Հրայր Սուրմալեցի -26-ի Յուրայի հիշատակին Hrayr Surmaleci- 26-i Yurayi hishatakin

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 19 ноя 2017
  • Խոսք և երաժ.՝ Հրայր Սուրմալեցի
    Գործ․՝ Գարեգին Առաքելյան

Комментарии • 7

  • @user-lt1qk5iz9s
    @user-lt1qk5iz9s 2 года назад +1

    ✊🏻✊🏻✊🏻🇦🇲🇦🇲🇦🇲🦅🦅🦅

  • @user-lt1qk5iz9s
    @user-lt1qk5iz9s 2 года назад

    Ապրես Հրայր ջան !!!
    Շնորհակալ ենք քեզ, ձայնդ միշտ անսպառ եղբայրս 😘😘

  • @hrayrsurmaleci7385
    @hrayrsurmaleci7385  6 лет назад +13

    Յուրա Հովհաննիսյան (19.11.1953թ.-27.06.1993թ.)
    Սրբացած անուն,իմաստուն մի այր, որն արցախյան հերոսամարտի առաջին իսկ օրերից զինվորագրվեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին ու իր անմահությունն ինքը կերտեց իր անձնազոհությամբ ու անօրինակ խիզախումներով, զինվորին հատուկ անվեհերությամբ, հետախույզին բնորոշ նրբանկատությամբ և հրամանատարին յուրահատուկ խորաթափանցությամբ: Զինվոր էր ու հրամանատար` «Կոմբատ» Յուրան, ով առհավետ մնաց 39-ը տարեկան, իսկ զինվորների հուշերում`«26»-ի Յուրա` անկրկնելի ու անփոխարինելի մարտական ընկեր ու հրամանատար, ազգի նվիրյալ որդի ու սուրբ նահատակ, որի ապրած կյանքը լի է սխրանքներով ու քաջագործություններով:
    Պատմությունը դեռ իր խոսքը կասի քաջ հայդուկապետի ապրած կյանքի մասին, նրա սխրագործությունների վկայությունը ժամանակն ինքը կմաքրի մոռացության փոշուց:
    Յուրա Գառնիկի Հովհաննիսյանը ծնվել է 1953թ. նոյեմբերի 19-ին Արմավիրի շրջանի Այգեշատ գյուղում, ուսուցչի ընտանիքում: 1970թ. Ոսկե մեդալով ավարտել է Այգեշատի միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետը, որն ավարտել է 1975թ.` ստանալով ռադիոֆիզիկի մասնագիտություն:Ավարտելուց հետո աշխատել է ռադիոֆիզիկական չափումների և Հայաստանի ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտներում որպես ավագ գիտաշխատող, ապա`բաժնի վարիչ:
    1984թ. հանձնում է թեկնածուական մինիմումները, սակայն ժամանակ չի գտնում գիտությամբ զբաղվելու. Նվիրվում է զինվորական գործին,քանի որ հայ ազգի համար օրհասական օրեր էին:
    Նրա հերոսական ուղին սկսվեց Իջևանից,անցավ հայրենի ողջ սահմանով,հասավ Ղարաբաղի երկնահաս բարձունքները և իր անանց հետքը թողեց Արցախ աշխարհի ամեն մի թիզ հողի վրա` այդ ընթացքում ջոկատի հրամանատարից բարձրանալով մինչև բրիգադի շտաբի պետ:
    1990թ. Հունվարի 13-ին Յուրա Հովհաննիսյանը մարտական առաջին մկրտությունը ստացավ Բաքվի հայտնի դեպքերից հետո` Իջևանի սահմանային գոտում,ապա եղավ Երասխում, մեկնեց Վարդենիս, Նոյեմբերյան, Կրասնոսելսկ… որպես «Սասունցի Դավիթ» աշխարհազորայինների հետախուզական ջոկատի պետ:
    1991թ. մայիսին արդեն սրվել էր դրությունը Բերդաձորում և Հադրութի շրջանում: Յուրան իրենից անբաժան գնդացրով , մարտական ընկերների հետ, ապահովում էր ԼՂՀ տեղափոխվող կամավորական ջոկատների և ազգաբնակչության անվտանգությունը:
