ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 18 окт 2024
  • Հարգելի հայրենակիցներ,
    Սևան համայնքի բնակիչներ
    Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության գլխավոր օրենքի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
    29 տարի առաջ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որի դերն ու նշանակությունն անգնահատելի են ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացման ճանապարհին:
    Հավատարիմ մնալով ժողովրդավարական սկզբունքներին, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, աչքի առաջ ունենալով աշխարհի փորձը` 1995թ․-ի հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով հայ ժողովուրդը «Այո» ասաց մեր երկրի մայր օրենքին:
    Մեր պետական, քաղաքական, հասարակական, սոցիալական կյանքը կարգավորող այս հեղինակավոր փաստաթղթի դրույթները բոլորիս համատեղ ջանքերի, մեր աշխատանքի, պետականամետ գործունեության շնորհիվ պետք է դառնան ուղենիշներ, իսկ մայր օրենքն էլ ամենից առաջ յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատություններն ամրագրող փաստաթուղթ է, մարդակենտրոն հռչակագիր, որի կյանքի կոչման համար պատասխանատու ենք բոլորս:
    Սահմանադրությամբ ամրագրված արժեքները կարող են դառնալ իրողություն, եթե յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքով և լիազորությունների շրջանակներում նպաստենք դրանց կյանքի կոչմանը և միաժամանակ կրենք այդ արժեքները: Ավելի ուժեղ երկիր ու կայացած համայնք ունենալու համար պետք է առավել պատասխանատու և նախաձեռնող լինենք՝ հարգելով այն օրենքը, որով սահմանված են շատ չափորոշիչներ, որը նաև ներդաշնակ հասարակություն ստեղծելու կարևոր արժեքներից մեկն է:
    Կայացած ու ինքնիշխան պետության վավերագրերն են նաև ՀՀ պետական դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք ամբողջացնում են մեր երկրի դիմագիծը, որոնցով ներկայանում ենք նաև աշխարհին:
    Հուլիսի 5-ին նշում ենք պետական խորհրդանշանների օրը, որոնք հայ ժողովրդի պատմության և պետականության, մշակութային արժեքների վավերագրերն են ու այցեքարտերը:
    Մեր աշխատանքով, մեր կեցվածքով, ուժեղ պետություն ստեղծելով մեր պետական խորհրդանշանները դարձնենք ներկայանալի ու հարգանքի արժանի:
    Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ
    Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս պետական այս կարևորագույն տոնի առթիվ:
    Մենք միասին, համատեղ ջանքերով պետք է կառուցենք իրավական երկիր` քաղաքացու և իշխանության փոխադարձ վստահության, հարգանքի, ներքին համերաշխության և կայունության պայմաններում` համատեղելով մեր ջանքերն ու ուժը, միավորելով հզոր ու կայացած պետություն ունենալու մեր ձգտումներն ու նպատակները:
    Մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն՝ մեր ժողովրդին, ամուր կամք և նպատակասլացություն՝ մեր հավաքական երազանքների և նպատակների իրականացման ճանապարհին:

Комментарии • 1

  • @artakmartirosyan9554
    @artakmartirosyan9554 3 месяца назад

    քաղաքապետես հեչ հետաքրքրվումես քաղաքացիներիտ կյանքով թոշակառուն քարտով առեվտորա ոզոմ անի խանոթի տէրը մեռժոմա չորով ասոմա գնա փողտ հան արի նաղդով ալյոր թեփ միս առ