Ալյոշա Աբրահամյան | Արարատ 73 | Հին Երեվան | Արթուր Էլբակյան | ժամադրություն | Алеша Абрамян
HTML-код
- Опубликовано: 23 ноя 2024
- Համար 1-ը: Մեր լեդենդար «Արարատ-73»-ի անփոխարինելի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին է նվիրված այս հաղորդումը:
Այցելեք «Երևան և երևանցիներ» կայք և կիմանաք ավելին`
website - yerevanyerevan...
Instagram - / yerevan_yerevantsiner
Բարին ընդ ձեզ, սիրելի բարեկամներ: - Развлечения
Լույս իջնի շիրիմիդ Ալիկ ջան, ապրում էինք նույն շենքում, Շչեդրինի փողոց, 20- շենք, հարեվան 69 շենքում ապրում էր Լեվոնիկը՝ Իշտոյանը։ Իմ աչքի առաջ էին սկսվել նրանց ֆուտբոլային կյանքը։ Հինգ եղբայր էին՝ Միշա, Սաշիկ, Յաշա(Ֆուրման), Ալիկ, Գրիշա և երկու քույր, Կիմա և Ռիմա։ Բացարձակ սպորտային ընտանիք՝ Միշան և Սաշիկը խաղում էին Տեքստիլ կոմբինատի ֆուտբոլի թիմում, իսկ Ֆուրմանը, Ալյոշան և Գրիշան ,,Արարատում,,(Գրիշան՝ փոխարիների կազմում), Ռիման վոլեյբոլ էր խաղում, ինչպես Ալիկը ֆուտբոլից առաջ, նա միշտ խաղում էր վոլեյբոլ ոտաբոբիկ, իսկ հզոր ձեռքերը, կարծես հատուկ վոլեյբոլի համար էին, որն էլ հետագայում շատ օգնեց ֆուտբոլային դարպասները հոյակապ պաշպանելու գործում։ Այս սերը, հանդեպ սպորտի գենետիկորեն անցել էր Սետո(Վարոս)հայրիկից, նա կարճահասակ էր, շատ կզարմանաք՝ բա ում՞ էին քաշել այդ հինգ բարձրահասակ, լայնաթիկունք ֆուտբոլիստները՝ Բերտեր մայրիկին! (զավակները նրան Աբա էին ասում)։ (Նրանք Մեծ Եղեռնի տարիներին, սոսկալի դժվարություններով՝ Սոգութլուց՝ Բիթլիսի վիլայեթի Բուլանըխի գավառից(Մուշ) հանգրվանել են Գյումրի քաղաքում)։ Дядь Սետոն էլ է ֆուտբոլ խաղացել, մեր բակում չկար մեկը, որ կարող էր հաղթել Սետո հայրիկին թե՛ շաշկի, թե տամա խաղերում։ Հոյակապ ընտանիք էին, շատ բարի մարդիկ, գերաշխատասեր։ Մենք ընտանիքներով շատ էինք կապված՝ մեծ եղբայրներս՝ Վալոդյան և Ժորան մոտ ընկերներ էին Միշայի և Սաշիկի հետ, Յաշան՝ եղբորս, Յուրայի հետ, Ալիկը, մյուս եղբորս՝ Ռուբիկի հետ, դե ես էլ Գրիշայի հետ։ Ցավոք այսօր միայն Գրիշան է մեզ հետ, ես էլ կորցրել եմ երկու եղբորս՝ Վալոդյաjին և Ռուբիկին։ Հիշողություններս շատ են, նվիրված մեր մանկա-պատանեկան տարիներին, նամանավանդ, որ ապրել ես գերսպորտային Տեքստիլ թաղամասում(մայլում), նաև մեր լուսահոգի հանճարեղ Հայորդու՝ Ֆրունզիկ Մկրտչյանի մայլեն է! 68 շենքում ապրում էր Իշտոյան Լեվոնիկը, նույն փողոցի վրա 22 շենքում Ճալան( ֆուտբոլիստ Ժորա Բարսեղյանը), Ֆրունզիկ Մկրտչյանի շենքից ոչ հեռու, 9 շենքում ապրում էին շատ հայտնի ֆուտբոլային մարզիչներ Սերգեյ (Կրակ) Մխիթարյանը և Բաղդիկ Մովսեսյանը։ Շնորհիվ Բաղդիկ Մովսեսյանի Լեվոն Իշտոյանը դարձավ ֆուտբոլի մեծ վարպետ։ Նա շատ ուշադիր հետեվում էր մեր բակի ֆուտբոլային առօրյաին և մի գեղեցիկ օր Լեվոնիկը հայտնվեց նրա տեսադաշտում․․․ Որ՞ մեկին թվեմ՝ Ժակ Սուփրիկյան, Սեյրան Գալստյան, Սեմերջյան, Հակոբ Բոյաջյան․․․ ԽՈՒՆԿ, ԱՂՈԹՔ և ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ նրանց հիշատակին, ովքեր այսօր մեզ հետ չեն, ում այսօր ես հիշեցի իմ տողերում։ Լավ մնացեք և իմ լավագույն մաղթանքներս իմ սիրելի Հայորդիներին!!!
Երանի այդ ժամանակները,ընկերներով գնում էինք Երեվան խաղը այդ օրը տեսնում ու մեքենայով հետ էինք դառնում,շատ հաճելի ժամանակներ էին, ափսոս որ թռավ գնաց։Ջավախք երկիր։
Алёша наш светлая память как играл молодец 👍 #1 Вратарь
Я очень люблю эту программу потому что показывает наш старый город Ереван ССОР какие были годы лебединое 🦢 озеро сколько раз сбежали из уроков и играли снежки в этом озере а мамочка моя всегда ругала не убегай больше было весело Эххх жаль какие были годы
💎💎💎🇦🇲🇦🇲🇦🇲👏👏👏
Самый большой прогресс в 1973 г был у А.АБРАМЯНА.
Մեր ազգի հպարտությոն։❤❤❤
Ես այն երջանիկ մարդկանցից եմ որ մոտիկից ճանաչել եմ Ալյոշային մի անգամ ել բախտե վիճակվել ինձ իր հետ խաղ դատել որպես եզրային մրցավար ասեց ( չտեսնի դատում ենք ով կտանի)։