«Մհերը միշտ առաջինն էր, ու մնացածը նրա հետեւից էին գնում»

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 10 май 2021
  • 20-ամյա կրտսեր սերժանտ Մհեր Էլիզբարյանը մինչ բանակ մեկնելն ամուսնացել էր: Արդեն բանակում էր, երբ ծնվեց նրա որդին: Կնոջ հետ վերջին անգամ հեռախոսով խոսելիս ասել էր. «Իմ տեղը որդուս կհամբուրես»:
    Մհերը ժամկետային զինվորական ծառայության էր զորակոչվել Արարատի մարզի Դալար գյուղից: «Ծառայում էր Դիլիջանում: Սերժանտի կուրսեր անցավ, ստացավ կրտսեր սերժանտի կոչում: Հետո պատերազմը սկսեց, հոկտեմբերի 7-ին իրենց զորամասը տարան Արցախ` կռիվներին մասնակցելու: Պարբերաբար զանգում էր, ասում էր, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ հանգիստ է: Բայց մի օր զանգերը դադարեցին, էլ չեղան»,- պատմում է Մհերի հայրը` Աշոտ Էլիզբարյանը: Այն մասին, որ ինքն ու ծառայակիցները մեկնում են Արցախ, զինվորը ծնողներին չէր ասել, ասել էր միայն ավագ եղբորը` Նարեկին:

Комментарии •