Deep Parenting | ՆԱՐԵԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 15 янв 2025
  • Հայաստանի ամենահայտնի փոդքաստեր, ‪@rearrange‬ փոդքաստի հեղինակ և վարող Նարեկ Ամիրխանյանի հետ խոսել ենք երիտասարդ պապայության իր փորձից և համոզմունքներից, որոնցից շատերը ապշեցնող կերպով իմաստուն են։
    Աջակցե՛ք մեզ այստեղ՝ parenting.am/d...
    Շնորհակա՜լ ենք ԲՈԼՈՐԻՆ, ովքեր արդեն գումար են նվիրել, և ԲՈԼՈՐԻՆ, ովքեր հենց հիմա կանեն Like | Subscribe | Share | Comment
    🔴 RUclips bit.ly/3PxYd5p
    🟢 Spotify spoti.fi/3ZcyMth
    🟣 Apple Podcasts apple.co/3sKFYki
    ⚪ Google Podcasts bit.ly/48bOLvU
    ---------------------------------------
    ՀՈՎԱՆԱՎՈՐ
    🟧 Idram Junior
    Երեխաներ, ֆինանսներ, գրագիտություն
    Ներբեռնե՛ք հավելվածը այստեղ 👇
    idramjr.page.l...
    www.idram.am/i...
    / idramjunior
    / idramjunior
    ՀՈՎԱՆԱՎՈՐ
    🟨 InSport Wellness Center
    Երբ սպորտն ապրելակերպ է
    Promocode: Deep Parenting ➡️ Զեղչեր!
    www.insport.am
    Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Պարույր Սևակ 8/3
    Հեռ. 044449449
    / insport.wellness
    / insport.wellness
    Կապան, Արզումանյան 111/1
    Հեռ. 041449449
    / insport.syunik
    / insport.syunik
    ՀՈՎԱՆԱՎՈՐ
    🟩 Libra Psychological Support Center
    / libra_psychological_su...
    / librapsychology
    -------------------------------
    Հետևե՛ք մեզ սոցցանցերում💟Parenting School Armenia
    / parentingarmenia
    / parentingarmenia
    ----------------------------
    0:01 Անոնս․ կարևորը մեկ րոպեում
    1:17 Հյուրի մասին, ողջույն
    2:55 Լինել երիտասարդ պապա
    7:35 Սերունդների տարբերությունը դաստիարակության հարցում
    13:18 Սահմանափակումները Սերգեյի կյանքում
    20:34 Նարեկի առաջնահերթությունների մասին
    25:00 Սեփական օրինակով է Նարեկը սերմանում սեր առողջ ապրելակերպի հանդեպ
    32:07 Ծնողական պարտքը Նարեկի աչքերով
    37:36 Նարեկի ծնողական արգելքների, պատիժների, խոստումների մասին
    52:40 Ինչպիսին է ցանկանում մեծացնել Նարեկը իր երեխային

Комментарии • 71

  • @AraksPoloyan
    @AraksPoloyan 10 месяцев назад +46

    Էն որ ասում են «Երկու երնեկ մի տեղ չի լինում», էս փոդքաստը դրա հերքումն էր )))
    Երկու փոդքաստներն էլ միշտ սիրով նայել/լսել եմ, ու էսօր հերթական անգամ Յութուբ մտնելով մի կադրում էս երկու դեմքերը տեսա ու հաճելիորեն զարմացա։
    Միշտ հիացել եմ թե՛ Աննայի հանդարտ ու սիրուն խոսքով, լսելու համար հաճելի ձայնով ու անմիջականությամբ, թե՛ Նարեկի ամեն ինչից տեղյակ լինելով ու բոլոր հյուրերի հետ իրենց «լեզվով» խոսելու ունակությամբ։
    Ապրեք շատ, հավես ու կարևոր գործ եք անում ❤️
    Որպես 2 ձագուկի մամա` լիքը բան եմ սովորում Deep Parenting փոդքաստից, ինչի համար շատ շնորհակալ եմ 😊🤗

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  10 месяцев назад +5

      Վա՜խ, Արաքս ջան, էս ինչքան հավես էր, կարդացել ենք լայն ժպիտով։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք

