ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՏԱՐԻ . ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ-ГОД АРМЯНСКОГО КИНО.ТИГРАН МАНСУРЯН

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 ноя 2024
  • Ինչպես արդեն ասել ենք "Ակադեմիական" ավագ դպրոցը,Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ 2019-2020 ուս.տարին հայտարարել է ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՏԱՐԻ:
    Հունվարի 30-ին Երևանի Ա.Պուշկինի անվան №8 հիմնական դպրոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցած երեկոյի թեման էր "ԿԻՆՈՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ" և նվիրված էր մեր ժամանակների անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Ինքը, մաեստրոն, սիրահոժար համաձայնվեց մասնակցել երեկոյին: Հյուրերի թվում էին Ռուսաստանի հեռուստատեսության ճանաչված լրագրող Գայանե Համբարձումյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի դեկան,պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անիտա Երզնկյանը և ուրիշներ:
    Տիգրան Մանսուրյանին նվիրված կոմպոզիցիան ներկայացրին 11-3 դասարանի աշակերտները:Սցենարի հեղինակ և դասղեկ՝ Անի Աթիկյան,էկրանի նյութերի ռեժիսոր և օպերատոր ՝Կարեն Քոչարյան,նախագծի մտահղացման հեղինակ և գեղարվեստական ղեկավար՝ դպրոցի տնօրեն,Հայաստանի վաստակավոր մանկավարժ Մարիետա Մատղաշյան:
    Как уже было сказано "Академическая" старшая школа совместно с ереванским государственным институтом театра и кино 2019-2020 уч.год проводит под эгидой "Года армянского кино".
    30-го января в зале ереванской основной школы №8 им.А.С.Пушкина тема вечера была "Музыка и кино" и была посвящена одному из выдающихся композиторов современности Тиграну Мансуряну.Сам маэстро с удовольствием дал согласие на участие.Среди гостей были известная журналистка Российского ТВ Гаяне Амбарцумян, декан факультета кино,телевидения и анимации, ереванского государственного института театра и кино, заслуженный деятель искусств,профессор Анита Ерзнкян.Композицию представили ученики 11-3 класса.Автор сценария и классный руководитель Ани Атикян.Оператор и режиссер экранного материала-Карен Кочарян.Автор идеи и художественный руководитель проекта-директор школы,заслуженный педагог Армении Мариэтта Вазгеновна Матхашян.

Комментарии •