Քամալա Հարիսը կարող է ընտրվել ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածու

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 5 сен 2024
  • ԱՄՆ-ում շատերն էին պատմական որակում օրը, երբ նախկին սենատոր Քամալա Հարիսը 2021 թվականին դարձավ երկրի առաջին կին փոխնախագահը:
    «Ինձ համար պատիվ է լինել այստեղ, կանգնել այն մարդկանց ուսերին, ովքեր նախկինում անցել են այս ուղով»,- ասում է Քամալա Հարիսը։
    Հարրիսը նաև սևամորթ ու հնդկական ծագմամբ առաջին ամերիկուհին է, որ զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը:
    «Նա այնքան շատ ապակե առաստաղներ է կոտրել՝ այնքան շատ կանանց համար»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Բարբարա Լին:
    Ճամայկացի հորից ու հնդկուհի մորից ծնված Հարիսը լույս աշխարհ է Օքլենդում՝ Կալիֆոռնիայում: Ահա, խնդրեմ, նրա նկարը կարող եք տեսնել այն դպրոցում, ուր հաճախում էր՝ տեղի իշխանությունների նախաձեռնած ազգային ինտեգրման ծրագրի շրջանակում:
    «Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

    «Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:
    www.amerikayid...
    / amerikayidzayn
    / amerikayidzayn
    t.me/Amerikayi...

Комментарии • 20