Այսօրվա հաղորդման անոնսը արդեն հերիք էր, որ բոլոր գործերս թողնեմ ու նայեմ: Բոլոր մտքերը սրտիցս էր, շնորհակալ եմ որ նման մեծ աշխատանք եք տանում ու խոսում կարևոր թեմաներից առանց ֆեյք մտքերի, բռավո սիրելի Արա և Մհեր👏🏻👏🏻👏🏻
Նախ շնորհակալ եմ հերթական հաղորդման համար 🙌🏻 Երեխա եւ տիկտոկ (նաեւ այլ սոցցանցեր) արտահայտություն ուղղակի չպետքա լինի, շատ կգրեյի այս թեմայով բայց այդքանը ասեմ Արան ճիշտ է, որ մենք միշտ մեր մասին մեծ կարծիք ունենք, Մհերը ուղղակի մակերեսային անվանելով մեզ շատ ճիշտ էր, շատ լավ ներկայացրեց, ցավոք թե դպրոցում եւ թե համալսարանում վախենում էին մեզ ինֆորմացնել, որը կարծես պլան լիներ մեզ դարձնել սերունդ, որը հենց մակերեսորեն կնայի ազգին… Ներեք ինձ հայեր, բայց մենք շատ ռասիստական ենք, հայերից այն կողմ աշխարհ կա, ու կլինի մենք վերջը չենք Կապված պայթունի հետ համաձայն եմ, որ ջրվելու է գնա, մենք չենք պահանջելու որպեսզի իմանանք իրականությունը, աղոթում եմ որ տեռոր չլինի, թե չէ դա սկիզբնա լինելու տեռորների Համբերություն բոլորիս
Հարգելի Արա և Մհեր շնորհակալ եմ Ձեզ այսպիսի որակով հաղորդաշար ստեղծելու համար։Լիովին համաձայն եմ Ձեր բոլոր տեսակետների հետ։Ես ինքս օրեր առաջ ականատես եմ եղել երեկոյան ժամը 20-ին Մաշտոցի պողոտայում 4-6 հոգի Ո՛չ հայ մաքրում էին փողոցը։Նենց ամաչեցի,էն տպավորությունն էր,որ քո տանը հյուրա եկել,դու ու ընտանիքիդ անդամները թափել են և իրենք մաքրում են։Ու մեկ քայլ էն կողմ մի երեխա շոկոլադի տուփը թափեց և ոչ մայրը ձայն հանեց ,ո՛չ հայրը։Չգիտեմ երբևէ մեր ազգը կհասկանա որ պետքա մաքուր պահել իր հայրենիքը։ Այո և իմ շրջապատի մայրիկների 90 տոկոսը երեխեքին տալիս են հեռախոս,2-րդ դասարանցուն ու ուղարկում են դպրոց։Անսպառ եթերներ Ձեզ։
Մի քանի ամիս առաջ մտնել եմ խանութ քաղաք Աբովյանում այդ երաժշտություններ միացված,հարցրեցի աշխատողին թե' գիտեք ով է ազգությամբ այս երգիչը_ասեց այո ,ինչ անենք,լավ է երգում... դե էլ հագուստների մասին չասեմ.... հույս ունեմ ,որ կզարգանանք
Ես էլ մի 6տարի առաջ,լսեցի մի երգչի ռուսերեն երգեր,սիրեցի այդ երգերը,մի քանի ամիս հետո որոշեցի համացանցում գտնեմ ու իրա մասին կարդամ ու հասկացա,որ ադրբեջանցիա,դրանից հետո կարծես թե միանգամից հիասթափվեցի երգչից ու երգերից, ու ինձ մեղադրում էի,որ շուտ չէի իմացել
Ավելի քան համաձայն եմ յուրաքանչյուր թեմայի հետ կապված Ձեր կարծիքի հետ և ավելի քան շնորհակալ եմ մեր համատարած հիվանդ մթնոլորտում ադեկվատ և օրինակելի լինելու համար❤️❤️❤️
👏👏👏Դեռ չեմ դիտել , բայց մինչ ... անոնսից արդեն մի միտք ասեմ հետո անցնեմ նայելուն ... այո տիկ տոկի դեգեներատների մասով լիովին կիսում եմ կարծիքը ու միայն արմենիա տվ-ին չեմ ուզում նողկանքս հայտնել այլ նաև շանթ տվ-ին , քանզի Գլումովի հաղորդմանն էլ են կանչում տիկ տոկի փնթիներին ... ոչ մեկ տվ չի հասկանում , որ դրանով իրանց հաղորդման ռեյտինգը չեն բարձրացնում այլ հակառակ գցում են , քանզի մեկը ես չեմ նայում էլ եփող թափողները , վստահ եմ իմ նման շատերը կլինեն ...
Ես 31 տարեկան եմ ու հիշում եմ երբ փոքր էի մայրս ու հայրս ենպես էին ինձ դաստիերակել որ հեռուստացույցի ալիքը երբ պատահաբար ընկնում էր թուրքական ալիք ես մտածում էի մեղք եմ գործել (ապրում էինք գյուղում ու ավելի շատ թուրքական ալիք կար)դպրոցում մեզ սովորեցնում էին որ թուրքն ու ադրբեջանցին թշնամի են ու միշտ պետք է զգուշանանք իսկ հիմա չգիտես ինչու հակառակն է ։Այն մարդիք ովքեր մեր համար հերոսներ էին դարցան գողեր ու թալանչիներ նսեմացրեցին նրանց գործերը հայրենիք էին պահել ու մեզ հպարգանալու առիթ էին տվել հիմա սերունդը լսում է իրենց երգերը ու պետականորեն կամ տանը կամ դպրոցում ոչ ոք չի ասում որ նրանք մեր թշնամին են մի տեսակ բթացել անզգայացել անտարբեր ու անթասիբ ենք դարցել ու դա ձեռք է տալիս համ ներսի համ դրսի թշնամուն
💯💯💯💯💯💯💯💯💯. I agree with every word you guys say! Social Media has really opened everyone’s eyes to the nasty, stupid, ignorant and disrespectful things our Armenian people are doing and have done for many years!
