Նորածինների մահացությունն ու ծննդատները՝ որտե՞ղ փնտրել բացթողումը

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 29 апр 2016
  • Արմենիա հ/ը, Ժամը լրատվական. Հանրապետությունում մանկական վերակենդանացման բաժանմունք կա ընդամենը մի քանի հիվանդանոցներում: Երրորդ կարգի ծննդատները ընդամենը 7-ն ու միայն Երևանում:
    Մոտ մեկ ամիս առաջ Գյումրու ծննդատանը մի քանի օրական փոքրիկի մահվան դեպք գրանցվեց: Ըստ վկայականի` նորածինը մահացել էր շնչառական անբավարարությունից: Նորածնի մայրը պատմել էր, որ ծննդատունը արհեստական շնչառության ապարատ չի ունեցել: Փոքրիկի մահվան մեղավորին ու պատճառը կպարզի քննությունը: Իսկ նեոնատոլոգները պարզել են, որ ժամանակից շուտ կամ խնդիրներով ծնված երեխաների վերակենդանացման ու բուժման համար ծննդատներում անհրաժեշտ սարքավորումները քիչ են:
    Հանրապետությունում մանկական վերակենդանացման բաժանմունք կա ընդամենը մի քանի հիվանդանոցներում: Երրորդ կարգի ծննդատները ընդամենը 7-ն ու միայն Երևանում: Առողջապահության պաշտոնյանին տարօրինակ է թվում ուսումնասիրությունների արդյունքը` Սերգեյ Խաչատրյանը նշում է, որ ծննդատները հագեցած են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, դա նաև լիցենզավորման պահանջ է:
    Սերգեյ Խաչատրյանը խոստացավ խումբ ստեղծել և ուսումնասիրել բարձրացված խնդիրները: Նենոնատոլոգներն էլ կարծում են, որ եթե անհրաժեշտ սարքավորումներ լինեն, ապա հնարավոր կլինի մոտ 30 տոկոս նվազեցնել նորածնային մահացությունը:

Комментарии •