ՄԱՅՐՍ - Յարութիւն Մկրտչեան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 6 фев 2025
  • ՄԱՅՐՍ
    ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ
    Դու իմ միակն էիր, ինչպէս Հայաստանս,
    Տանս ճրագն էիր եւ ծուխն էիր տանս:
    Քոնը` իմն էր, իմը` քոնն էր յաւիտեանս,
    Դու իմ միակն էիր, ինչպէս Հայաստանս:
    Իմ տէրութիւնն էիր եւ իմ երկիրն էիր,
    Լրումն ու լիրն էիր, ճակատագիրն էիր,
    Եւ իմ միակն էիր, ինչպէս Հայաստանս:
    Իմ կեանքի գինն էիր, իմ Ծիր-Կաթինն էիր,
    Եւ իմ բաժինն էիր, եւ իմ բագինն էիր,
    Դու խառնուած էիր շնչիս, էութեանս…
    Դու իմ միակն էիր, ինչպէս Հայաստանս:

Комментарии •