Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 10 мар 2019
  • Այսօր՝ մարտի 11-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղապետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր պահանջում են գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «23 տարի է՝ գյուղապետը տզրուկի նման ծծում է մեր արյունը, համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե մի մարդ թամա է անում Քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարնեը յուրացնելով, թող ներեն մեզ՝ դա առնվազն սրբապղծություն է, իսկ նման գյուղապետ էլ չենք ուզում ունենալ։ Դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացնեն և բազմաթիվ ապօրինություններ կհայտնաբերվի։ Սոցիալապես անապահով ընտանիքների անուններով խոշոր չափի գումարներ է դուրս գրել, մի մասը տվել է, մի մասն էլ հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմի Շուրա Բալագանովի նման գրպանել է։
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2019...

Комментарии •