«Միջնադարյան կացին» (The Axe) PROJECT LA

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 26 авг 2024
  • «Միջնադարյան կացին» Եղիշե Չարենց
    PROJECT LA և Ռոլանդ Գասպարյան
    երժշտ. Լևոն Արևշատյան
    գործիքավորում՝ Խաչիկ Սահակյան
    տեսահոլովակ՝ Սուրեն Սահակյան
    «Ես ներշնչված արեգակով
    Տենչում էի այգաբացին,
    Սակայն եղավ նա մեզ համար
    Միջնադարյան սրած կացին:
    Եվ գլուխներ թռան պայծառ -
    Կացնի զարկից այդ մահաբեր,
    Արյունատենչ ու արնավառ
    Դահիճը իր գահին է դեռ:
    Նա մորթոտված գլուխների
    Ուղեղներն է միայն ծամում,
    Եվ մոլեգնում է վիթխարի
    Մեր երկրին դառած սամում:
    Օ, մորթոտված արեգակներ,
    Խավարեցիք հորիզոնում,
    Ձեր բախտակից պոետը՝ ձեր
    Բանտի մեջ ձեզ երգ է ձոնում:
    Դուք ամենքով էլ դարավոր
    Դարի շնչով էիք ապրում,
    Դարն եղավ ձեզ հուղարկավոր
    Եվ նզովք է ձեզ ուղարկում,
    Քանզի դեռ կա դահիճն ագահ
    Արյունատենչ ու վիթխարի,
    Կառափներով բարձրացած գահ՝
    Դառած կացին միջնադարի...»
    Եղիշե Չարենց
    1937, բանտ
    (երգի եզրափակիչ մասում օգտագործված երկրորդ բանաստեղծության մասով կա բանավեճ՝ ոմանք վերագրում են այն Չարենցին, իսկ մի շարք գրականագետներ համարում են, որ այն գրվել է Վահրամ Ալազանի կողմից).
    «Ինչ որ հույս էր,
    Ինչ որ լույս էր՝ մնաց թերի,
    Իմ խեղճ հոգիս
    Այս վանդակում մնաց գերի:
    Ապրենք հույսով,
    Վաղվա լույսով, իմ սիրելի,
    Տեսնենք վաղը,
    Կամ ապագան ի՞նչ կբերի…»

Комментарии • 41

  • @davo-hovo5829
    @davo-hovo5829 Год назад +13

    Հանճար Չարենց...
    Project LA շնորհակալ ենք ձեր գործունեության համար 👏
    ԵՒ Չմոռանաք. «հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես...» Դուք պատասխանատու եք ձեր լսարանի համար 😊🥰

    • @PROJECTLA
      @PROJECTLA  Год назад +2

      🙏🙏🙏♥️♥️♥️

  • @gohargalstyan9826
    @gohargalstyan9826 Год назад +8

    իսկ ով կարող է ինձ բացատրել ինչու եք դուք այսքան լավը, այսքան յուրահատուկ և ինչու եմ ես խենթանում այս մարդկանց ստեղծած յուրաքանչյուր գործի համար 🥰🥰🥰🥰

    • @PROJECTLA
      @PROJECTLA  Год назад +1

      🙏🙏🙏♥️♥️♥️

  • @sevakghazaryan2951
    @sevakghazaryan2951 Год назад +3

    Հրաշք հրաշք հրաշք ...... Եվ Չարենց Հրաշք!

  • @liannabaghdassarian4104
    @liannabaghdassarian4104 Год назад +10

    Շքեղ Լևոն Արևշատյան, շքեղ Project LA, շքեղ Ռոլանդ: Այս երգը վաղուց պետք է հոլովակ ունենար: 🤌🏻

    • @PROJECTLA
      @PROJECTLA  Год назад +1

      🙏🙏🙏🙏♥️♥️♥️♥️

  • @annamarg2247
    @annamarg2247 Год назад +3

    Ռոլանդի կատարումը ընտիր է❤
    շնորհակալություն:
    Շատ լավ է որ մեկ մեկ ուրիշ կատարող եք հրավիրում,դա ձեր աշխատանքներին նոր թարմություն է տալիս

  • @aramvardanyan1947
    @aramvardanyan1947 Год назад +2

    չափազանց համապատասխան ներկյիս Հայաստանյանց հոգեբանությանը , հավատքին ու արժեհամակարգին ... դիպուկ !

