Մակարավանք

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 1 окт 2024
  • Մակարավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։
    Գլխավոր եկեղեցին, ըստ նրանից հարավ կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205թ.-ին։
    Մակարավանքի երկրորդ` հնագույն եկեղեցին (X-XI դդ.) համալիրի հյուսիս-արևելքում է։
    Մակարավանքի գավիթը (1207թ.), որ արևելքից կից է հնագույն եկեղեցուն, իսկ հարավից` գլխավորին, գրեթե քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ հորինվածք ունի, կառուցված է վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։
    Համալիրի արևելյան մասում կանգուն է վարդագույն և կարմրավուն անդեզիտի սրբատաշ խոշոր քարերով շինված, ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արևմուտքում ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ (գետնախարիսխը շրջանաձև է) կենտրոնագմբեթ հորինվածքով Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Մակարավանքի առաջնորդ Հովհաննեսը` 1198թ.-ին։
    Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Ախթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ

Комментарии • 8

  • @lusntaglusntagyan4606
    @lusntaglusntagyan4606 4 года назад +2

    Շնորհակալություն ,շատ հետաքրքիր էր ։

  • @lianayesayan
    @lianayesayan 12 лет назад +2

    Շատ շնորհակալություն...

  • @armeniatavushhushardzan7516
    @armeniatavushhushardzan7516 7 лет назад +2

    Հարկ էր նշել տեսաերիզում, որ 7 խաչքար բացակայում է տարածքից, ինչու՞ է բացակայում հարց է առաջանում: 2011թ. Տավուշի ՓԲԸ-ի տնօրենի կողմից, որը հանդիսանում է նաև Մակարավանքի խաչքավորը, ռեստավրացիայի համար տեղափոխվում է ՓԲԸ-ի տարածք: Անցնում է տարիներ խաչքարերը հետ չի վերադարձվում, Տավուշի պատմական միջավայրի պահպանությունը նկատում է, որ խաչքարերը յուրօրինակ ձևով շարված են ՓԲԸ-ի տարածքի մի գողտրիկ անկյունում: Դիմում է հետ վերադարձնելու համար կրկին ոչինչ չի արվում, լրատվական կայքերին տնօրենը հայտնում է, որ իրենք խաչքարերը տեղափոխել են ոչ թե Մակարավանքի շրջակայքից , այլ` աչաջրեցիների բակերից եւ գոմերից, որ իրենք սրբությունները այդ կերպ փրկել են ոչնչացումից:
    Մի խոսքով աչաջրեցիներին սարքում է սրբապիղծ, ամոթ էլ չի անում, մի հատ էլ խաբում է:
    Ինչևէ մի քանի տարի Տավուշի պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հետամուտ է լինում և այդ խաչքարերը հետ են վերադարձվում իր նախկին տեղը` Մակարավանքի տարածք:

    • @GS-hw5dk
      @GS-hw5dk 6 лет назад

      Armenia Tavush Hushardzan շնորհակալություն ինֆորմացիայի համար

  • @zarashunik
    @zarashunik 11 лет назад +1

    Shnorhakalutyun tesaerizi hamar,ays Vanq@ indz hamar shat arandznahatuk e ir chartarapetakan lutsumov,Vanqi arevmtyan shqamutqi verevi zardaqandak@ uni shat hetaqrqir xorhurd hing vecankyun haverjutyan xorhurdanishneric heto vecerrord@ kisat e chem kartsum vor da chartarapetakan sxal e

  • @haykghazarian4547
    @haykghazarian4547 7 лет назад +1

    Ձեր վիդեոնռրը շատ լավն են ❤❤❤

  • @____7128
    @____7128 6 лет назад

    Makaravanq mi hraaashq vayr

    • @GS-hw5dk
      @GS-hw5dk 6 лет назад

      Tina Grigoryan աչաջրեցիեք՞