«Ամենաշատ զոհերը առաջին օրը ունեցանք՝ հրամանատարը զոհվեց, տեղակալը՝ վիրավորվեց, ինքնասպան եղավ»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 июн 2023
  • 44-օրյա պատերազմ․ ինչու՞ պարտվեցինք։
    44-օրյա պատերազմի մեր հետաքննության մաս են կազմում նաև հարցազրույցները՝ տարբեր փորձագետների, հրամանատարների, մարտական գործողությունների մասնակիցների հետ։
    Պատերազմի օրերի մասին խոսել ենք 2020թ․-ին դեսանտագրոհային վաշտի հրամանատար, կապիտան Դավիթ Հովհաննեսյանի հետ: Դավիթ Հովհաննեսյանը 2012-2017թթ․-ին սովորել է ՌԴ Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում։
    2018թ․-ից ծառայության է անցնել Արցախում՝ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակում, որպես դասակի հրամանատար։
    2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի չորրորդ օրվանից նշանակվել է վաշտի հրամանատար։
    Պատերազմի առաջին օրվանից Դավիթը իր վաշտի հետ մարտական խնդիրներ է կատարել Մարտակերտի շրջանի Թալիշ, Աղդաբան, Մատաղիս ուղղություններում, Մարտանու շրջանի Շեխեր գյուղում և Շուշիում։
    Լրագրողական հետաքննություններ, փաստագրական հետաքննական ֆիլմեր, հոդվածներ եւ հարցազրույցներ, ամենօրյա լրատվություն:
    Հետևեք մեզ՝
    Ֆեյսբուքում - bit.ly/39vP0mw (հայերեն և ռուսերեն); bit.ly/2VRik2O (անգլերեն)
    Թվիթերում - bit.ly/39yre9A
    Ինստագրամում - bit.ly/39wSoOd
    Լինկդինում - bit.ly/3ayjvsf
    Տելեգրամում - t.me/hetqonline (հայերեն) ; t.me/hetqinrussian (ռուսերեն);
    t.me/InvestigativeJournalists (անգլերեն)

Комментарии • 16

  • @manushlevonyan3038
    @manushlevonyan3038 Год назад +4

    Շատ շնորհակալ ենք լուսաբանման համար փառք մեր հերոսներին և խոնարհումըս շիրիմներին

  • @gohargohar5877
    @gohargohar5877 Год назад +3

    Լսելով հարցազրույցները, տեսնելով մեր ողբալի իրականությունը` ուրվագծվում է մի ցավոտ պատկեր` կանխամտածված պարտություն 😢😢

    • @ispirispiryan7112
      @ispirispiryan7112 Год назад +1

      Եթե բանակի իրավիճակը էտքան վատ է եղել` ի՞նչ "կանխամտածված պարտության" մասին է խոսքը։ Մի բան որի մեջ մեղավոր է պետությունը դա պատերազմի գնալն էր։

    • @rolandbadasian8401
      @rolandbadasian8401 Год назад +1

      @@ispirispiryan7112 եթե նայում ես ամբողջ կտրվածքով, այնքան էլ վատ չի եղել ։Բացի հարավից ու մի կտոր հյուսիս արեւելքից, մնացած ուղղություններով ոչ մի հաջողության չհասան ։նույնիսկ հարավում կարմիր շուկան չստացվեց գրավել ,որին շատ ձգտում էին դեպի շուշի ասֆալտապատ ճանապարհ ստանալու համար ։

    • @anushn3954
      @anushn3954 Год назад +1

      ​@@ispirispiryan7112 բա ի՞նչ աներ,ասեր էստի հդմեցե՞ք։ Լրիվ դավաճանված պատերազմ էր մեր տղաներին էլ զոհաբերեցին։ պիտի մարդ ինչքան տգետ լինի որ չհասկանա եղածը։

  • @mikayelparanyan6004
    @mikayelparanyan6004 11 месяцев назад +1

    12:08 Սիրելի սպա կարևորը զոհերի քանակը չի, կարևորը սանիտարական կորուստն է։
    Երբ վիրավոր է զինվորը նա այլևս հնարավորություն չունի իր առջև դրած խնդիրը նույն օպերատիվությամբ կատարելու։
    Ինչն էլ բերեց մեր պարտության...

  • @logoped_dzer_tane
    @logoped_dzer_tane Год назад +5

    Հավերժ փառք ու խոնարհում բոլոր ժամանակների հայ զինվորին ու սպային 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲

  • @anushn3954
    @anushn3954 Год назад +2

    Ապրի մեր երիտասարդը, հզոր տղա։ Ափսոս որ ձեզ դավաճանեցին։ Սա ծախված պատերազմ էր, մեր տղաները արիաբար են կռվել մինչև վերջ։

  • @rolandbadasian8401
    @rolandbadasian8401 Год назад +4

    Պատերազմի ընթացքը եթե հնարավոր է ցուցադրեք քարտեզի վրա ,օրերով ,մարտական գործողությունների ընթացքով ։

    • @haykmakiyan6449
      @haykmakiyan6449 Год назад +1

      Պատերազմի ընթացքը, քարտեզի վրա, օրերով, մարտական գործողություններով Հետք-ը պատրաստում է ապագայում հրապարակել:

    • @rolandbadasian8401
      @rolandbadasian8401 Год назад

      @@haykmakiyan6449 շատ լավ ,մեր ժողովուրդը պետք է իմանա ամբողջ ճշմարտությունը ։եթե կարելի է էտ ամենը մասնագետների վերլուծության, ամեն ճակատագրական դրվագ ։
      Մեր ազգի կեսը մտածում է թե տեղի է ունեցել դավաճանություն ,բայց վերլուծելով գուգլ մապսի քարտեզների, պարզ է դառնում որ մենք պայքարել ենք ու շատ մեծ վնաս ենք հասցրել թշնամուն ։
      Ոչ մի դավաճանություն չի էլ եղել ,ուղղակի ուժերն էին անհավասար ,հատկապես հարավում։

    • @haykmakiyan6449
      @haykmakiyan6449 Год назад +2

      @@rolandbadasian8401 Առաջիկա այս շարքի մյուս հարցազրույցների մեջ ներկայացվելու են Ձեր կողմից նշված այն դրվագները, որոնց մասին քիչ է խոսվում՝ դիմադրության հաջող օրինակները, մարտական գործողությունները։

    • @rolandbadasian8401
      @rolandbadasian8401 Год назад +1

      @@haykmakiyan6449 Անհամբեր սպասում եմ ։Ինձ շատ է մտահոգում դիտումների քանակը,շատ մտահոգիչ տարրեր կա էտ ամենի մեջ։
      Հաջողություն եմ մաղթում Ձեզ շատ կարեւոր նախաձեռնության համար ։

  • @haykmakiyan6449
    @haykmakiyan6449 Год назад +2

    Այս շարքի նախորդ հարցազրույցը, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի հետ՝ ruclips.net/video/wmnx4lssiGU/видео.html&ab_channel=HetqTV