Շենգավիթ հնավայր/Shengavit ancient site (100 Archaeological monuments of Armenia)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 окт 2024
  • Շենգավիթը Հայաստանում վաղ բրոնզեդարյան առավել հայտնի և լավ ուսումնասիրված բազմաշերտ, 4 մ խորությամբ հուշարձան է, զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ։ Բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով։ Պարսպի տակ` հյուսիսային կողմում, հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը։ Շենգավթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին։ Հնավայրի կացարանները բավականին ընդարձակ էին ու բարեկարգ։ Շինարարական աղյուսը ստացել էր ավելի հաստատուն ձև, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղված էին գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստված էին մանր կոպիճի համակենտրոն շարվածքով։ Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ[1]։ Հնավայրում 1936-1938 թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը։ Նրա՝«Հնագույն մշակույթների հերթագահությունը Հայաստանում ըստ հնագիտական նյութի» աշխատության մեջ, հեղինակը հիմնավորում և նկարագրում է Շենգավիթյան մշակույթը։ Աշխատանքը նվիրված է Շենգավիթ բնակատեղիի պեղումներին և գիտական հետազոտությունների արդյունքներին։ Համաձայն աշխատության՝ հնավայրը հնագետների կողմից բացահայտվել է դեռևս 1924-1925 թվականներին, սակայն լայն ուսումնասիրություններ չեն իրականացվել:Հետագայում, տարածքում պատահաբար հայտնաբերվել է կոտրված աման և կավե օջախի մնացորդներ:Ինչից ելնելով էլ, 1936 թվականին, Հայաստանի պատմության թանգարանի աշխատակիցների կողմից տարածքն ուսումնասիրվեց, իսկ Պատմական հուշարձանների պահպանության պետական կոմիտեն 1936 թվականի հունիսի 14-ից սկսեց պեղումներ իրականացնել։ Հեղինակը Շենգավիթյան մշակույթը անվանում է նաև «Կուր-Արաքսյան», «Վաղ-Անդրկովկասյան» մշակույթ[2]։ 1958 թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ։ 1958-1980 թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը [3]։ 2000 թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվել հայ-ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։

Комментарии •