Սգո օր կարծես 2 օր հայտարարեցին ցավալի է,բայց չզգացվեց -Երևանյան բակերում այս օրերին տոնում են հարսանիքներ կամ ազդանշանները հարսանիքների,ես միմիայն երջանկություն եմ մաղթում բոլոր զույգերին,բայց համեստ եղեք գոնե դրսում.... և այն ,որ հասարակությունը դեբիլանում է դա ցավ է... տղաներ Շնորհակալ եմ ձեզ իմ սրտի կարծիքները բարձրաձայնելու 👌
Այո,ես այսօր Ձեր բոլոր ասածների հետ երկու ձեռքով համաձայն եմ,նախ,որ մենք միշտ մեր մասին շատ մեծ կարծիք ենք ունեցել,որ պարզվեց միֆ էր,և երկրորդ,որ մենք մաքրասեր ենք։Այս վերջերս ես էլ համոզվել եմ,որ մեզանից փնթի,էգոիստ,իր դռնից էն կողմ չտեսնող ազգ չկա,այսինքն երևի երրորդ կարգի պետությունների հետ կարող ենք համեմատվել,և դրա մասին ասում է մեր շենքերն ու բակերը,որոնք անխնամ ու կեղտոտ են,և նաև պատկան մարմիններն էլ ոչինչ չեն անում`անկյալների համատիրություն,Թաղապետարան ու Քաղաքապետարան...
Հարգելի Մհեր եւ Արա շատ լավ հաղորդումներ են դաստիարակչական, Արա եւ Մհեր լավ կլինի երիտասարդների համար հատուկ միջոցառումներ կազմակերպեք ինչպես նաեւ ծնողների համար որովհետըւ նոր սերունդներ կարող ենք զոհ դառնալ սոցիալական ցանցերի վատ բարիքներին եւ դրանց հետեւանքներին
Միշտ սրտիցս եք խոսում, դրա համար նայում եմ ❤️ Շատ ճիշտ դիտարկումներ եք անում, մեկը մեկից դիպուկ ու ուղիղ, իսկ Հայաստանում ապրողների մեծ մասը ցավոք այս ամենի մասին չեն էլ գիտակցում...
Ara you are saying the truth I do appreciate your honesty . I wish some of the Hayasdantsi's can be your 10% as a human . We are hoping that the new generation will be more educated so they can have a better life in future . Thank you Bro ‼‼
Այո, ճիշտ եք, հերթական անկեղծ ու դիպուկ քննադատությունը։ Ցավոք, հայ ժողովուրդը 2018-2022 թթ. ապրում է, թերեւս, ամենադաժան շրջանը՝ «Որտեղ մահ, այնտեղ հարսանիք» արտահայտության ուղիղ իմաստով։
Անսահման շնորհակալ եմ նման թեմաներ բարձրացնելու համար։ Դուք ձեր ոլորտում լավագույնն եք։ P.S. Եթե բացեք Ձեր ինստագրամի նամակները, կտեսնեք, որ բազմիցս խնդրել եմ, որ քննարկեք ազերիների երգեր լսող հայերին, նաև շատ-շատ քոմենթներ յութուբում։ Շնորհակալ եմ չանտեսելու համար։
Հարգանքներս ձեզ։ Շատ հետաքրքիր հաղորդում եր և շատ սպասված։ Այո'այսօր տեղ են տալիս ոչ թե կրթության այլ անգրագիտությանը։ Դրա համար այսօր ունենք են ինչ ունենք,իսկ ինչ վերաբերվում է այդ անգրագետին,ցավալի է բայց շատ դեռահասներ են հետեվում։Իսկ աղետը որ տեղի ունեցավ շատ ցավալի էր որի արդյունքում տուժում են խեղճ ժողովրդը։🙏🙏🙏🙏🙏😥
Մհեր ջան և Արա ջան, ձեր 8րդ թողարկման ժամանակ ասում էիք, որ Ռոզա Լինի երգը մրցութային չէ, հիշվող չէ, բայց այսօր Spotify֊ում երգը հատել է 100 միլիոնի սահմանը։ Կցանկանայի Ռոզայի և երգի հաջողության մասին բարձրաձայնեք և արդեն ներկայիս ձեր կարծիքը։❤
Իրենց կարծիքը միայն իրենցն է ու 100% ճիշտ չի, Նրանք ընդամենը իրենցն քննարկումը հրապարակում են,նույնն է ինչ 2 հարևան մի թեմա քննարկեն սուրճի սեղանի շուրջ։Մի էդքան լուրջ ընդունեք։)
Ոնց եմ սիրում ձեզ, իմ հրաշք, գրագետ, գեղեցիկ հայ լրագրողներ։իմ երեխաները 10,14տարեկան են, բայց մենք ամուսիններով արգելել ենք կատեգորիկ , որ այդ չարաբաստիկ տիկ տոկ, չգիտեմ ինչ զիբիլ նայեն, ու էդ վիլենա միլենա, նմաններից էլ օրինակ վերցնեն
Բարի լույս,շատ հարգելի Արա և Մհեր!!!!! Սիրով հետևում եմ Յութուբյան և > հաղորդաշարերիներին։Շատ կուզենայի, որ այս հաղորդումները ցուցադրվեյին հեռուստակայաններով և հասու լինեյին հանրությանը։Գնահատականս գեր գերադրական է։Թեմաները յուրահատուկ էին քննարկումները բարձր մակարդակի։Խոսքեր չկան որակաորելու,թե այսօր որքան անհրաժեշտ են նման հաղորդումները։Նորից սիրով և հարգանքով դիմում եմ ձեզ, հսյտնում շնորհակալություն այսպիսի բարձրաճաշակ հաղորդման,ընտրովի թեմաների համար։
Քանի որ ձեր հաղորդումը բարձրացնում է արդի խնդիրներ, կրթող է առաջարկում եմ տիկտոկում էջ բացեք ու Ձեր նյութերը այնտեղ էլ տեղադրեք , վստահ եմ ավելի շատ դիտումներ կլինեն , իսկ խելացի եւ կարեւորի մասին նյութերը թող շատերը տեսնեն։
@@lusianamoon8818 ու գիտեք ցավը որն է որ հենց Հայաստանում ապրող հայերը դա չեն գիտակցում; ու երբ դրսի հայերս խոսում ենք ; մեզ պատռում ենք ; ասում դե հա ձեզ ինչ կա; գնացել եք եվրոպաները: Ու չեն հասկանում որ մենք հենց ձեզ համար ենք ասում. այո; մենք հեռու ենք ; բայց մենք հայրենիք ենք կորցնում; թշնամին հենց ձեր տուն է մտնելու այլ ոչ թե մեր: Սա այն համատարծ տգիտությունը որ կոչվում է նիկոլիզմ
@@sedaasatryan7625 ցավոք հականիկոլ ցանկացած կարծիք,խոսք զոմբիների կողմից հարձակման է ենթարկվում,կապ չունի ով է ասողը,որտեղ է ապրում,ինչ մասնագետ է վերլուծում,,,,,,,ցավալի իրականություն
Բրավո, դուք բարձրացնում եք այնպիսի հարցեր, որ օրհասական են, բայց ցավոք ազգը դա չի գիտակցում։ Հուսով եմ ինչ-որ չափով մարդիկ դաս կքաղեն ու կհասկանան, որ ճիշտ սերունդ կրթելով են ազգը ոտքի կանգնեցնում
Ճիշտ եք չգիդես ինչու ,ես էլ մանկուց լսել եմ որ հայ ազգի նման չկա իդիալական ազգ ենք մենք հայ լինելը պատիվ է,բայց արդեն գիտակից կյանքում հասկացա որ ասիական անգրագետ խաբված ազգ ենք ,և այո հեղափոխությունը մեր մեջ պիտի լիներ!
