Կապուտան գյուղում տեղի է ունեցել անասնագողություն. գողացել են 2 գլուխ հորթ, 33 գլուխ գառներ ու այծեր

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 16 дек 2021
  • Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, անասնագողության հերթական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կապուտան գյուղի բնակիչ՝ 26-ամյա Անուշավան Աղեկյանը առավոտյան մտել է 6-րդ փողոցի հարևանությամբ գտնվող հուշարձանի մոտ իրեն պատկանող անասնագոմ և հայտնաբերել, որ այնտեղից գողություն է կատարվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Աղեկյանն ասում էր. «Մեր՝ Կապուտան գյուղում, ասես ավանդույթ է դարձել անասնագողությունը։ Քանի տարի է, նմանատիպ դեպքեր եղավ, ահազանգեցինք ոստիկանություն, հետո մեզ անընդհատ կանչում էին քննչական, բայց սայլը տեղից չի շարժվում։ Միայն ոստիկանները ժամանում են, գոմն են նայում ու խոստանում՝ դե, անպայման գտնելու ենք գողին կամ գողերին, բայց դա միայն խոսքեր են դուրս գալիս։ Այսօր էլ մեր գոմից հափշտակել են 2 գլուխ հորթ և 33 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ՝ գառներ ու այծեր։ Արդեն դիմել ենք Աբովյանի ոստիկանություն, էկել են, բայց հույս չունենք, որ դեպքը կբացահայտվի, քանի որ նախորդ չբացված անասնագողությունների դեպքերը մինչև այժմ չբացված է։ Անգամ ասել ենք ենթադրյալ կասկածյալների անունները, բայց ոստիկաններն ու քննիչներն իրենց այնպես են պահում, որ մեզ թվում է, թե նրանք իրար հետ կապ ունեն։ Եթե մենք սխալվում ենք, ապա թող հակառակն ապացուցեն։ Իսկ հակառակը ապացուցելու համար պետք է բացահայտեն գողությունները, ու վստահ ենք՝ այդ դեպքում մեր գյուղից այդ անասնագողության ավանդույթը կվերանա։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք։ Մտածում ենք՝ այս հարցով դիմենք կառավարությանը, որ գոնե Աբովյանի ոստիկաններն ու քննիչները սկսեն սրտացավ մոտեցում ցուցաբարեն ու դեպքերը բացահայտեն»։
    Մանրամասները` shamshyan.com/hy/article/2021...

Комментарии •