    • @AraksPoloyan
      @AraksPoloyan 10 месяцев назад +1

      ​@@ParentingSchoolArmenia Բա ե՞րբ գամ գրքերիս հետևից 😅🤭🙈

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  9 месяцев назад +2

      Երբ կուզեք, @@AraksPoloyan , միայն թե նախապես զանգեք 094224223, օր ու ժամ ասեք, նոր )

    • @AraksPoloyan
      @AraksPoloyan 9 месяцев назад +1

      ​@@ParentingSchoolArmenia անպայման, շնորհակալություն 😊❤️

  • @mayran2048
    @mayran2048 2 месяца назад +2

    Շատ եմ սիրում էս զրույցները, հատկապես պապաներին լսելը ❤❤❤

  • @anahitpoghosyan745
    @anahitpoghosyan745 5 месяцев назад +3

    Վերջն էր,բռավո.
    Ցանկացած թեմա,հարց,պատասխան անթերի էր։ Շնորհակալ ենք։

  • @lianahovhannisyan3947
    @lianahovhannisyan3947 3 месяца назад +3

    մի անգամ դիտելը քիչ է ❤

  • @nunekocharyan3824
    @nunekocharyan3824 10 месяцев назад +14

    Նարեկ ջան շնորհիվ քեզ ճանաչել և ունկնդրել եմ տաղանդավոր, շնորհալի շատ հայ երիտասարդ մասնագետների։ Ապրելը դարձել է ավելի հետաքրքիր։ Միշտ մտածել եմ կարող եմ արդյոք որևէ մեկի հետ թեկուզ 1ժամ բովանդակալից զրույց ապահովել։ Ու հասկացել ,որ դա բավականին ջանք ու էներգիա է խլում։ Քեզ մոտ դա հաջողվում է, քանի որ կարողանում ես ձևակերպել ճիշտ հարցեր, անկեղծ զարմանալ ու զարմացնել։ Շնորհակալություն։

  • @Marish185
    @Marish185 10 месяцев назад +20

    Նարեկի փոդքաստները բարձրագույն կրթությունից էլ լավն են

  • @hasiko8215
    @hasiko8215 10 месяцев назад +3

    Էս ինչ լավ փոթքաստ էր։ Շատ բազմազան, բազմաբնույթ, ամեն ինչի մասին լսեսլու ու սովորելու։ Շատ ապրեք։ Դե Նարեկը ամեն ինչում փայլունա, ուղղակի հաճույք լսել էդ մարդուն։ Շնթրհակալություն հաղորդումը ստեղծելու համար

  • @tatevkhachatryan7453
    @tatevkhachatryan7453 10 месяцев назад +6

    Հոգիս ջերմացավ ձեր խաղաղ ու մեղմ զրույցից։
    Անչափ երջանիկ եմ Սերգեյի ու բոլոր են երեխաների համար ովքեր մեծացել ու մեծանում են «առողջ ընտանիքում»։
    Ապրեք էն գործի համար, որ անում եք, ու ապրեք ձեր տեսակների համար։ ❤

  • @svethart
    @svethart 10 месяцев назад +14

    Նարեկը բացառիկ մարդկային տեսակ է՝ իր անսահման մոտիվացնող տեսակով, անվերջ ես կարող եմ լսել իրեն, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:😊
    Որպես հյուր Անուշիկ Առաքելյանին ուրախ կլինեմ տեսնել🌸

  • @tateviksargsyan2420
    @tateviksargsyan2420 10 месяцев назад +20

    Ամենաշատը այս փոդքաստին էի սպասում ☺Ամեն անգամ ուզում էի մեկնաբանություններում առաջարկել, որ Նարեկի հետ փոդքաստ ունենաք անպայման։

  • @susannamkrtchyan453
    @susannamkrtchyan453 10 месяцев назад +8

    Շնորհակալ եմ շատ, հիանում եմ միշտ ձեզնով և ձեր հյուրերով,իմ աղջիկ

  • @arpineamiraghyan3630
    @arpineamiraghyan3630 10 месяцев назад +4

    Որակ եք,Շնորհակալություն❤

  • @arpinenajaryan193
    @arpinenajaryan193 10 месяцев назад +9

    ո՜նց էի անհամբեր սպասում այս օրվան ❤ իմ ամենա ամենասիրելի պոդկաստրներին տեսնել ու լսել միառժամանակ 😊
    ախր և Աննաին եմ շատ սիրում և Նարեկին🥰Շնորհակալ եմ ձեզանից,որ այսքան լավն եք ու այսքան լավ գործ եք անում

