Ամենայն հայոց կաթողիկոսը և տիկին Աննա Հակոբյանն այցելեցին Երևանի արյունաբանական հիվանդանոց

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 2 сен 2018
  • Սեպտեմբերի 3-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելեցին Երևանի Ռ. Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոց: Վեհափառ հայրապետը և վարչապետի տիկինը եղան բոլոր մանկական հիվանդասենյակներում, ծանոթացան երեխաների և նրանց ծնողների հետ, փոքրիկ նվերներ բաժանեցին:
    Հայոց հայրապետը կարևորեց մանկական քաղցկեղային հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանն ուղղված նախաձեռնությունները` վստահեցնելով, որ Հայ առաքելական եկեղեցին պիտի շարունակի աջակցել նման ծրագրերին` օգնելու երեխաներին վերադարձնել ժպիտն ու հոգու ուրախությունը:

Комментарии •