ՄԱԿԱՐԱՎԱՆՔ / MAKARAVANK

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 ноя 2024
  • Մակարավանք, Ագռավավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո-Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։
    Պատմություն
    Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում է Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։
    Մակարավանքի հուշարձանախումբը գտնվում է Իջևան քաղաքից 24 կմ հեռավորության վրա, Աչաջուր գյուղից 6 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան ստորոտում։ Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։
    Պատմական Մահկանաբերդի հոգևոր ու մշակութային կենտրոն Մակարավանքը միջնադարյան ճարտարապետական նշանավոր համալիրներից է, հարդարանքի և հատկապես քանդկազարդերի նրբությամբ ու կատարելությամբ հայ մշակույթի անկրկնելի նմուշներից մեկը։ Այդ նաև ճարտարապետական կառուցվածքների ու բնության ներդաշնակության մի հոյակապ օրինակ է։
    Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
    Տարիներ առաջ Մակարավանք գնալը դժվար էր։ Իսկ այժմ, Աչաջուր գյուղից նորակառույց ու ասֆալտապատ ճանապարհով կարճ ժամանակում կարելի է հասնել այնտեղ։
    Հայկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտը և պետշինի համապատասխան մասնագետները ուսումնասիրել, պեղել և բարեկարգել են հուշարձանախմբի տարածքը։ Հայտնաբերվել և հաշվառման են ենթարկվել շրջակայքում ցրված ու հողի շերտով ծածկված սրբատաշ քարերը, զարդաքանդակները, վիմագիր արձանագրություններն ու խաչքարերը։ Դրանց մեծ մասն արդեն վերջնական հանգրվանել են իրենց նախկին տեղերում։
    Աչաջուր գյուղի շրջակայքում Մակարավանքի համալիրից բացի կան նյութական մշակույթի նաև ուրիշ հուշարձաններ։ Հին Աչաջուր և Պիպիս գյուղատեղերում պահպանվել են Սբ. Հովհաննես և Նահատակ եկեղեցիները, օժանդակ կառույցների ավերակները, խոյակները, խաչքարերը և ընդարձակ գերեզմանոցները։ Ուշագրավ է Սբ. Հովհաննես եկեղեցու մոտ գտնվող բուսական և երկրաչափական հոյակապ զարդանախշերով կերտված խաչքարը։
    Ավանդություն
    Գտնվում է Աչաջուր գյուղի արևմտյան կողմում։ Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում։ Կառուցումից հետո նա վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։
    Ճարտարապետություն
    Մակարավանքը բաղկացած է հին եկեղեցուց, գլխավոր եկեղեցուց, գավթից, Աստվածածին եկեղեցուց, նշխարատնից, մատուռից, աղբյուրից, պարիսպներից, գերեզմանոցից, բնակելի և օժանդակ շինություններից։
    Գլխավոր եկեղեցին և գավիթը
    Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճների տիպի, 13,5 X 9 մ միջին չափերի շինություն է, արտաքինից երկարավուն, ներսից խաչաձև հատակագծով, 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ խորաններով քառանկյուն։ Կառուցվել է բաց վարդագույն և պղնձագույն ֆելզիտի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարավային պատի լուսամուտի տակ աչքի է ընկնում մագիլներում ցուլ բռնած արծվի բարձրաքանդակը։ Արևմուտքից հիմնական մուտքը եզերված է նրբահյուս երեսակալով, իսկ վերնամասը ծածկված է գույնզգույն քարերի դրվագազարդով։ Ընդարձակ, լուսավոր ու տպավորիչ է եկեղեցու ներսը, չորս հուժկու հնգանիստ որմնամույթերը միանում են բարձր կամարներով, տանիքի կենտրոնում առաջացնելով քառակուսի բացվածք, որի վրա կառուցված է գմբեթը։ Հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցների թվին են դասվում բեմի ճակատի անկրկնելի քանդակազարդերը, մարդու գլխով առասպելական կենդանիները, գալարվող ձկները, գործիքները ձեռքին մարդու կերպարանքը՝ «Երիտասարդ» մակագրությամբ։ Երիտասարդը հավանաբար այս եկեղեցին քանդակազարդող վարպետ-ճարտարապետի անունն է, քանի որ նրա ձեռքին պատկերված են աշխատանքային գործիքներ։

Комментарии • 3