  • @marieta3188
    @marieta3188 10 месяцев назад +4

    Նարեկին շատ եմ սիրում,շատ անկեղծ,կիրթ,հետաքրքիր մարդ է։

  • @areviksargsyan7540
    @areviksargsyan7540 10 месяцев назад +3

    Այս մեկն էլ ավելացավ իմ սիրելիների ցանկին...❤ Նարեկի փոդքաստերն էլ եմ նայում ու շաաատ եմ հավանում։
    Սիրում եմ առհասարակ տրամաբանող մարդկանց ու հիանում եմ Նարեկի ամեն բնագավառից տեղյակ լինելուց...❤
    Ահավոր շատ է դուրս եկել ու կարելի էր լսել մի 4֊5 ժամ առանց ընդհատելու❤
    Այնքան հաճելի է լսել այս տեսակ մարդկանց...

  • @varduhimatevosyan4151
    @varduhimatevosyan4151 10 месяцев назад +5

    ❤դեռ չեմ նայել , բայց արդեն շատ հետաքրքիր է առաջին րոպեներից։❤

  • @astgh_nad
    @astgh_nad 10 месяцев назад +3

    Հիանում եմ Աննայով։ Ինչքա՜ն խաղաղ ու գեղեցիկ զրույց էր, ոնց միշտ՝ հրաշալի հարցեր ու խորը պատասխաններ։ Շնորհակալ եմ

  • @maline_maneuvers
    @maline_maneuvers 10 месяцев назад +3

    էն որ թուղթ ու գրիչ եմ վերցնում գրառելու էնքան կարևոր կետերը, որ խոսվեց։ Նարեկի ընտանիքը, ու ծնողավարությունը իմ մտքերի role model-ի մարմնացումն են։
    Էս փոդքասթին ահավոր շատ եմ սպասել։ Շնորհակալություն, Աննա ջան, դուք էլ հրաշք եք։ 🌅

  • @varsinedavtyan8825
    @varsinedavtyan8825 10 месяцев назад +5

    ❤❤❤ վախ....Հարգանքներս Նարեկին: Անսահման շնորհակալ եմ Rearrange ի համար!!! 😊😊

  • @nairazakaryan7580
    @nairazakaryan7580 10 месяцев назад +5

    ։

  • @myusikumusic
    @myusikumusic 10 месяцев назад +6

    Նարեկի շնորհիվ եմ իմացել, որ հայկական փոդքաստ գոյություն ունի, մերսի իրան♥️
    Ու էլի նրա շնորհիվ, որ սկսել եմ լսել, ձեզ գտել ու սիրել😄չնայած որ ծնող չեմ դեռ, եկել եմ սովորելու 🥰 շնորհակալություն որ կաք ու կիսվում եք ձեր փորձով

  • @lidamaghaqyan7854
    @lidamaghaqyan7854 10 месяцев назад +5

    Շատ սպասված փոդքասթ😊

  • @annetarivier2017
    @annetarivier2017 10 месяцев назад +2

    Շատ հաճախ Դուք կարող եք կարծել , որ երկխոսում եք, բայց վստահեցնում եմ, երբ տանը միացնում եմ ու լսում Ձեր փոթքաստերը ես ևս զրուցում ու պրոեկցում եմ այն իրավիճակները որոնք քննարկում եք իմ ունեցած նմանօրինակ իրավիճակների հետ բալիկիս հետ։ Հրաշալի ու բազմափուլ ու բազմաշերտ աշխատանք եք կատարում։ Իսկապես ողջունելի է❤❤❤

