«Սլավմեդ» բժշկական կենտրոնն 8 տարեկան է

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 ноя 2024
  • «Սլավմեդ» բժշկական կենտրոնն առաջնորդվելով ապագայի բժշկության նորարարություններով՝ հիվանդների հետ միասին հաղթահարում է ծանր հիվանդություններ և յուրացնում բժշկության նո՛ր ոլորտներ:
    «Սլավմեդ» բժշկական կենտրոնը քայլ է դեպի ապագա:
    «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 2014թվականին՝ հիմնված այն խորը համոզմունքի վրա, որ բժշկությունը մարդասիրություն է:
    «Սլավմեդ» բժշկական կենտրոնը ստանձնելով հանրային առողջության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված առաքելությունը, մեր ազգաբնակչությանն առաջարկեց նոր որակի բուժսպասարկում՝ սկսած հիվանդների ընդունման կարգից, հետազոտություններից, մինչև ճշգրիտ բուժման գործընթացի կազմակերպումը, բուժայցելուներին զերծ պահելով ավելորդ անհարմարություններից:
    Հետևելով ժամանակակից բժշկության զարգացումներին, հագեցած լինելով լավագույն գործիքային և լաբորատոր սարքավորումներով՝ բարձրակարգ մասնագետների, բարեհամբույր և հոգատար բուժանձնակազմի շնորհիվ՝ մեր կենտրոնը գործունեության տարիների ընթացքում ձեռք բերեց մեծ վստահություն, որի արդյունքում անհրաժեշտություն առաջացավ էլ ավելի ընդարձակել տարծքը և համալրել նոր բաժանմունքներով, ինչն իրականություն դարձավ:
    Հավատարիմ մնալով իր սկզբունքին՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը
    մշտապես հետևում է ժամանակակից բժշկության զարգացումներին, ներդնում և կիրառում է արդի բուժական մեթոդներ և տեխնոլոգիաներ, իրականացնում գիտակրթական սեմինարներ, մեր ազգաբնակչությանը բարձրակարգ բուժսպասարկում տրամադրելու նպատակով:
    Հիմնադրման օրվանից բուժկենտրոնը հետևողականորեն ներգրավված է բարեգործական աշխատանքներում, ի շահ՝ հանրային առաողջության պահպանման և վերականգնման:
    Բուժկենտրոնի կողմից կազմակերպվում են մի շարք միջոցառումներ՝ բաց դռների օրերը, բժշկի անվճար խորհրդատվություն և բուժզննում, առաջարկվում զեղչային համակարգ՝ բուժծառայություններն առավել հասանելի դարձնելու համար:
    «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ներդրված նորարար մեթոդներով բուժսպասարկում են ստանում ո՛չ միայն մեր հայրենակիցները, այլև՝ արտերկրից ժամանած շատ բուժայցելուներ:
    Շատ լուջ հիվանդություններ հաջողությամբ բուժվում են «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Պահանջվող վիրահատական միջամտությունների դեպքում՝ նախապատվությունը տրվում է նվազ ինվազիվ և նորարար մեթոդներին:
    Մեր մասնագետներն ակտիվ համագործակցելով իրենց արտասահմանյան գործընկերների հետ՝ համատեղ իրականացնում են իրենց տեսակով եզակի վիրահատական միջամտություններ:
    «Սլավմեդ» բժշկական կենտրոնն ուսումնասիրելով բժշկության նոր ոլորտներ, մշտապես ներդնում և կիրառաում է բուժական վերջին տեխնոլոգիաները, որոնք միակն են ո՛չ միայն Հայաստանում այլև՝ ո՛ղջ տարածաշրջանում:
    «Սլավմեդ» բժշկական կենտրոնը նաև մեծ կարևորություն է տալիս հանրության իրազեկմանը: Տարբեր իրավիճակներում գրագետ առաջին բուժօնություն տրամադրելու և ճիշտ կողմնորոշվելու նպատակներով:
    Մեր կենտրոնի նպատակներից է՝ հանրաության շրջանում ձևավորել բժշկին այցելելու և հետազոտվելու մշակույթ, հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու և կանխարգելելու համար:
    Բնության ամենամեծ հրաշքը երեխայի ծնունդն է:
    Հղիություն. կանանց խիստ զգայական և ամենապատասխանատու այս շրջանում Ձեր կողքին են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ և հոգատար մանկաբարձ-գինեկոլոգները:
    Յուրաքանչյուր կին ցանկանում է լույս աշխարհ բերել առո՛ղջ և գեղեցի՛կ երեխա:
    Բարձրակարգ և հոգատար բուժանձնակազմ.
    Ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ նորածինների խնամքի համար անհրաժեշտ լավագույն սարքավորումներ և պայմաններ:
    «Սլավմեդ» բժշկական կենտրոն. 8 տարի՝ Ձե՛զ հետ, Ձե՛ր կողքին
    Շնորհակալություն Ձեր և Ձեր ընտանիքի առողջությունը մեզ վստահելու համար
    «Սլավմեդ» Ձեր առողջության բանաձևը

Комментарии • 9

  • @ВаружМанвелич
    @ВаружМанвелич 2 года назад +5

    Շնորհակալ եմ շատ բժիշկ Դավիթ Իգնոյանից։Նման մասնագետ չկա ոչմի տեղ ։Հոոգատար եվ բարի անձնավորություն։

  • @samuelgevorgyan7442
    @samuelgevorgyan7442 2 года назад +2

    Շնորհակալ եմ ակնաբուժ Վահե Նանյանին տեսողությունս վերականգնելու համար✊👍

  • @ДинаДина-я6ф
    @ДинаДина-я6ф 2 года назад +1

    2 ереха ем унецел ентех.шат гоh у шноракпл жм андзнаказмиц.болоры сиралир ен🥂🙏

  • @dinul002
    @dinul002 2 года назад

    🎉🎉🎉🎉🎉Շնորհավոր սիրելի Սլավմեդ

  • @maretaharutyunyan665
    @maretaharutyunyan665 2 года назад +1

    🍾🎂

  • @ruzanhakobyan2907
    @ruzanhakobyan2907 2 года назад

    Բարև ձեզ։Չէիք ասի ձեր մոտ (մամոգրաֆիա) անում եք՞ և ինչ՞ արժե։Գալու համար պետք է հերթագիվել։

    • @slavmedmedicalcentermedia151
      @slavmedmedicalcentermedia151  2 года назад

      Ողջույն հարգելի Ruzan Hakobyan, շնորհակալություն Ձեզ ցուցաբերած հետաքրքրության համար: Կրծքագեղձի մամոգրաֆիայի արժեքը 20 000դրամ է: Հետազոտության գրանցվելու համար խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝055 50 53 90, կամ այցելեք՝ ք. Երևան, Բաղրամյան պող, 3-րդ նրբ, 4/2 «Սլավմեդ» բժշկական կենտրոն: ՈՒրախ կլինենք Ձեզ տեսնել մեզ մոտ: