետեր, հոգևորականներ, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք։Տոնական շքերթը սկսվեց Ապարանի քաղաքային հրապարակից։ Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը ուղեկցեց Կառավարության ներկայացուցիչներին, հյուրերին՝ նրանց ծանոթացնելով և ներկայացնելով միջոցառումների շարքը։Ապարանի կենտրոնական ճանապարհի ողջ երկայնքով տեղադրված էին մշակութային, արվեստանմուշների, ազգային ուտեստների տաղավարներ, որոնք ներկայացնում էին ՀՀ տարբեր բնակավայրերին բնորոշ կոլորիտը։ Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, մարզական և մշակութային միջոցառումներով, արվեստի գործերի ցուցադրությամբ։

Комментарии •