  • @vladimirkirakosyan869
    @vladimirkirakosyan869 10 месяцев назад +5

    Շնորհակալություն

  • @christinesimonian2916
    @christinesimonian2916 10 месяцев назад +2

    Շատ արդի և անչափ օգտակար գործ եք անում❤❤❤❤շնորհակալություն😊

  • @shushanayvazyan4201
    @shushanayvazyan4201 10 месяцев назад +6

    Աննա ջան, ինչպես միիիշտ, ամուսնուս հետ վայելեցիինք Ձեր հաղորդումը։ Շաատ կարևոր մի քանի բան վերցրեցինք՝ համբերատար ասել ամեն բան, մինչև կհասնենք արդյունքի, հոգ տանենք մեր մասին՝ ինչը շատ հաճախ չենք կարևորում՝ պատճառաբանելով, թե բոլորին այնքան ենք տալիս, որ մեզ համար ժամանակ չենք գտնում, և հիշել երեխային տված խոստումները՝ հաճախ մենք էլ չենք նկատում, թե ինչքաան բան ենք խոստանում ու չենք անում։ Իսկապես շատ օգտակար էր։ Անչաաափ շնորհակալություն։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  10 месяцев назад

      Հարգելի´ Օգտատեր, Դուք այն հետևորդներից մեկն եք ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր կենտրոնից` մարտ-ապրիլ ամսվա ընթացքում: Մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` 094224223

  • @AT-zz2wy
    @AT-zz2wy 10 месяцев назад +2

    Շատ հետաքրքիր էր , շնորհակալություն։ Ինձ դուր եկավ, որ Նարեկը փոխվել է իր ծնողների նկատմամբ եւ հետեւողական է իր խոստումներին։ Աննա ջան , եթե կարող եք մի օր հատկացրեք ծնողավարման մասին եւ երեխաներին մանկական գրականություն խորհուրդ տալուն։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  10 месяцев назад +1

      Սիրով կտրամադրենք, ունենք այդպիսի ցանկ, եթե թողնեք որևէ մեյլի հասցե, կուղարկենք )

  • @gayanananyan9332
    @gayanananyan9332 10 месяцев назад +4

    Շատ հաճելի զրույց էր❤

  • @bavakanmelyan3453
    @bavakanmelyan3453 10 месяцев назад +4

    Վաաախ անհամբեր սպասում եմ 🥰🥰🥰

  • @viktoryaghazaryan4664
    @viktoryaghazaryan4664 10 месяцев назад +2

    Մեծ հաճույքով լսեցի, ինձ համար վերցրեցի այն,որ ինքս էլ կսկսեմ ասել չէ, որովհետև իրոք դա է այն մեծ ժամանակը հայթայթելու ամենահեշտ ճանապարհը։ Հավանեցի այն մասը,որ մենք չպետք է խաբենք, շատ ուրախ եմ որ մեր ընտանիքում ևս սուտ չկա ու կարող եմ հավաստել, որ դա ամենամեծ վստահությունն է մեկս մյուսի մոտ։ Լինել համբերատար երևի ինձ համար շատ դժվար է տրվում բայց փորձում եմ նախ հանգստացնել ինքս ինձ հետո նաև տղաներիս։

  • @ANAHITManukyan-hh8cd
    @ANAHITManukyan-hh8cd 8 месяцев назад +1

    Շատ հրաշալի հաղորդաշար է

  • @hasmikdavtyan2139
    @hasmikdavtyan2139 9 месяцев назад +2

    "ծնողական պարտք"ը երեխային հնարավորինս շուտ ինքնուրույն անհատ դառնալուն օգնելն է

  • @lyubaboyajyan
    @lyubaboyajyan 10 месяцев назад +1

    Լսում էի ու ուրախանում ի սրտե։ Էնքան համաձայն եմ ձեր մտքերի հետ։ Ես դեռ մամա չեմ, բայց ծնողավարությունն ուսումնասիրել շատ եմ սիրում։ Երբեմն ցավոտ բաներ եմ լսում ինձ համար, վերհիշում շատ ու շատ բաներ։ Ձեր շնորհիվ ես սովորում եմ, հպարտանում, թե՛ ձեզնով, թե՛ ինձնով։ Շնորհակալություն էս մեծ ու կարևոր գործն անելու համար❤

  • @ANAHITManukyan-hh8cd
    @ANAHITManukyan-hh8cd 8 месяцев назад +1

    Յուրահատուկ Աննաս

  • @SyuzannaGalstyan
    @SyuzannaGalstyan 10 месяцев назад +1

    Նարեկի հետ Ձեր զրույցը ինձ տարավ ծնողավարման (ա ) կետ ,որտեղ ես համբերատար մամա էի ու ,ցավոտ էր ինձ կողքից նայելը ,շնորհակալ եմ 🫶🏻