Ճիշտ եք,հասկացանք,որ սոցցանցերով ինչ դեբիլություններ ասես կանեն,որովհետև ազատ դաշտ է,բայց էդ դեբիլներին բերեն ու գիտակցված եթեր տրամադրեն,դա արդեն չգիտեմ ինչ բառերով բնութագրեմ։
Շատ շնորհակալ եմ ձեզ ձեր աքտուալ, տեղին անդրադարձերի համար։ Կուզենայի իմանալ ձեր կարծիքը և վերաբերմունքը Ռոզա Լիննի “Snap”-ի համաշխարհային հիթ դառնալու և Columbia Records-ի հետ պայմանագրի կնքման մասին։
Ամոթա , էս ինչա կատարվում, չէ որ մենք բոլորս էլ հայ ենք։ Մի թողեք մեր թշնամին մեզ հաղթի ու հիմա երևի ծիծաղում ա մեր վրա ։ Մենք բոլորս էլ սիրում ենք իրար փնովել ու քննադատել և դրա համար էլ հիմա այս վիճակում է ՀԱՅԱՍՏԱՆ Կարդացեք Աստվածաշունչը և հաճախեք ամեն կիրակի եկեղեցի _ պատարագի։Հուսով եմ կխոխվեք։ 🇦🇲🇨🇵
Шноракалуцюн вам за такой выпуск, впрочем, как и за все предыдущие!! Есть над чем подумать и о чем задуматься☹️. Первый раз Мгера довели до злости😕... Согласна с каждым вашим словом и даже с матом! Об армянских тиктокерах я и не знала😞... Грустно! Я выросла в РФ и постоянно от родного папы слышала фразу "дэ Менк уришенк! Руса хоза,алкаша ! Аиц лава чка" И когда вдруг слышу подобные вещи о наших армянах 😰😳😭 руки опускаются и остаётся только надеяться, что это наше меньшинство 🥺🙏-та самая "ложка дёгтя в бочке мёда".
Տիկտոկերներին, հեռուստատեսություն հրավիրելը բացահայտում է նրանց մեկ այլ կողմից։Ցույց տալ նրանց դատարկությունը կամ հակառակը ։Ձեր նշած հաղորդման ժամանակ ցույց տվեցին տիկտոկերի դատարկությունը։
Bravo👏linelov tik tok-er u tertelov tik toki rakamendacin nkateci vor dzez qnnadatel ev andradardzel en tghetnery ovqer iroq irenc vra vercrel ein vor debil en….bravo u eli bravo dzez👏🤗
Это женщина Елена Шуваева-Петросян, писательница , общественный деятель , она более 15 лет назад переехала в Армению , покоряла несколько раз Арарат , большой друг Арцаха . Она. русская армянка Наша Лена-джан!!!!
Մհեր ջան էնքան ճիշտ եք: Անկեղծ ես հասկացա, որ մենք մակերեսային ենք ամեն ինչին մոտենում, երբ սկսեցի Հայաստանից դուրս ապրել: Մենք մենք մենք ասելով ման գանք մենակ: Իրոք ցավալի է:
Իմ սրտից եք խոսում, ա՜խ նույն թեմաները ես ինքս բարձրացնում եմ իմ շրջապատում,բայց ցավոք իմ ընկերական շրջապատը փոքր է և համախոհներ քիչ ունեմ,միաժամանակ ուրախ եմ՝ ձեզ հազարավոր մարդիկ են հետևում, հուսանք՝ գոնե հետևություններ կանեն: Ողջունելի է ձեր աշխատանքը,ձեզ ուժ և եռանդ ավելիի համար:👏
Վայ ոնց եմ ես ձեզ սիրում… նստած նայում եմ էնքան եմ կլանված մտնում թեմաների մեջ, սկսում եմ մասնակցել, հա ու չէ եմ անում 🤣🤣: Եթե լուրջ, ապրեք շատ, էրուդիցիա, հարուստ բառապաշար, կիրթ մարդիկ, լրագրողի մասնագիտության պատվով կրողներ։ Ուղղակի ցավում եմ որ «պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»…
Չեմ հասկանում թե ինչու է զարմանում Մհերը տիկտոկերների անգրագիտությունից։ Կարծեմ հենց նա էր նախորդ հաղորդմանը գովաբանում լիլի մորտոին🤦♀️ Դուք եք հայտնի դարձնում անգրագետներին եւ ուրեմն վայելեք!!
Սրտիցս էր. ես հենց այս մեկնաբանությունն էլ ցանկացա գրել, ուղղակի պեղում էի, թե արդյոք դեռ կան մարդիկ, որ իմ կարծիքին համակարծիք կլինեն։ Սրանք պարզապես խոսացողներ են։
Երբ հայերը պատերազմից հետո ընտրեցին նույն մարդուն դժվար պահանջեն Սուրմալուի դեպքերի մանրամասն ուսումնասիրում։ Մենք չենք կարող մեզ լավ զգալ որ դիմացինը լավ լինի մենք վատ։ Բայց սրտանց զարմանում ենք, թե ինչի է ուրիշը նախանձում, թե բա մեզնից ամեն մեկը նենց ազնիվ ա որ չի նախանձում։ Այո մակերեսային ու նախանձ ազգ ենք։
Այս հաղորդման ամեն քննարկմանն համաձայն եմ (մի քանի բանի կուզեի ավելացնել, ուղղակի մեկա ում ուղված է կարդան էլ չեն հասկանա)։ Տիկ տոկ ասվածը մեծ թե փոքր տանում է բթացման։ Աղջիկս 5 տարեկան է, ու կարող էի իրենով ձեռք բերել հետևորդներ և գումար աշխատել տիկ տոկում, բայց մի անգամ գրանցվեցի ու հասկացա, որ ապագայում ինձ մեղավոր կզգամ և՜ իր առաջ, և՜ հանրության, հետագայում ունենալով անուղեղ սերունդ։ Սուտա երեխային վերահսկել, ֆիլտրելը ` թե ում հետևի։ Նենց բան կարող են տեսնել կամ լսել, որ հեչ պետք չի։ Ես ուղղակի ինքս ջնջվեցի էտ ճահիճից, որ իմ օրինակով ինքն հասկանա, որ դա հեչ լավ տեղ չէ։ Վերջերս գիրք էի կարդում ու մի լավ տող կար, 《Խոսիր, որ քեզ ճանաչեմ》 ԱՐԱ ջան լռիվ Ձեր մասին է։ Առաջ չէի սիրում Ձեզ, հիմա հաճույքով լսում եմ, հատկապես դուրս գալիս է, որ ձեր կարծիքն ու խոսքն անսասան է, ոչ թե մարդամեկի նման , մեկ մի բան է խոսում , մեկ մի բան։ Լավ պաշտպանում նրանց ում ինքն հավանում է, տղամարդուն վայել չէ։
33:31 նախկինում էլ են դեբիլներ եղել, ուղղակի դրա մասին մենակ բարեկամներն են իմացել, մաքսիմում բակի ժողովուրդը)) հիմա սոց կայքերի միջոցով ինֆորմացիան ավելի արագ տարածվում է ցավոք((
Very nice show. I love the formatting , honest to the point reporting. 🙌. I might not agree on everything, nevertheless continue the good work. Next control the gas stations garbis titizian
Ինչ վերաբերվում է ադրբեջանցի արտիստների հայ երկրպագուներիին.....ես չեմ մոռանա թե պատերազմի ընթացքում ոնց էին դնում Տղերքի նկարներից հենց դրանց երգերով , հետո մեց խոսակցություններ եղան , էլի իրար միս էին ուտում ու միիքիչ դիմացան (թե ամոթախեղդ եղան , թե ինչ չեմ կարող ասել )բայց որոշ ժամանակ անց կրկին հետևեցին , լսեցին ,շարունակում են լսել ու կլսեն , որովհետև ՀԱՅԸ կորցրելա իրա դեմքը ,ինչպես դուք նշեցիք թե տիկտոկի հետևանքնա թե իրոք էտքան վատն ենք եղել ուղակի նոր ենք բացահայտվում ..... Աստված գիտի.
