"Karin" ensemble - Gyond and Ververi (Armenian folk dances)

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 12 сен 2024
  • Հայ ժողովրդական «Գյոնդ» և «Վերվերի» պարերն են՝ «Կարին» անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան: Տեսանյութը վերցված է «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի (հիմնադիր նախագահ՝ Նարինե Դելլալյան) նախաձեռնությամբ թողարկված «Մշակութային ժառանգության վերածնունդ» սկավառակից է, որը թողարկվել է 2015 թվականին:
    Այցելեք «Կարին» անսամբլի յութուբյան ալիք. / karinfolkdanceandsongg...
    «Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը «գունդ» բառի հին ձևերն են և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով։ Գունդ, Գյոնդ, Գովընդ բառերը հայկական ժողովրդական մի շարք խմբապարերի ընդհանուր անվանումներն են։ Պարողները, որ կարող են լինել չափազանց բազմաթիվ, դասավորվում են կողք-կողքի և շարժվում շատ դանդաղ (այս պատճառով հաճախ անվանվում է «ծանդըր»)։
    Իսկ Վերվերին բովանդակությամբ կապված է նախնիների պաշտամունքին, կենդանական և բուսական աշխարհի պտղաբերության աճի, երիտասարդ սերնդի բազմացման ու հասակի բարձրացման հմայություններին։ Կոմիտասի բնութագրությամբ վերվերին «թռնոցի» պար է, կատարվում է միշտ արագ տեմպով։ «Վեր» արմատը կամ «վերանալ» բայը նշանակում է ձգտել դեպի վեր, բարձրանալ, աճել։ Այսպիսի ուրախ, ցնծալի պարերի առաջնորդները կոչվել են «վերվերիչներ», որոնք պետք է իրենց բարձր թռչելու արվեստով օրինակ ծառայեին երիտասարդների համար։

Комментарии • 5