18 07 24 Սևան քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ:

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 окт 2024
  • «Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլի շինարարական աշխատանքները կատարվել են 2023թվականին, 2-րդ փուլը, որը ներառում է Մյասնիկյան, Նալբանդյան փողոցները, Նաիրյան փողոցի մայթերը, այս տարվա ճանապարհաշինական ծրագրերի ցանկում է:
    Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, որը քաղաքի համար ունի կարևորագույն նշանակություն: Տարիներ շարունակ հիմնանորոգման խնդիրն օրակարգային էր ու հրատապ, որը տեղական իշխանության կողմից համայնքային ենթակառուցվածքների ուսումնասիրման և կարիքների գնահատման արդյունքում դարձավ հերթական սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկը:
    Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները ներառել են 8083քմ տարածք:
    Սուբվենցիոն ծրագրի այս ենթածրագրի՝ Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման պայմանագրային արժեքը 95մլն.446 դրամ է, որի 50 տոկոսը համաֆինանսավորվում է համայնքային բյուջեի միջոցներով:
    Ենթածրագրով նախատեսված հաջորդ շինարարական օբյեկտը Նաիրյան փողոցի մայթերի հիմնանորոգումն է, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են մայիս ամսին, և ծրագրով նախատեսված աշխատանքների կեսն արդեն կատարված է:
    Ծրագրի պայմանագրային արժեքը 199.827.200 դրամ է, որի 50 տոկոսը ներդրվելու է համայնքի կողմից:
    Մեկնարկել է նաև ենթածրագրով ներառված մյուս՝ Նալբանդյան փողոցի հիմնանորոգումը՝ 14602քմ:
    Նալբանդյան փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածները:
    Փողոցի երկու հատվածների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքն է 144.531.600 դրամ՝ համայնքային 50 տոկոս համաֆինանսավորմամբ:
    Նախատեսված են հողային, ճանապարհային, մայթի պատվածքի, ուղիների մասով աշխատանքներ, եզրաքարերի ապամոնտաժում, եզրաքարերի տեղադրում, վերատեղադրում, դիտահորի բարձրացում և իջեցում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում և այլ աշխատանքներ:
    Շինարարական աշխատանքների կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
    Հավելենք, որ այս սուբվենցիոն ծրագրի առաջին փուլում՝ 2023թվականին, հիմնանորոգվել են Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս, Սևան քաղաքի Մարզպետունի, Խորհուրդների, Սունդուկյան փողոցները:

Комментарии • 1

  • @armankazarian1221
    @armankazarian1221 3 месяца назад

    Սևանը պետքա Հայաստանի ամենաուժեղ քաղաքը լիներ, բայց ողբալի վիճակա