Այսօրվա հաղորդման անոնսը արդեն հերիք էր, որ բոլոր գործերս թողնեմ ու նայեմ: Բոլոր մտքերը սրտիցս էր, շնորհակալ եմ որ նման մեծ աշխատանք եք տանում ու խոսում կարևոր թեմաներից առանց ֆեյք մտքերի, բռավո սիրելի Արա և Մհեր👏🏻👏🏻👏🏻
Սարսափելի իրականություն է ։ Ցավոք,ձեր բոլոր արծարծած թեմաները դառը իրականություն են։ Աստված ազգիս պահապան։
Նախ շնորհակալ եմ հերթական հաղորդման համար 🙌🏻
Երեխա եւ տիկտոկ (նաեւ այլ սոցցանցեր) արտահայտություն ուղղակի չպետքա լինի, շատ կգրեյի այս թեմայով բայց այդքանը ասեմ
Արան ճիշտ է, որ մենք միշտ մեր մասին մեծ կարծիք ունենք, Մհերը ուղղակի մակերեսային անվանելով մեզ շատ ճիշտ էր, շատ լավ ներկայացրեց, ցավոք թե դպրոցում եւ թե համալսարանում վախենում էին մեզ ինֆորմացնել, որը կարծես պլան լիներ մեզ դարձնել սերունդ, որը հենց մակերեսորեն կնայի ազգին…
Ներեք ինձ հայեր, բայց մենք շատ ռասիստական ենք, հայերից այն կողմ աշխարհ կա, ու կլինի մենք վերջը չենք
Կապված պայթունի հետ համաձայն եմ, որ ջրվելու է գնա, մենք չենք պահանջելու որպեսզի իմանանք իրականությունը, աղոթում եմ որ տեռոր չլինի, թե չէ դա սկիզբնա լինելու տեռորների
Համբերություն բոլորիս
Հարգելի Արա և Մհեր շնորհակալ եմ Ձեզ այսպիսի որակով հաղորդաշար ստեղծելու համար։Լիովին համաձայն եմ Ձեր բոլոր տեսակետների հետ։Ես ինքս օրեր առաջ ականատես եմ եղել երեկոյան ժամը 20-ին Մաշտոցի պողոտայում 4-6 հոգի Ո՛չ հայ մաքրում էին փողոցը։Նենց ամաչեցի,էն տպավորությունն էր,որ քո տանը հյուրա եկել,դու ու ընտանիքիդ անդամները թափել են և իրենք մաքրում են։Ու մեկ քայլ էն կողմ մի երեխա շոկոլադի տուփը թափեց և ոչ մայրը ձայն հանեց ,ո՛չ հայրը։Չգիտեմ երբևէ մեր ազգը կհասկանա որ պետքա մաքուր պահել իր հայրենիքը։
Այո և իմ շրջապատի մայրիկների 90 տոկոսը երեխեքին տալիս են հեռախոս,2-րդ դասարանցուն ու ուղարկում են դպրոց։Անսպառ եթերներ Ձեզ։
Խելացի մարդկանց լսելը միշտ էլ հաճելիա ❤️Ապրեք շատ :
Մի քանի ամիս առաջ մտնել եմ խանութ քաղաք Աբովյանում այդ երաժշտություններ միացված,հարցրեցի աշխատողին թե' գիտեք ով է ազգությամբ այս երգիչը_ասեց այո ,ինչ անենք,լավ է երգում... դե էլ հագուստների մասին չասեմ.... հույս ունեմ ,որ կզարգանանք
Ես էլ մի 6տարի առաջ,լսեցի մի երգչի ռուսերեն երգեր,սիրեցի այդ երգերը,մի քանի ամիս հետո որոշեցի համացանցում գտնեմ ու իրա մասին կարդամ ու հասկացա,որ ադրբեջանցիա,դրանից հետո կարծես թե միանգամից հիասթափվեցի երգչից ու երգերից, ու ինձ մեղադրում էի,որ շուտ չէի իմացել
Աստված պահապան մեր ազգին Մհեր ջան Ապրես շատ խելացի ու գրագետ հետաքրքիր մտքերի համար.