  • @ТатоГеворгян-т7ъ
    @ТатоГеворгян-т7ъ 10 месяцев назад +1

    ❤️❤️❤️

  • @lusi20.12
    @lusi20.12 10 месяцев назад +2

    ❤❤❤

  • @anasteshen
    @anasteshen 10 месяцев назад +1

    Հաճելի և հետաքրքիր զրույց էր☺
    Հարգելի Աննա ,խնդրում եմ նայեք Ձեր ինստագրամի հաղորդագրություններ բաժինը։
    Շնորհակալ եմ

  • @tamarakocharyan8419
    @tamarakocharyan8419 10 месяцев назад

    Երբևէ մտքովս չի անցել,որ երկար են ձեր զրույցները,հակառակ՝խորը ափսոսանք եմ զգում,երբ նկատում եմ,որ գիծը արագ կարմրում է։Շնորհակալություն ականջ ու միտք շոյող,խիստ հետաքրքիր զրույցի համար։

  • @lilitmanukyan5279
    @lilitmanukyan5279 10 месяцев назад +6

    Շաբաթը մեկ երեխային խաղալիք գնելը արդեն իսկ արտոնություն է կամ ճոխություն հատկապես Հայաստանի պայմաններում

  • @gayanenadiryan8979
    @gayanenadiryan8979 10 месяцев назад +4

    Ոիխ ❤😊, սպասում էի

  • @tomashirinyan2261
    @tomashirinyan2261 10 месяцев назад +1

    ❤❤❤❤❤❤❤❤❤❤

  • @arpiohanyan8837
    @arpiohanyan8837 10 месяцев назад +1

    Իմ տղեն աշխարհում միակ մարդն ա, որին ոչ մի անգամ չեմ խաել :D
    Շատ դուրս եկավ

  • @gayanegaboyan1749
    @gayanegaboyan1749 10 месяцев назад +2

    Շնորհակալությանս չափ ու սահման չկա տրված գիտելիքի, ծնողական հնարքների, առհասարակ Ձեր բռնած գործի համար (խոսքս վերաբերում է թե՛ Ձեզ, թե՛ հյուրին)։
    Լինելով 2,4 տարեկան դյուցազուն Հայկի մամա այս պահին շատ ունեի կարիքը այն խոսքի, որ պիտի համբերատար ու շարունակական կրկնելով հասնենք ցանկալի վարքին ու գործողություններին։ Ամեն վերջացող օրվա հետ մեղքի զգացումը ուտում էր ինձ ներսից, թե ինչի՞ց է, որ հանգիստ խոսում եմ ու չկա արդյունք։ Հասկացա, որ 5֊6 անգամ եմ դեռ խոսել, բացատրել ու դա դեռ շատ պիտի անել😊...
    Ֆիզարձակուրդում գտնվելով` օգնող ու ոգևորող էր այն միտքը, որ ցանկացած լավ բանի հասնում ենք փոքր ու առաջին հայացքից աննշան քայլերով, որ մեր փոքր, բայց հետևողական ու շարունակական քայլերով միայն կարող ենք հասնել մեզ ցանկալի արդյունքին։
    Էլի ու էլի շնորհակալություն, բեղուն ու հրաշալի շարունակություն Ձեր լուսավոր գործին❤։

    • @ParentingSchoolArmenia
      @ParentingSchoolArmenia  10 месяцев назад +1

      Հարգելի´ Օգտատեր, Դուք այն հետևորդներից մեկն եք ով ընտրվել է ստանալու ծնողավարման մասին մեր գրքերը❤: Գրքերը կարող եք վերցնել Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր կենտրոնից` մարտ-ապրիլ ամսվա ընթացքում: Մոտենալիս զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով` 094224223

  • @gugoguglik8876
    @gugoguglik8876 10 месяцев назад +2

    Ափսոսանք ապրեցի լսելով,որ ձեր հյուրի,Նարեկի տանը երեխան ծնողին պատասխանում է ռուսերեն,ձեր մշտական ունկնդիր

    • @annavelitsyan
      @annavelitsyan 10 месяцев назад +2

      Նարեկի կինը ռուսախոս է, հայ չէ, բնական է կարծում եմ, որ երեխան մորը պատասխանում է նրա լեզվով, իսկ Նարեկին` վերջինիս լեզվով )

