22 07 24 Սևան համայնքում անցկացվեց հեծանվային արշավ «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» խորագրով:

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 окт 2024
  • Սևանի հեծանվային ակումբի սաները բնակչության շրջանում Ֆիզիկական ակտիվության տարածվածության բարձրացման նպատակով, հատուկ ուղերձներով՝ «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին», «Մենք Չենք ծխում» պաստառներով, շարժվեցին Սևան քաղաքից , անցնելով Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհով և հասան Ծովագյուղ բնակավայր՝ դրանով իսկ խրախուսելով հեծանիվ վարելու առողջ ապրելակերպը:
    Հեծանվային արշավի նպատակն էր բարձրացնել բնակչության ֆիզիկական ակտիվությունը Սևանի տարածաշրջանում:
    Հակածխախոտային և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության դեմ կոալիցիային Սևան համայնքը միացել է վաղուց: Համայնքում կազմակերպվել են հակածխախոտային և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության դեմ պայքարի բազմաբնույթ միջոցառումներ:
    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է մարդկանց ֆիզիկական ակտիվությունը խթանելու նպատակով օրինակ 5-17 տարեկան երեխաները և դեռահասները պետք է շաբաթվա ընթացքում կատարել օրական առնվազն 60 րոպե տևողությամբ միջինից մինչև ուժեղ ինտենսիվությամբ, հիմնականում՝ աերոբիկ ֆիզիկական վարժություններ։ Սահմանափակել նստակյաց անցկացրած ժամանակը, հատկապես էկրանի դիմաց հանգստանալու ժամանակը։ 18-64 տարեկան մեծահասակները պետք է կատարեն՝ շաբաթական առնվազն 150-300 րոպե չափավոր ինտենսիվության աերոբիկ ֆիզիկական վարժություններ կամ առնվազն 75-150 րոպե ուժեղ ինտենսիվության աերոբիկ ֆիզիկական վարժանքներ։ Սահմանափակեն նստակյաց անցկացրած ժամանակը, փոխարենը ապրեն ոռողջ ապրելակերպով:
    Առողջապահության ազգային ինստիտուտի և Վրաստանի և Հայաստանի թիմեր՝ հանուն առողջ միջավայրի և հետազոտությունների (GATHER-2) կենտրոնի համատեղ իրականացվող բնակչության Ֆիզիկական ակտիվության ծրագրի նպատակներն են՝ հզորացնել համայնքային ռեսուրսները բնակիչների ֆիզիկական ակտիվությունը խթանելու համար, ավելացնել բնակչության ֆիզիկական ակտիվության ծրագրերը, բարձրացնել համայնքի իրազեկվածությունը բնակչության ֆիզիկական ակտիվության կարևորության վերաբերյալ, իսկ որպես համընդհանուր նպատակ՝ ծխից ազատ քաղաքականությունների ստեղծման, ամրապնդման և կիրառման միջոցով համայնքային տարբեր վայրերում երկրորդային ծխի ազդեցությունը նվազեցնելն է:
    Սևան համայնքը միացել է GATHER-2 բնակչության ֆիզիկական ակտիվության ծրագրին, որի շրջանակներում Սևան քաղաքում և բնակավայրերում սպասվում են բնակիչների ֆիզիկական ակտիվությունը խթանելուն ուղղված այլ արշավներ ևս:

Комментарии •