Martin Aharonyan /ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ/Miracle Of Birth/Մարտին Ահարոնյան

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 28 янв 2025
  • Խոսք ՝ Թադևոս Տոնոյան
    Երաժշտ․՝ Մարտին Ահարոնյան
    Երգում են՝ /Կամերտոն/ վոկալ ստուդիայի սաները
    Գեղ․ ղեկավար՝ Նաիրա Գյուջինյան
    Գործիքավորում ՝ Սպարիկ Սարգսյան
    Լուսանկարը՝ Հովիկ Մալյանց և Արփի Մալյանց
    Պատկերի համադրությունը՝ BAGHINYAN ART VIDEO
    Official Artist Channel of Martin Aharonyan.
    Subscribe for exclusive updates.bit.ly/3PKcM3s
    ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ
    Մեր աչքերը
    Մայրիկները գտել են լույս մարգագետնից.
    Մի առավոտ
    Կաթիլներ են եղել ցողի։
    Մեր այս փափլիկ թաթիկները
    Հին ժամանակ ճայ են եղել՝
    Ճերմակ-ճերմակ.
    Մայրիկները շատ են խնդրել,
    Որ նրանք գան
    Ու մեզ համար
    Ձեռքեր դառնան։
    Մեր մազերից ամեն մեկը
    Շողն է եղել արեգակի.
    Մայրիկները,
    Ձեռքերն իրենց կրակ տալով,
    Մի սիրուն օր
    Հավաքել են բաց երկնքից։
    Իսկ մեր ձայնի համար նրանք
    Յոթը սար ու ձոր են անցել,
    Հասել աշխարհն հեքիաթների,
    Երգն են լսել
    Կախարդական առվակների։
    Մեր սրտերը
    Թիթեռներ են եղել առաջ,
    Ու քանի որ
    Թիթեռները մեն-մի օր են
    Այս աշխարհում ճախրում-ապրում
    Ու իրիկվա ցրտին հանգչում,
    Մի երեկո,
    Որ չընդհատվի կյանքը իրենց,
    Նրանք զգույշ,
    Իջել են մեր մայրիկների
    Ափերի մեջ,
    Մայրիկներն էլ թիթեռներն այդ
    Առաջ իրենց,
    Իսկ հետո էլ
    Մեր կրծքերի մեջ են պահել
    Տաքուկ-տաքուկ՝
    Որպես սրտեր...
    Այսպես ամեն ինչից քիչ-քիչ,
    Այսպես ամեն ինչից կաթ-կաթ՝
    Ծաղիկներից ու ծառերից,
    Ծիածանից ու աստղերից,
    Հողի սրտից,
    Գարնան ամպից՝
    Տիեզերքից,
    Հավաքել են ու հավաքել,
    Մի իրիկուն տուն են բերել,
    Հետո նստել,
    Հայրիկների հետ՝ միասին թեյ են խմել,
    Թեյ են խմել,
    Հետն էլ խորհել,
    Թե այդ ամենն ինչ հրաշքով
    Շնչավորել,
    Ու նայել են տխուր-պայծառ
    Հայրիկները մայրիկներին,
    Նայել են լուռ,
    Լուռ նայել են
    Աստղերով լի
    Մայրիկների ջինջ աչքերին
    Ու ասել են.
    «Տես՝ ինչպես են
    Երկնքում հույս-աստղեր վառվել,
    Ուշ է արդեն,
    Պետք է քնել.
    Աստված մեծ է, մենք կգտնենք
    Տիեզերքի արահետը,
    Լույս կբացվի, բարին՝ հետը»...
    Հետո,
    Երբ որ գիշերն անցել,
    Արեգակը երգել է երգ,
    Բարին հետը լույս է բացվել,
    Ու լույսի հետ
    Ծնվել ենք մենք։
    Follow Me
    *********
    ⬇️ Instagram
    / martinaharonyan
    ⬇️ Facebook
    / martinaharonyanofficial
    ⬇️ RUclips
    / martinaharonyan
    ⬇️ Web Site
    martinaharonya...
    ⬇️ Link in bio
    bit.ly/m/Marti...
    Playlists...
    **********
    ⬇️ Martin Aharonyan Official
    bit.ly/3SbcTGC
    ⬇️ Video clips
    bit.ly/3bcApCJ
    ⬇️ Audio clips
    bit.ly/3bhMTck
    ⬇️ Concerts - Corporate
    bit.ly/3oFQkMZ
    ⬇️ Others
    bit.ly/3JdIGmo
    ⛔ Anyone Who Re upload The Song or the Music Video will be removed from RUclips on Copyright Claim Charges.
    Thank You For Your Cooperation.
    © All rights reserved
    #martin #aharonyan #martinaharonyan

Комментарии •