    • @gugoguglik8876
      @gugoguglik8876 10 месяцев назад +2

      @@annavelitsyanշնորհակալություն պատասխանի համար,ամեն դեպքում ափսոս`ափսոսանքս մի քանի նկատառումներով

  • @ElmiraBeglaryan-n2b
    @ElmiraBeglaryan-n2b 10 месяцев назад +6

    Ամեն մի փոդքաստ Նարեկի մասնակցությամբ ասես համալսարանական դասախոսություն լինի, անսահման ինտելլեկտուալ բովանդակություն ունի ))

  • @satengrigoryan6961
    @satengrigoryan6961 10 месяцев назад

    Վայ ոնց կուզեի մի օր էլ ես Ձեր հաղորդման հյուրը լինեի😊😊,նենց հավեսա Ձեզ լսելը❤❤:

  • @mayran2048
    @mayran2048 2 месяца назад +1

    48:05 հաաա,իրօք մենք երեխաների հետ ապրելով շաաատ ենք փոխվում, սովորում, դաստիարակվում, փորձում լինել դրական ու օրինակելի

  • @АннаХачатурян-г4х
    @АннаХачатурян-г4х 9 месяцев назад +2

    Ձեզ շատ հարգում եմ, բայց ուզում եմ իմ հարցին պատասխանեք, ինչու՞ հայ տղամարդը երբ ամուսնանում է օտար ազգի կնոջ հետ սկսում է ինքը փոխվել դեպի լավ կողմ, 😌իսկ հայուհու հետ կոտրում է կնոջ ևինքն էլ չի փոխվում😢😢

  • @silviahakobjanyan8741
    @silviahakobjanyan8741 10 месяцев назад +2

    Վաղուց էի սպասում Նարեկի հետ փոդքաստին։ Փոքր ժամանակ մի անգամ ծնողներս ինձ համեմատեցին դասընկերներիս հետ, ասեցի, որ ես իրենց չեմ համեմատում իմ դասընկերների ծնողների հետ 😅

  • @nunekocharyan2968
    @nunekocharyan2968 10 месяцев назад +1

    Երանի Ձեր երկուսի նման մարդիկ շատ լինեին

  • @narinenalbandyan9927
    @narinenalbandyan9927 10 месяцев назад

    Vonz dastirakezir heto ajdpesel kajlelues, kam gluxt barzr, kam kax.
    Ajsorva dastirakutjun@ aveli shat u shat gnum e depi glux kaxelun( arden kauxum en)

  • @AnPTsRoom7
    @AnPTsRoom7 10 месяцев назад +1

    Enkan hajelia vor espisi podcast ka Haiastanum ev hajelier lsel vor Nareky ham yntanikov aroghj aprelakerpna gnahatum ev naiev sepakan orinakov sovoretsnum ir balikin ev naiev gadjetnerits/internetits zertsen pahum, ev vor edkan gnahatum u siruma ir balikin. Aprek 2sdel. Masnagitutiunits elnelov chem karogh chngnahatel ain inch anumek. Ete nuinisk mek tsnoghel pokhi ir mtatselakerpy ev aveli lavy darna shnorhiv ais podcasteri, apa ain katarele ir arakelutiuny

  • @aniyenokyan267
    @aniyenokyan267 10 месяцев назад +1

    Հարգանքներս: Մտածելակերպ եք փոխում, կրթում ու մտածել սովորեցնում:

  • @julieave4596
    @julieave4596 8 месяцев назад

    Շալիկոյին կկանչե՞ք 🤗🥹

  • @Ղումաշ
    @Ղումաշ 10 месяцев назад

    Մի անգամ ֆբ գերեցի էգոիզմի -ինքնախնամք ,հոգ տարեք ձեր մասին😅քիչ էր մտնում դատի տաին

  • @narekgevorgyan268
    @narekgevorgyan268 10 месяцев назад +1

    58:18 ասում են մարդ իր մտքերը չի իրականացնում ուր մնաց քոնը )

  • @Ղումաշ
    @Ղումաշ 10 месяцев назад

    Վաբշե բառը ,որ հանեք չէ ձեր բառապաշարից ...

  • @Alexis-mx1lp
    @Alexis-mx1lp 8 месяцев назад

    💕 Promo*SM