Ավելի քան համաձայն եմ յուրաքանչյուր թեմայի հետ կապված Ձեր կարծիքի հետ և ավելի քան շնորհակալ եմ մեր համատարած հիվանդ մթնոլորտում ադեկվատ և օրինակելի լինելու համար❤️❤️❤️
Մարդ հիանում է ձեզ լսելով։ Ճիշտ ու գրագետ հայերեն,որ այսօր հազվադեպ երևույթ է դարձել։ Արա և Մհեր շատ հետաքրքիր է ձեր հաղորդումը։
Մհեր ջան ապրես հուսով եմ նման դեբիլիզմի մուտքը կտրականապես կարգելվի TV, ու ամենա ցավոտը էն ա որ էտ "դեբիլները" այսօր կուռք են մեր նոր սերնդի համար։
Շնորհակալություն Վարդան Ղուկասյանին Սուրմալուի դեպքով բացահայտման համար ։
Շնորհակալություն Վարդան Ղուկասյանին այս տղային տնով ապահովելու համար։
Ամեն անգամ փորձում չքոմենթել չի ստացվում,Մհեր ջան լիովին հիսում ձեր ասաղ ցանկացած կարծիք ԴԵԲԻԼՆԵՐԻ վերաբերյալ ♥️♥️♥️♥️
Ապրեք շատ, այս հաղորդումը սրտիցս էր։Ես մանկավարժ եմ ու սա իրոք լուրջ խնդիր է։ Շատ եմ խնդրում այսպիսի հաղորդումներ շատ լինեն։Ապրեք տղերք։❤️💙🧡
👏👏👏Դեռ չեմ դիտել , բայց մինչ ... անոնսից արդեն մի միտք ասեմ հետո անցնեմ նայելուն ... այո տիկ տոկի դեգեներատների մասով լիովին կիսում եմ կարծիքը ու միայն արմենիա տվ-ին չեմ ուզում նողկանքս հայտնել այլ նաև շանթ տվ-ին , քանզի Գլումովի հաղորդմանն էլ են կանչում տիկ տոկի փնթիներին ... ոչ մեկ տվ չի հասկանում , որ դրանով իրանց հաղորդման ռեյտինգը չեն բարձրացնում այլ հակառակ գցում են , քանզի մեկը ես չեմ նայում էլ եփող թափողները , վստահ եմ իմ նման շատերը կլինեն ...
Ես 31 տարեկան եմ ու հիշում եմ երբ փոքր էի մայրս ու հայրս ենպես էին ինձ դաստիերակել որ հեռուստացույցի ալիքը երբ պատահաբար ընկնում էր թուրքական ալիք ես մտածում էի մեղք եմ գործել (ապրում էինք գյուղում ու ավելի շատ թուրքական ալիք կար)դպրոցում մեզ սովորեցնում էին որ թուրքն ու ադրբեջանցին թշնամի են ու միշտ պետք է զգուշանանք իսկ հիմա չգիտես ինչու հակառակն է ։Այն մարդիք ովքեր մեր համար հերոսներ էին դարցան գողեր ու թալանչիներ նսեմացրեցին նրանց գործերը հայրենիք էին պահել ու մեզ հպարգանալու առիթ էին տվել հիմա սերունդը լսում է իրենց երգերը ու պետականորեն կամ տանը կամ դպրոցում ոչ ոք չի ասում որ նրանք մեր թշնամին են մի տեսակ բթացել անզգայացել անտարբեր ու անթասիբ ենք դարցել ու դա ձեռք է տալիս համ ներսի համ դրսի թշնամուն
💯💯💯💯💯💯💯💯💯. I agree with every word you guys say! Social Media has really opened everyone’s eyes to the nasty, stupid, ignorant and disrespectful things our Armenian people are doing and have done for many years!
Ապրեք դուք, ամեն ինչ շատ ճիշտ էր ասված ու դիպուկ❤️💥
Սգո օր կարծես 2 օր հայտարարեցին ցավալի է,բայց չզգացվեց -Երևանյան բակերում այս օրերին տոնում են հարսանիքներ կամ ազդանշանները հարսանիքների,ես միմիայն երջանկություն եմ մաղթում բոլոր զույգերին,բայց համեստ եղեք գոնե դրսում.... և այն ,որ հասարակությունը դեբիլանում է դա ցավ է... տղաներ Շնորհակալ եմ ձեզ իմ սրտի կարծիքները բարձրաձայնելու 👌
Այո,ես այսօր Ձեր բոլոր ասածների հետ երկու ձեռքով համաձայն եմ,նախ,որ մենք միշտ մեր մասին շատ մեծ կարծիք ենք ունեցել,որ պարզվեց միֆ էր,և երկրորդ,որ մենք մաքրասեր ենք։Այս վերջերս ես էլ համոզվել եմ,որ մեզանից փնթի,էգոիստ,իր դռնից էն կողմ չտեսնող ազգ չկա,այսինքն երևի երրորդ կարգի պետությունների հետ կարող ենք համեմատվել,և դրա մասին ասում է մեր շենքերն ու բակերը,որոնք անխնամ ու կեղտոտ են,և նաև պատկան մարմիններն էլ ոչինչ չեն անում`անկյալների համատիրություն,Թաղապետարան ու Քաղաքապետարան...
Հարգելի Մհեր եւ Արա շատ լավ հաղորդումներ են դաստիարակչական, Արա եւ Մհեր լավ կլինի երիտասարդների համար հատուկ միջոցառումներ կազմակերպեք ինչպես նաեւ ծնողների համար որովհետըւ նոր սերունդներ կարող ենք զոհ դառնալ սոցիալական ցանցերի վատ բարիքներին եւ դրանց հետեւանքներին
Միշտ սրտիցս եք խոսում, դրա համար նայում եմ ❤️
Շատ ճիշտ դիտարկումներ եք անում, մեկը մեկից դիպուկ ու ուղիղ, իսկ Հայաստանում ապրողների մեծ մասը ցավոք այս ամենի մասին չեն էլ գիտակցում...
Irengede 🗿 դուես ?
