Աննա Հակոբյանը Թալինում այցելել է Գեղարվեստի դպրոց և «Նավակ» մանկական զարգացման կենտրոն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 17 ноя 2024
  • ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7 ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում են 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, քանդակագործության, մանրանկարչության և այլ խմբակներ։ Աննա Հակոբյանը շրջայց է կատարել գեղարվեստի տարբեր ճյուղերի սրահներում՝ զրուցելով երեխաների հետ։ Երեխաները նրան են ներկայացրել իրենց աշխատանքները, մասնավորապես՝ գունազարդ գորգեր, կարպետներ և սիրով վարչապետի տիկնոջը նվիրել իրենց գործած գորգերից մեկը։

Комментарии •