Սեյրան Մալխասյան « ԹԵ ՉԵՍ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 авг 2024

Комментарии • 3

  • @olyakhachatryan911
    @olyakhachatryan911 2 года назад +4

    Կարինե ջան բառերին նոր շունչ ես տվել ավելի հասանելի դարձրել մեր հոգուն ։Շնորհակալություն հիանալի հոլովակի համար ։Հավերժ հիշատակ Սեյրան Մալխասյանին 🙏🙏🙏

    • @karinesokratian5140
      @karinesokratian5140  2 года назад +1

      Շատ ապրես, Օլյա ջան, շատ շնորհակալ եմ
      💋❣️

  • @karinesokratian5140
    @karinesokratian5140  2 года назад +3

    ԹԵ ՉԵՍ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
    Թե չես եղել Հայաստանում,
    Հային թե չես հյուրընկալվել`
    Ի՞նչ իմանաս քարե դարում
    Հողն ինչպես է երկիր դառել...
    Ի՞նչ իմանաս ի՞նչ են Եղեռն,
    Կոտորածներ ու ավերում,
    Ի՞նչ են բերում սրերը կեռ,
    Երկրաշարժներն ի՞նչ են բերում:
    Թե չես եղել Հայաստանում,
    Ի՞նչ իմանաս ի՞նչ է մարդը,
    Քեզ ո՞վ կասի ու՞ր է տանում
    Պանդխտության որոգայթը:
    Քեզ ո՞վ կասի, թե քրտինքով
    Քարից ինչպես գինի քամել,
    Ի՞նչ է պատմում երկինքը մով,
    Նոյի զարմերն ու՞ր են հառնել:
    Թե չես եղել Հայաստանում,
    Հայոց հոգին ո՞նց կընկալես.
    Լույս կա այստեղ ամեն քարում
    Եվ խնդություն ամենատես:
    Հայաստանում ջուրն էլ այլ է
    Եվ ուրիշ են հողն ու քարը,
    Հենց այստեղ են ծնունդ առել
    Նոյի որդոց բառն ու բարը:
    Ի՞նչ իմանաս ի՞նչ է լեզուն,
    Որի սերմը Նոյն է գցել,
    Մարդն Աստծո հետ ո՞նց է խոսում,
    Ո՞նց է խոսքը վերքեր բուժել...
    Թե չես եղել Հայաստանում,
    Քեզ ծանոթ չէ հոգու երգը,
    Որից լույս է մարդն ստանում,
    Սպիացնում սրտի վերքը...
    Չես իմանա մարդն ինչպես է
    Ընդդիմանում տառապանքին,
    Ո՞նց կարող ես հոգիդ կիզել
    Ու նվիրվել Տիրոջ փառքին:
    Քեզ ո՞վ կասի, թե երկնքից
    Թարթող աստղերն ի՞նչ են ասում,
    Ի՞նչ հրաշք է երկինքը ջինջ,
    Երազանքներն ու՞ր են հասնում:
    Թե չես եղել Հայաստանում,
    Ի՞նչ իմանաս ի՞նչ է համը,
    Հայոց հողն է լոկ խոստանում
    Համեղ խաղողն ու ծիրանը:
    Հայաստանյան արևը բարկ
    Համ ու հոտ է տալիս մրգին,
    Խաղողի մեջ դնում կրակ
    Ու ծիրանում` բույրը անգին:
    Այս հին հողում ամեն քայլի
    Մի հին վանքի կհանդիպես,
    Ուր պատգամ կա Վերին Կամքի,
    Քրիստոնե հոգուն ի տես:
    Թե դրախտի տեղն ես ուզում
    Գտնել երկիր հսկա տանը`
    Ուրեմն դու դեռ չես լսել,
    Թե որտեղ է Հայաստանը:
    Բաճկոն հագիր, ցուպ վերցրու,
    Հին հոգսերդ թող քո տանը.
    Երազներիդ նոր շունչ կտա
    Երազ երկիր Հայաստանը:
    20.10.2003