Ara you are saying the truth I do appreciate your honesty . I wish some of the Hayasdantsi's can be your 10% as a human . We are hoping that the new generation will be more educated so they can have a better life in future . Thank you Bro ‼‼
Մհեր ջան ես քո ճշտով ապրող մարդ չեմ տեսել միշտ ճշտով մնաս մինչեվ կյանքի վերջ հիմա իննսւն տոկոսը կեղծավոր են Աստված քո հետ կանաչ ճանապարհ
❤️
Այո, ճիշտ եք, հերթական անկեղծ ու դիպուկ քննադատությունը։
Ցավոք, հայ ժողովուրդը 2018-2022 թթ. ապրում է, թերեւս, ամենադաժան շրջանը՝ «Որտեղ մահ, այնտեղ հարսանիք» արտահայտության ուղիղ իմաստով։
Մհեր համաձայն եմ Ձեզ հետ, բայց չափի զգացողությունը չպետք է կորցնել ու հրապարակավ աղջկան հայհոյել։
Հիանալի եթեր էր, բարոյական, դաստիարակչական 👍🏻👍🏻👍🏻
Մենակ ես եմ,որ տիկ տոկ ասվածը երբեք չեմ դիտել ու չգիտեմ իրենից ինչ է ներկայացնում(38 տարեկան եմ)
Ես էլ չկամ չի էլ հետաքրքրում
Անսահման շնորհակալ եմ նման թեմաներ բարձրացնելու համար։ Դուք ձեր ոլորտում լավագույնն եք։
P.S. Եթե բացեք Ձեր ինստագրամի նամակները, կտեսնեք, որ բազմիցս խնդրել եմ, որ քննարկեք ազերիների երգեր լսող հայերին, նաև շատ-շատ քոմենթներ յութուբում։ Շնորհակալ եմ չանտեսելու համար։
Շնորհակալություն, մեծ հաճույքով եմ Ձեզ լսում և դիտում, հարգանքներս🥰🥰🥰
Շատ ճիշտ եք 2 կշռադատ մարդիք երանի ձեր խոսքերը շատերին հասնի և շատերի աչքերը բացվի (Հայրենիքը փրգելու և վերակնանելու համար)
Հարգանքներս ձեզ։ Շատ հետաքրքիր հաղորդում եր և շատ սպասված։ Այո'այսօր տեղ են տալիս ոչ թե կրթության այլ անգրագիտությանը։ Դրա համար այսօր ունենք են ինչ ունենք,իսկ ինչ վերաբերվում է այդ անգրագետին,ցավալի է բայց շատ դեռահասներ են հետեվում։Իսկ աղետը որ տեղի ունեցավ շատ ցավալի էր որի արդյունքում տուժում են խեղճ ժողովրդը։🙏🙏🙏🙏🙏😥
👏👏👏👏👏 թող էս տեսակ վիդյոների դիտումներն ու լայքերը շատ լինեն
Միշտ սպասված, խելացի ու գրագետ քննարկումներով, հաղորդում։
Մհեր եվ Արաիկ՝ադեկվատ Հայ տղաներ։Սիրում եմ ձեզ երկուսիտ։
100% agree with each and every word and sentence being said in this episode. Thank you guys from bottom of my heart ❤️
Մհեր😂 դեբիլ բառը շատ հավեսով ես ասում😂👋🏻
Տղաներ՝ ինչպես միշտ հզոր էր👏🏻
2-իդ էլ շաատ սիրում եմ .տեսակով գրագետ,ակնհայտ բարի,սրտացավ ու ՀԱՅ-ի հրաշալի որակ եք!!!!! Հենց եկա ԱՄՆ,գալու եմ ու անձամբ Ձեզ հետ ծանոթանամ։
Мhер джан , ко верлуцутюн@' мер макересаин линелу медж, ес лрив кисум ем ев hпартанум чшмарит у хоркаин мткеровд. Спасибо, что Вы есть.👍💯
Սիրելի Հայեր, եկեք գրենք հայատառ, խնդրում եմ 🙏🏻
Մհեր ջան և Արա ջան, ձեր 8րդ թողարկման ժամանակ ասում էիք, որ Ռոզա Լինի երգը մրցութային չէ, հիշվող չէ, բայց այսօր Spotify֊ում երգը հատել է 100 միլիոնի սահմանը։ Կցանկանայի Ռոզայի և երգի հաջողության մասին բարձրաձայնեք և արդեն ներկայիս ձեր կարծիքը։❤
Իրենց կարծիքը միայն իրենցն է ու 100% ճիշտ չի, Նրանք ընդամենը իրենցն քննարկումը հրապարակում են,նույնն է ինչ 2 հարևան մի թեմա քննարկեն սուրճի սեղանի շուրջ։Մի էդքան լուրջ ընդունեք։)
Սիրելի Արա և Մհեր շատ հաճելի զրույց եք միշտ վարում, շատ շնորհակալ ենք ձեցանից նման հաճելի ժամանց նվիրելու համար։🤗🤗🤗🤗💁
Շատ դիպուկ հաղորդում էր👌🏻👌🏻👌🏻👌🏻ամեն թեմա սրտիցս էր👌🏻👌🏻👌🏻👌🏻Ապրեք Դուք💥💥💥💥
Xcho, konfuz, Sevak Xanagyan, Janaga shat hay ergichner Kan. Lseq iranc. Menq shat taxandavor ergichner unenq.
Shnorhakal em dzez maximal ankexc, obyektiv haxordman hamar… duq shat merc hayrenasirakan gorcek anum…..👏👏👏👏👏👏
Ոնց եմ սիրում ձեզ, իմ հրաշք, գրագետ, գեղեցիկ հայ լրագրողներ։իմ երեխաները 10,14տարեկան են, բայց մենք ամուսիններով արգելել ենք կատեգորիկ , որ այդ չարաբաստիկ տիկ տոկ, չգիտեմ ինչ զիբիլ նայեն, ու էդ վիլենա միլենա, նմաններից էլ օրինակ վերցնեն
Բարի լույս,շատ հարգելի Արա և Մհեր!!!!! Սիրով հետևում եմ Յութուբյան և > հաղորդաշարերիներին։Շատ կուզենայի, որ այս հաղորդումները ցուցադրվեյին հեռուստակայաններով և հասու լինեյին հանրությանը։Գնահատականս գեր գերադրական է։Թեմաները յուրահատուկ էին քննարկումները բարձր մակարդակի։Խոսքեր չկան որակաորելու,թե այսօր որքան անհրաժեշտ են նման հաղորդումները։Նորից սիրով և հարգանքով դիմում եմ ձեզ, հսյտնում շնորհակալություն այսպիսի բարձրաճաշակ հաղորդման,ընտրովի թեմաների համար։
Спасибо за поднятие темы. Очень важно сейчас вывести людей из непонятной моральной спячки!
Shat xelaci, shat graget haxordavarner 👍
Քանի որ ձեր հաղորդումը բարձրացնում է արդի խնդիրներ, կրթող է առաջարկում եմ տիկտոկում էջ բացեք ու Ձեր նյութերը այնտեղ էլ տեղադրեք , վստահ եմ ավելի շատ դիտումներ կլինեն , իսկ խելացի եւ կարեւորի մասին նյութերը թող շատերը տեսնեն։
Շատ ճիշտ քննարկվող թեմաներ 👏👏👏 շնորհակալություն 👍👍
Ինչպես միշտ հաճելի էր ձեզ նման գրագետ մարդկանց լսելն ու դիտելը👍🏻❤️
Տարիներ առաջ ավելի ապահով էինք քան հիմա, ցավոք ... Ու բոլորը լռում են ...
