FemInno-ն Խթանում Է Կանանց Մասնակցութիւնը Տեխնոլոգիական Ոլորտում
HTML-код
- Опубликовано: 16 ноя 2024
- Հայաստանի տեխնոլոգիական (արհեստագիտական) ոլորտում շուրջ քառասուն տոկոս կանայք են ներգրաւուած, ինչը համաշխարհային առաջատար ցուցանիշ է: Այս հարցում իր նշանակալի ներդրումն ունի «Ֆեմիննօ» (FemInno) կազմակերպութիւնը, որ ստեղծուել է՝ խրախուսելու տեխնոլոգիաների եւ նորարարութեան բնագաւառում կանանց ներգրաւումը: Բազմաբնոյթ ծրագրերով «Ֆեմիննօ»ին յաջողուել է յեղափոխութիւն առաջացնել Հայաստանում եւ տարածաշրջանում: 2023 թուականին կազմակերպութիւնը մեկնարկեց նոր նախագիծ՝ նպատակ ունենալով համախմբելու ոլորտի համաշխարհային հայկական ներուժը: Այս առաքելութեան շրջանակներում, Հոկտեմբերին «Ֆեմիննօ»ն աննախադէպ համաժողով անցկացրեց Կալիֆորնիայում՝ մէկ հարթակում միաւորելով Հայաստանի ու Միացեալ Նահանգների ոլորտի բազմաթիւ ազդեցիկ ներկայացուցիչների: «Ֆեմիննօ»ի հիմնադիր Սեդա Պապոյեանը, կազմակերպութեան նպատակների ու ծրագրերի մասին մանրամասներ է ներկայացնում «Ասպարէզ»ում:
FemInno Conference 2023