Մեր մեծերը - Ջիվանի
HTML-код
- Опубликовано: 22 июл 2013
- Ջիվանի (Սերոբ Ստեփանի Լևոնյան) (1846 - 1909), աշուղ, ժողովրդական երգիչ։
Ծնվել է 1846 թ. Ախալքալաքի գավառի Կարզախ գյուղում։ Սովորել է աշուղ Թիֆիլիի մոտ, որպես աշուղ ձևավորվել է նախ Թիֆլիսի, ապա Գյումրիի երաժշտական միջավայրում։ Մինչև 1880-ական թթ նրա երգերը տպագրվել են տարբեր պարբերականներում և «Սոխակ Հայաստանի» երգարանի հատորներում։
Ջիվանին որպես հրապարակախոս, փիլիսոփա, բարոյագետ մեծ ազդեցություն է թողել հայ աշուղական դպրոցի զարգացման վրա, նա հայ նոր աշուղական դպրոցի հիմնադիրն է, ամենամեծ աշուղը հայ իրականության մեջ։ Նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը։ Մեզ է հասել Ջիվանու շուրջ 800 երգ։ Ջիվանու երգերը հեղինակից գրի առել և մշակել են Ք. Կարա-Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ա. Բրուտյանը։
Ջիվանու երաժշտական ստեղծագործությունը հայ աշուղական արվեստը բարձրացրել է նոր մակարդակի, բարերար ազդեցություն գործել հայ աշուղական հետագա սերունդների վրա։
Աշուղական արվեստը Ջիվանին սովորում է կարզախցի նշանավոր աշուղ Սիայու մոտ։ Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։
Ջիվանին իր խմբով շրջագայել է հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Ուկրաինայի, Ռուսաստանի և այլ տեղերի հայաբնակ վայրերում։ 1895 թվականին աշուղը ընտանիքով ընդմիշտ տեղափոխվում է Թիֆլիս:
1909 թվականի աշնանը Ջիվանին ծանր հիվանդանում է և ընկնում անկողին։ Անօգնական վիճակում հիվանդությունը ծանրանում է և տևում հինգ ամիս։ 1909 թվականի մարտի 19 հանճարեղ երգիչը վախճանվում է։
Ջիվանին երգեց ավելի քան 40 տարի, ժողովրդի համար ոչինչ չխնայեց։ Նա հորինել է մոտ 800 երգ։ Աշուղի անվան հետ են կապված «Աշուղ Ղարիբ», «Ասլի Քյարամ», ինչպես և արևելյան այլ սիրավեպեր։ Նրա ստեղծագործությունները առանձին գրքերով լույս են տեսել 1882, 1912 թվականներին։ Մեր օրերում լույս են տեսել տպագրված և անտիպ երգերի մի քանի ժոդովածուներ։ Ջիվանին իր երգերով հանդես է եկել իբրև մեծ հայրենասեր, առաջադիմական գաղափարների պրոպագանդիստ, անարդարության, հետամնացության դեմ անհաշտ մարտնչող։ Հալածանքից խուսափելու նպատակով շատ մտքեր արտահայտել է այլաբանորեն։ Այդ տեսակետից առավել բնորոշ է «Խելքի աշեցեք» հռչակավոր երգը։
Հայ իրականության մեջ ոչ մի աշուղ այնպես չի սիրվել, ինչպես Ջիվանին։ Այսօր էլ գուսանի երգերը ամենուրեք հնչում են իրենց խոր բովանդակությամբ և հյութեղ եղանակներով։ Շատ աշուղներ երգեր են ձոնել մեծ երգչին, իսկ շատ շատերն էլ նրա անունը հիշատակել են իրենց երգերում։
Իշնորհիվ Թովմաս Պողոսյանի վեր է հառնում ու մշակվում եվ մատուցվում արվեստասեր հային։Հավերժ փարք մեծն ՋԻՎԱՆԻ 🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏😢👏💐
Մեծ ՀԱՅ ։ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԳԻԳԱՆՏ Արժանի մարդ Հայ ժողովրդի։
Իզուր չե որ Հ. Թումանյանին ժողովուրդը հարգում է նրա հենց համեստության համար 🙏🙏🙏
Լույսերի մեջ մնաս, մեծն Ջիվանի․․․
Մինչեվ վերջ արցունքներով եմ նայել 😢😢😢😢😢😢😢
Դարեդար կապրի մեծն վարպետ Ջիվանու գործը
Մի քիչ կասկածում եմ որ՞ դարեդար կապրի։Էդ մեր սերունդնա որ մըղկըտումա էս տեսակի աշուղների համար։Հիմի մենակ ճիզի բիզի անկապ ստից երգեր անջիգյար մի տողը տաս անգամ կրկնել և այլը ։Ինձ կներես մենք ուրիշ էնք։
Շնորհակալություն հրաշալի ինֆորմացիայի համար, Ջիվանի ջան իմ խոնարհումը քեզ, դու արդարացնում ես մեզ' նվաստ հայրենակիցներիդ
Ինչ տաղանդավոր հանճարներ են եղել հայեր
👍👍👍
hнаравор че ан арцунк лсел у наел
ՀԱՅ ՄՆԱ!
Abrek ❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤.........
Եթե հայատառ գրէիք կլիներ ապրեք և ոչ ( աբրեկ)......
@@user-rf5kk9hc9z
Jicht ek, duk,
im mot . heraxosis mej hayeren, aybubenn chka, es el em txrum, henz nor heraxos unenam . ev hayeren tarern lini, mez sirov kqrem hayerenov,
Chnorhakalutyun mtahiqutyant hamar,...........
Հայի ճակատագիրը....😢😢
Шнорhакалутюн
До сих пор так живут! В протяжении 3000лет!
Ջիվանի երկու երգ Հովիկ ե քանքարավոր ընկեր ը անգերանզելի կատարում է Լևոն ԻՍՊԻՐՅԱՆԸ
Մեծն Ջիվանի ձայնը նման է միայն Լևոն Իսպիրյանի ձայնին սովորեք
👍👍👍