    Վիրավորվեց ՈՒմուդլու գյուղն ազատագրելիս:
    1992 թվականի մարտին ծանր վիճակ էր ստեղծված Ստեփանակերտի ծայրամասում` Կրկժան-Արմենիքենդ ուղղությամբ:Հակառակորդի ակտիվ տեղաշարժին հետևելու և այն կասեցնելու նպատակով հարկավոր էր առավել նպաստավոր դիրքեր գրավել:Յուրայի գումարտակը դիրքավորվեց 26 բարձունքների վրա` իր հսկողության տակ պահելով Ջանհասան-Քյոսալար ուղղությունը: Հենց այդ մարտական տեղանունով էլ մկրտվեց «26»-ի Յուրա:
    Մասնակցեց Խոջալուի և Մալիբեյլիի ազատագրմանը:Նշանակվեց Շուշի Լաչին ռազմագծի հրամանատար,դարձավ Շուշիի առաջին պարետը:
    Յուրան շուտով նշանակվեց պայմանագրային-կամավորական բրիգադի շտաբի պետ, իսկ նրա մարտական հետագա կյանքը մշտապես կապվեց Մարտակերտի հետ:
    Հրամանատարը չորս անգամ վիրավորվեց, բայց մարտադաշտը չթողեց:
    1993 թվականի մարտին Վայկունիքի ազատագրումը դարձավ արդեն հանրաճանաչ հրամանատարի մարտական ձիգ ուղու հերոսական էջերից մեկը:
    1993 թվականի մայիսի 28-ին Յուրա Հովհաննիսյանին շնորհվեց փոխգնդապետի կոչում:
    Լեգենդար Յուրան զոհվեց 1993թ. հունիսի 27-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի շրջակայքում ականի պայթյունից, մարտական առաջադրանք կատարելիս:
    Հետմահու Յուրա Հովհաննիսյանը հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար պարգևատրվել է ԼՂՀ կառավարության կողմից «Մարտական խաչ» առաջին աստիճանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ կառավարության կողմից «Մարտական խաչ» առաջին աստիճանով և այլ կառավարական պարգևներով:
    Սիրելի Յուրա,դու երբեք այդքան դաժան չէիր գտնվել :Քո ոչ մի քայլի ու արարքի մեջ այդքան դաժանություն չկար,որքան վերջինն էր` անմահությունը , որով դու չսպիացող վերք հասցրեցիր հարազատներիդ ու մտերիմներիդ: ՈՒ հիմա, վերստին ու վերստին մեզ ստիպելով հաշտվել քո կորստյան ցավի հետ,քո հանդեպ ունեցած պարտքը պիտի մարենք, սուրբ մասունքների պես պիտի նշխար-նշխար հավաքվեն բոլոր հուշերն ու իրապատումները, որպեսզի սերունդներն ամբողջական պատկերացում ունենան զինվորական,հայրենասեր ու քաղաքացի, փոխգնդապետ Յուրա Հովհաննիսյանի` «26»-ի Յուրայի մասին, որ իր չապրած գարունները մեզ ավանդեց: Դու մնացիր հավերժ երիտասարդ, իսկ մենք դեռ շարունակելու ենք մեր անավարտ ճանապարհը, քայլելու ենք նաև քո փոխարեն, որ դու հանգիստ ու անխռով ննջես, որ հեռացող ու անցնող օրերի մեջ քո անվան դիմաց միշտ «ներկա» գրվի:

  • @user-cj1rc6rm3l
    @user-cj1rc6rm3l 2 года назад +1

    👍👍👍👍

  • @rolandsahakyan8944
    @rolandsahakyan8944 4 года назад +3

    ապրես. շատ. հրայր. ջան

  • @grig.gamerofficialchannel6216
    @grig.gamerofficialchannel6216 6 лет назад +5

    like lavn er

  • @user-co3tx6mk6w
    @user-co3tx6mk6w 7 месяцев назад +1

    Caqqallar….