  • @m.g.2121
    @m.g.2121 Год назад +5

    Ուրա Գոռը 🙃 👍👍👍

  • @thayrapetyan
    @thayrapetyan Год назад +1

    ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @oganesyanmarine
    @oganesyanmarine Год назад +2

    ԲՐԱՎՈ'։ Շնորհակալություն։ Մեր անգերեզման մնացած Չարենցը... 💔

  • @marriimaa
    @marriimaa Год назад +7

    Շնորհավորում եմ ❤️
    Հրաշալի գործ է 😍

  • @gevnarnan8190
    @gevnarnan8190 8 месяцев назад

    Հրաշք երգ,խոսք և կատարում։ Շնորհակալություն հրաշք մարդիք։

  • @erroryoutube4625
    @erroryoutube4625 Год назад +2

    հրաշքա ուղղակի արդեն մի 100 անգամ լսեցի

  • @aramvardanyan1947
    @aramvardanyan1947 Год назад +1

    մենք մոռացել ենք ով ենք .. չէ ավելի ճիշտ թքած ունենք որ Հայ ենք ...

  • @hakobyan12
    @hakobyan12 Год назад +1

    ❤️🔥

  • @mariamhakobyan8889
    @mariamhakobyan8889 Год назад

    ☘💖☘💖☘

  • @laurasafarova247
    @laurasafarova247 Год назад

    ❤❤❤

  • @alvinamkrtchyann7284
    @alvinamkrtchyann7284 Год назад +1

    Ընտիր ♥️🌼

  • @user-km1ue8fk2c
    @user-km1ue8fk2c Год назад +1

    Գոռ ջան ուր ես?քո ձայնը չի հերիքում,այս լավ երգի մեջ

  • @gayanestepanyan1785
    @gayanestepanyan1785 Год назад +1

    Հրաշալի գործ կեցցեքքքքք

  • @hakobyan12
    @hakobyan12 Год назад +1

    Հզոր գործ🤎

  • @aramvardanyan1947
    @aramvardanyan1947 Год назад

    ընտիր Գործ ա ! Կեցցէ՜ նախ մեր Չարենցը Մեծ հետո Բոլորն ովքեր մի փոքրիկ ներդրում անգմբ ունեցել են էս գործում ., Դե Ռոլն էլ Լրիվ մերոնցական ա

  • @user-nh7zc6wn9w
    @user-nh7zc6wn9w Год назад

    Բրավո👏

  • @davitmarkoyan9386
    @davitmarkoyan9386 Год назад

    Բայց մեկա լավն էր🥰🥰🥰🥰

  • @user-xq2er9er8w
    @user-xq2er9er8w Месяц назад

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ❤
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ❤ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ❤

  • @arsenasatryan6134
    @arsenasatryan6134 Год назад +1

    👏👏👏👏👏👏🔥🔥🔥🔥🔥🔥🔥👏👏👏👏👏

  • @arminahakobyan6730
    @arminahakobyan6730 Год назад +1

    Kartses ajsor grvats lini.
    Shat irakan.

  • @annamarg2247
    @annamarg2247 Год назад

    mer oreri erg

  • @angamanu360
    @angamanu360 Год назад

    pashievi masin grele Margare Charenz@, isk hayer@ pashievi zexakiz "kaxardnerinen" hetevum

  • @gohargalstyan9826
    @gohargalstyan9826 Год назад +1

    Սուջյանը ուր է?

  • @davitmarkoyan9386
    @davitmarkoyan9386 Год назад +1

    Իսկ ուր է Սուջյանը??

  • @gayanestepanyan1785
    @gayanestepanyan1785 Год назад +1

    Ուր է Սուջյանը😮

    • @PROJECTLA
      @PROJECTLA  Год назад +9

      PROJECT LA նախագիծը ունի մի քանի երգ, որոնք կատարում են հրավիրված այլ երգիչներ («Մահվան տեսիլ», «Ինձ բացակա չդնեք», «The Village Street»,«Օգնիր ինձ, Մարիամ»): Այս երգը մենք ձայնագրել ենք Ռոլանդ Գասպարյանի հետ, որի համար շատ շնորհակալ ենք իրեն: Իհարկե, մեր երգերի մեծ մասը կատարում է Գոռ Սուջյանը, և մի քանի օրից կհրապարակվի նոր երգերով ալբոմը, որտեղ բոլոր երգերը կհնչեն Գոռի կատարմամբ:

  • @n.k.7494
    @n.k.7494 Год назад

    Ժամանակի շունչը...

  • @armenbagdasaryan1353
    @armenbagdasaryan1353 Год назад