Ցավոք դա այդպես է; այսօր Հայաստանում կյանքը ժամ առ ժամ է դառնում վտանգավոր
Vorqan iravaci eq. Bayc es takanqnern enqan en kerel joxovurdi uxex@ vor naxkin aselov aprum es es takanqi het
@@lusianamoon8818 ու գիտեք ցավը որն է որ հենց Հայաստանում ապրող հայերը դա չեն գիտակցում; ու երբ դրսի հայերս խոսում ենք ; մեզ պատռում ենք ; ասում դե հա ձեզ ինչ կա; գնացել եք եվրոպաները: Ու չեն հասկանում որ մենք հենց ձեզ համար ենք ասում. այո; մենք հեռու ենք ; բայց մենք հայրենիք ենք կորցնում; թշնամին հենց ձեր տուն է մտնելու այլ ոչ թե մեր: Սա այն համատարծ տգիտությունը որ կոչվում է նիկոլիզմ
@@sedaasatryan7625 Այսօր ամբողջ աշխարհով մեկ է դառնում վտանգավոր ու գնալով կվատանա, միայն Հայաստանում չի այդպես։
@@sedaasatryan7625 ցավոք հականիկոլ ցանկացած կարծիք,խոսք զոմբիների կողմից հարձակման է ենթարկվում,կապ չունի ով է ասողը,որտեղ է ապրում,ինչ մասնագետ է վերլուծում,,,,,,,ցավալի իրականություն
Սպասում էի շատ❤ ինչպես ձեր բոլոր հաղորդումներին😍
Ուղղակի ուզում եմ ասել շնորհակալություն, նման որակի համար ❤️
Indz tvuma vor maganer et uaynagrutyan mex xosum
Zayne shat mnaner iran
Բրավո, դուք բարձրացնում եք այնպիսի հարցեր, որ օրհասական են, բայց ցավոք ազգը դա
չի գիտակցում։
Հուսով եմ ինչ-որ չափով մարդիկ դաս կքաղեն ու կհասկանան, որ ճիշտ սերունդ կրթելով են ազգը ոտքի կանգնեցնում
Ճիշտ եք չգիդես ինչու ,ես էլ մանկուց լսել եմ որ հայ ազգի նման չկա իդիալական ազգ ենք մենք հայ լինելը պատիվ է,բայց արդեն գիտակից կյանքում հասկացա որ ասիական անգրագետ խաբված ազգ ենք ,և այո հեղափոխությունը մեր մեջ պիտի լիներ!
Հիանալի մեկնաբանեցիք յուրաքանչյուր թեմա, լրիվ համամիտ եմ ձեր 2 ի հետ🥰🥰🥰
Շնորհակալ ենք,ամեն մի խոսքը սրտիցս էր♥️
Տղաներ ջան,անհրաժեշտա,որ դուք սերունդներ տաք,ձեր նմանների գենը չպիտի կորի։Կամ գոնե ինչ֊որ դաստիարակչական կուրսեր բացեք։Լուսավորեք տգետ մասսաներին,իդեպ և մեծերին և փոքրերին🙏
Իրենք չեն կարա սերունդ տան երկու գոմիկ
💯% ճշմարիտ խոսքեր , ցավոք
Շատ շնորհակալ եմ ձեր հաղորդման համար
Այո խայտառակություն էր եթեր տրամադրել այդ "երևույթին"։Կարդալը մի կողմ,խոսելու տարրական կուլտուրա չուներ
Վիլենան ունի աչքերի խնդիր ։
Ճիշտ եք,հասկացանք,որ սոցցանցերով ինչ դեբիլություններ ասես կանեն,որովհետև ազատ դաշտ է,բայց էդ դեբիլներին բերեն ու գիտակցված եթեր տրամադրեն,դա արդեն չգիտեմ ինչ բառերով բնութագրեմ։
Շնորհակալ ենք ձեզ որ զգուշացրեցիք իսկապես չգիտեինք այդ երգիչների ազգային ծագման մասին
Շնորհակալություն ճիշտ զրույցի համար որը այս օրերին բացակայումա
Շատ շնորհակալ եմ ձեզ ձեր աքտուալ, տեղին անդրադարձերի համար։
Կուզենայի իմանալ ձեր կարծիքը և վերաբերմունքը Ռոզա Լիննի “Snap”-ի համաշխարհային հիթ դառնալու և Columbia Records-ի հետ պայմանագրի կնքման մասին։
Մհեր ապրես👍👍👍 Իսկական թասւբով միակ Հայ հայտնիներից ես
Ամոթա , էս ինչա կատարվում, չէ որ մենք բոլորս էլ հայ ենք։
Մի թողեք մեր թշնամին մեզ հաղթի ու հիմա երևի ծիծաղում ա մեր վրա ։
Մենք բոլորս էլ սիրում ենք իրար փնովել ու քննադատել և դրա համար էլ հիմա այս վիճակում է ՀԱՅԱՍՏԱՆ
Կարդացեք Աստվածաշունչը և հաճախեք ամեն կիրակի եկեղեցի _ պատարագի։Հուսով եմ կխոխվեք։
🇦🇲🇨🇵
Шноракалуцюн вам за такой выпуск, впрочем, как и за все предыдущие!! Есть над чем подумать и о чем задуматься☹️. Первый раз Мгера довели до злости😕... Согласна с каждым вашим словом и даже с матом! Об армянских тиктокерах я и не знала😞... Грустно! Я выросла в РФ и постоянно от родного папы слышала фразу "дэ Менк уришенк! Руса хоза,алкаша ! Аиц лава чка" И когда вдруг слышу подобные вещи о наших армянах 😰😳😭 руки опускаются и остаётся только надеяться, что это наше меньшинство 🥺🙏-та самая "ложка дёгтя в бочке мёда".
Э
Արայից զզվողներ լայք դրեք տեսնենք քանիսն եք
Տիկտոկերներին, հեռուստատեսություն հրավիրելը բացահայտում է նրանց մեկ այլ կողմից։Ցույց տալ նրանց դատարկությունը կամ հակառակը ։Ձեր նշած հաղորդման ժամանակ ցույց տվեցին տիկտոկերի դատարկությունը։
Պակասում է մեզ նման հաղորդումները👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍👍
Bravo👏linelov tik tok-er u tertelov tik toki rakamendacin nkateci vor dzez qnnadatel ev andradardzel en tghetnery ovqer iroq irenc vra vercrel ein vor debil en….bravo u eli bravo dzez👏🤗
Շարունակեք նույն տեմպով !!!
Ահավոր տխուրա ու ցավոտ երիտասարդի խոսքերն ու ապրումները,նա ճիշտ է իմ իմացած հայն այսպիսին է 😔
Все и всех раскидали по факту🙌 Браво, ребята!
tik tok-ի մասով շատ համաձայն եմ,նույնիսկ կողմ եմ ,որ արգելեն Հայաստանում դա,, երբեք չեմ ունեցել այդ app-ը
Это женщина Елена Шуваева-Петросян, писательница , общественный деятель , она более 15 лет назад переехала в Армению , покоряла несколько раз Арарат , большой друг Арцаха . Она. русская армянка Наша Лена-джан!!!!
