Հիշիր - Բորիս Առաքելյան - Կրիստինա Ավետիսյան / Hishir - Boris Arakelyan & Kristina Avetisyan
HTML-код
- Опубликовано: 7 ноя 2024
- Music by Boris Arakelyan
Lyrics by Armen Hakhverdyan
Arrangement, Recording, Mix & Mastering by Hayk Ghevondyan XP HGH Records
1. Ով զարմանալի մարդկային էակ,
Ինչ ես կորցրել աշխարհում դատարկ,
Հիշիր երկնքում ունես դու մի Տեր,
Որ Նա երբեք քեզ չի թողնի անտեր:
2. Ով ողորմելի թշվառ արարած,
Հիշիր բազում են մեղքերդ գործած,
Եվ հիշիր, որ դու ամեն հանցանքում,
Կրկին Հիսուսին խաչն ես բարձրացնում:
3. Մերժիր դու ունայն գործերը չարի,
Արի դու փարվի կրծքին Հիսուսի,
Հիշիր, որ ունես դու կյանք հավիտյան,
Ինչու ես բռնել դժողքի ճամփան:
4. Հիշիր այս խոսքը և մի մոռացիր,
Կրկին Հիսուսին խաչը մի հանիր,
Այս երկրի վրա ծածուկ ինչ անես,
Հիշիր, որ հետո դու պիտի դատվես:
5. ՈՒ հետո այնտեղ, այնտեղ երկնքում,
Կբացահայտվեն գործերդ թաքուն,
Ժամը հիմա է, ժամը փրկության,
Հիմա է կանչում քեզ Հիսուս Արքան:
6. Եվ մի մերժիր դու էակ մարդկային,
Մի մերժիր Նրա խոսքերը անգին,
Արի և սիրտդ հանձնիր Հիսուսին,
Եվ Նա կմաքրի արյունով անգին: