Աղավնատուն 03.06.2018 Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի Խաչքարի բացում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 июн 2018
  • Աղավնատուն գյուղի սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին նաև զոհված զինծառայողներ Արմենակ Ուրֆանյանի, Տիգրան Պողոսյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Սասուն Մկրտչյանի և Ադամ Սահակյանի մայրերերը:Խաչքարը տեղադրվել է եղբայրներ Լևոն և Գրիգոր Աբգարյանների կողմից: Վերջիններս սովորական գյուղացիներ են, չունեն բիզնես, զգալի կարողություններ: 28-ամյա Լևոնը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ Գրիգորը զբաղված է հողագործությամբ: Եղբայրները խաչքարը պատրաստել են իրենց տնտեսած գումարներով:
    Լևոնն ասաց, որ թեև Աղավնատուն գյուղը ապրիլյան պատերազմի ժամանակ մարդկային կորուստներ չի ունեցել, սակայն մարտի դաշտում ընկած տղաները պաշտպանել են մեր հայրենիքը, հետևաբար խիստ անհրաժեշտություն էր նրանց անվամբ խաչքար ունենալը:
    Նշենք, որ խաչքարի քանդակագործը նույն գյուղի բնակիչ 23-ամյա Վիրաբ Վիրաբյանն է:
  • ВидеоклипыВидеоклипы

Комментарии •