Մհեր ջան էնքան ճիշտ եք: Անկեղծ ես հասկացա, որ մենք մակերեսային ենք ամեն ինչին մոտենում, երբ սկսեցի Հայաստանից դուրս ապրել: Մենք մենք մենք ասելով ման գանք մենակ: Իրոք ցավալի է:
Իմ սրտից եք խոսում, ա՜խ նույն թեմաները ես ինքս բարձրացնում եմ իմ շրջապատում,բայց ցավոք իմ ընկերական շրջապատը փոքր է և համախոհներ քիչ ունեմ,միաժամանակ ուրախ եմ՝ ձեզ հազարավոր մարդիկ են հետևում, հուսանք՝ գոնե հետևություններ կանեն:
Ողջունելի է ձեր աշխատանքը,ձեզ ուժ և եռանդ ավելիի համար:👏
Վայ ոնց եմ ես ձեզ սիրում… նստած նայում եմ էնքան եմ կլանված մտնում թեմաների մեջ, սկսում եմ մասնակցել, հա ու չէ եմ անում 🤣🤣: Եթե լուրջ, ապրեք շատ, էրուդիցիա, հարուստ բառապաշար, կիրթ մարդիկ, լրագրողի մասնագիտության պատվով կրողներ։ Ուղղակի ցավում եմ որ «պատը էլի կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ»…
Bravoooo Dzez.....
Dzer lavaguyn toxarkumn e. Shat cavali temaneric xoseciq u shat graget💋
Միանգամայն ճիշտ եք, էտ տիկ տոկը լրիվ այլանդակություն է։ Խեղճ սերունդ որ դրանով է դաստիարակվում🥺
Shat shnorhakalutyun, shat apreq chisht u dipuk qnnadatutyunneri hamar .
Չեմ հասկանում թե ինչու է զարմանում Մհերը տիկտոկերների անգրագիտությունից։ Կարծեմ հենց նա էր նախորդ հաղորդմանը գովաբանում լիլի մորտոին🤦♀️ Դուք եք հայտնի դարձնում անգրագետներին եւ ուրեմն վայելեք!!
Սրտիցս էր. ես հենց այս մեկնաբանությունն էլ ցանկացա գրել, ուղղակի պեղում էի, թե արդյոք դեռ կան մարդիկ, որ իմ կարծիքին համակարծիք կլինեն։ Սրանք պարզապես խոսացողներ են։
@@user-cz9im Դե Լիլիի ամուսինը պլաստիկ վիրաբույժ է, քծնում են🤦♀️
Es dari modana inchqan angraget enqan hanrahayt ahavora zzveliya….🙏🙏🙏🙏
Երբ հայերը պատերազմից հետո ընտրեցին նույն մարդուն դժվար պահանջեն Սուրմալուի դեպքերի մանրամասն ուսումնասիրում։ Մենք չենք կարող մեզ լավ զգալ որ դիմացինը լավ լինի մենք վատ։ Բայց սրտանց զարմանում ենք, թե ինչի է ուրիշը նախանձում, թե բա մեզնից ամեն մեկը նենց ազնիվ ա որ չի նախանձում։ Այո մակերեսային ու նախանձ ազգ ենք։
Shat apreq xelaci graget haxordum uneq astvac ogni dzez🙏🙏🙏🙏
Shat karevor temaner eq barcracnum Mersi dzez Shatttttttttt🙏🏻
Էն հայ լինելուց ամաչող աղջկա ձայնը նման է մագա հարությունյանի ձայնին,տկլոր անդաստիարակի
Indz knereq vor arajin anagam em dzez ditum … chei patkeracnum vor es kargi lav haxorduma 😍
Մենք քննադատում ենք բոլորին բացի մեզանից
Էսքան մեկնաբանության միջից միակ խելացի միտքը💚🙃
Այս հաղորդման ամեն քննարկմանն համաձայն եմ (մի քանի բանի կուզեի ավելացնել, ուղղակի մեկա ում ուղված է կարդան էլ չեն հասկանա)։
Տիկ տոկ ասվածը մեծ թե փոքր տանում է բթացման։ Աղջիկս 5 տարեկան է, ու կարող էի իրենով ձեռք բերել հետևորդներ և գումար աշխատել տիկ տոկում, բայց մի անգամ գրանցվեցի ու հասկացա, որ ապագայում ինձ մեղավոր կզգամ և՜ իր առաջ, և՜ հանրության, հետագայում ունենալով անուղեղ սերունդ։ Սուտա երեխային վերահսկել, ֆիլտրելը ` թե ում հետևի։ Նենց բան կարող են տեսնել կամ լսել, որ հեչ պետք չի։ Ես ուղղակի ինքս ջնջվեցի էտ ճահիճից, որ իմ օրինակով ինքն հասկանա, որ դա հեչ լավ տեղ չէ։
Վերջերս գիրք էի կարդում ու մի լավ տող կար, 《Խոսիր, որ քեզ ճանաչեմ》 ԱՐԱ ջան լռիվ Ձեր մասին է։ Առաջ չէի սիրում Ձեզ, հիմա հաճույքով լսում եմ, հատկապես դուրս գալիս է, որ ձեր կարծիքն ու խոսքն անսասան է, ոչ թե մարդամեկի նման , մեկ մի բան է խոսում , մեկ մի բան։ Լավ պաշտպանում նրանց ում ինքն հավանում է, տղամարդուն վայել չէ։
Ներեցեք մարդամեկ ասելով ու՞մ նկատի ունեք։
@@ԼՒԱՆԱ ինքը հասկացավ
33:31 նախկինում էլ են դեբիլներ եղել, ուղղակի դրա մասին մենակ բարեկամներն են իմացել, մաքսիմում բակի ժողովուրդը)) հիմա սոց կայքերի միջոցով ինֆորմացիան ավելի արագ տարածվում է ցավոք((
համատարած անգրագիտություն է,շատ մտքերի հետ համաձայն եմ Մհեր և Արա։
Very nice show. I love the formatting , honest to the point reporting. 🙌. I might not agree on everything, nevertheless continue the good work.
Next control the gas stations garbis titizian
Ինչ վերաբերվում է ադրբեջանցի արտիստների հայ երկրպագուներիին.....ես չեմ մոռանա թե պատերազմի ընթացքում ոնց էին դնում Տղերքի նկարներից հենց դրանց երգերով , հետո մեց խոսակցություններ եղան , էլի իրար միս էին ուտում ու միիքիչ դիմացան (թե ամոթախեղդ եղան , թե ինչ չեմ կարող ասել )բայց որոշ ժամանակ անց կրկին հետևեցին , լսեցին ,շարունակում են լսել ու կլսեն , որովհետև ՀԱՅԸ կորցրելա իրա դեմքը ,ինչպես դուք նշեցիք թե տիկտոկի հետևանքնա թե իրոք էտքան վատն ենք եղել ուղակի նոր ենք բացահայտվում ..... Աստված գիտի.
Ճիշտ թեմաներ եք ընտրել շատ։Բացի անդր**անական երգերից նաև իրանց կինոներն են հիացած նայում մեր հայրենակիցները։Ահավոր վիճակ ա