ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐ։ ԷՋՄԻԱԾԻՆ։ ՆՈՐ ԾԱՂԻԿ։ ՄԻԱՅՆ ՍՈՒՐԲ։ ՏԵՐ ՈՂՈՐՄԵԱ։
HTML-код
- Опубликовано: 4 фев 2025
- Կատարեց՝ Անի Սիմոնյան
Խորհրդակատար՝ Տեր Եփրեմ քահանա Հարությունյան
Էջմիածին.
Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:
Ես մի ընծա քո խորանում,
Մի կաթիլ խունկ քո բուրվառում,
Զերթ քաղցր ձայն թող սպառվեմ,
Գուցե այդպես գութիդ հասնեմ:
Էջմիածին, Էջմիածին,
Էջմիածին, Էջմիածին:
Ես մեղավոր մի ուխտավոր:
Խոսքերի հեղինակ` Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյան /Ներսես Վանական/:
Մեղեդի` Մարի Պոզապալյան:
Երգը մեծ տարածում ունի հավատացյալների շրջանակներում, բայց չի երգվում եկեղեցական արարողությունների ժամանակ /կանոնական շարական չի համարվում/:
Նոր ծաղիկ
Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ, այսօր ի նոր գերեզմանէն: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս: Երփնազարդ հոգւոցն տունկք կանաչացան կենդանութեամբ: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս: Րենական լուսոյ սաղարթք, ի հոգեւոր գարնան փթթեալք: Երեւեալ լոյս յարութեան, աւետիս, ի խաւարի ստուերաց մահու, աւետիս: Յարեաւ Քրիստոս, աւետիս:
Տաղի հեղինակը Սուրբ Ներսես Շանորհալին է:
Երգվում է Սուրբ Պատարագի ընթացքում:
Միայն Սուրբ. հատված Սուրբ Պատարագից
Միայն Սուրբ,
Միայն Տէր,
Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր. Ամէն
Տեր ողորմեա
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:
Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:
Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:
Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Յիսուս Փրկիչ, մեզ ողորմեա՛:
#հոգևորերգեր, #Էջմիածին, #Նործաղիկ, #Միայնսուրբ, #Տերողորմեա