Մեր մեծերը - Ստեփան Զորյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 19 май 2013
  • Ստեփան Եղիայի (Առաքելյան) Զորյան (սեպտեմբեր 15, 1889, ք.Ղարաքիլիսա (Վանաձոր) - հոկտեմբեր 14, 1967, Երևան) հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Գրական գործունեության աոաջին շրջանում ստորագրել է Ստ. Րոֆֆոր կեղծանունով։
    Ստեփան Զորյանը ավարտել է ծննդավայրի ռուսական դպրոցը: 1906 թ-ին մեկնել է Թիֆլիս, աշխատել «Սուրհանդակ», «Մշակ» թերթերում: 1918 թ-ին լույս է ընծայել «Տխուր մարդիկ» պատմվածքների առաջին ժողովածուն, որն աչքի է ընկնում կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ: Պատմվածքներում նա թափանցել է հերոսների ներաշխարհը, բացահայտել իրականության հետ ներքին հակասությունները:
    1919 թ-ին տեղափոխվել է Երևան. աշխատել է ՀԽՍՀ լուսժողկոմատում (1922--25 թթ.), ընտրվել Կենտգործկոմի անդամ (1929--37 թթ.), եղել Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար (1950--54 թթ.): Գրողը մեծ ճանաչման է հասել «Ցանկապատ» (1923 թ.) և «Պատերազմը» (1925 թ.) պատմվածքների ժողովածուներով: «Ցանկապատ», «Ծովանը» պատմվածքների հերոսները հանուն շահի ոտնահարում են բարոյական բոլոր սկզբունքները: «Պատերազմը» ժողովածուում («Պատերազմը», «Զաքարի հարսը», «Ընթերցողները», «Ջրհորի մոտ» և այլն) Զորյանն անդրադարձել է հայկական գյուղում պատերազմի ավերիչ հետևանքներին, իսկ «Պարզ հոգիներ» (1945 թ.) ժողովածուում պատկերել է ռազմադաշտից հեռու՝ թիկունքում ապրող պարզ ու համեստ մարդկանց կյանքը: Զորյանի ստեղծած կանանց կերպարները՝ Եսթերը («Զաքարի հարսը»), Նունուֆարը («Խնձորի այգին»), Փառանձեմը («Հայոց բերդը»), առանձնանում են հուզական բարդ ներաշխարհով, հոգեկան բարձր ու ազնիվ գծերով: Սոցիալական չարիքի թեման լավագույնս ներկայացված է «Խնձորի այգին» (1917 թ.) վիպակում: «Ամիրյանի ընտանիքը» (1921 թ.) վեպում և «Հեղկոմի նախագահը» (1926 թ.), «Գրադարանի աղջիկը» (1926 թ.) վիպակներում գրողն անդրադարձել է նոր ժամանակների իրականության հակասություններին:
    1944 թ-ին Զորյանը լույս է ընծայել «Պապ թագավոր» պատմավեպը: Նա, քննադատաբար վերանայելով պատմական անցյալը, Պապին ներկայացրել է որպես դարաշրջանի նշանավոր պետական ու քաղաքական գործչի: Այնուհետև հրատարակվել են նրա «Հայոց բերդը» (1959 թ.), «Վարազդատ» (1967 թ.) պատմավեպերը, որոնք «Պապ թագավորի» հետ ամբողջացրել են եռագրությունը: Այս վեպերում գրողը IV դարի քաղաքական անցքերի գեղարվեստական վերլուծությամբ հաստատել է ժողովրդի գոյատևման գլխավոր նախապայմանը՝ պետականության առկայությունը:
    Զորյանը գրել է պատմվածքներ նաև պատանիների ու մանուկների համար («Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն») ու հեքիաթներ: Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է «Մի կյանքի պատմություն» (1935--39 թթ.) ինքնակենսագրական վեպը, որտեղ ներկայացված է իր ապրած ժամանակաշրջանը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով:
    Վանաձորում գործում է Զորյանի տուն-թանգարանը. այդտեղ և հանրապետության այլ քաղաքներում Զորյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ:

Комментарии • 3

  • @lusineharutyunyan3906
    @lusineharutyunyan3906 10 лет назад +1

    es gjvum em es haxordman hamar )))

  • @nalchikabxaz4243
    @nalchikabxaz4243 7 лет назад +1

    > ko4vac boz@ gomika exel,,,,, ed zoryan@ excela &ICHT MATENAGRUTYUN@,,,,,,, uxxaki zbaxmunqa gtel u dranov uzecela ir andz@ bardzracnel bayc tiraspan gomik takanqin > ov giti tox vkayi

    • @araratararat6241
      @araratararat6241 Год назад

      ayo MATENAGRUTYUNNERN antesox ateistnern amen janq gorcadrum en vor EKEXECUN atox moxoqi porrrnikin mecaren u >> antixrist TIRAspan hreshin