«Երկրորդ շնչառություն»․ Հայ գործարարի «հավերժական» շարժիչը 14.07.2024

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 3 июл 2024
  • 75-ամյա գործարար Սամվել Պետրոսյանն իրեն համարում է ոչ ինժեներ, ոչ էլ գյուտարար, բայց ամբողջ կյանքն ու հատկապես վերջին քառորդ դարն օրուգիշեր նվիրել է իր երազանքի գործին ու հաջողել. նրա ստեղծած մեքենան աշխատում է առանց բենզինի կամ որևէ վառելիքի ու էլեկտրականության, չունի լիցքավորման կարիք:
    «Ես մի մեքենա եմ ստեղծել, որ ինքնուրույն գնում է, ոչ բենզին է ծախսում, ոչ էլ մի ուրիշ տեսակի վառելիք է ծախսում: Էլեկտրական շարժիչներով մեքենա է, որ առանց լիցքավորման մոտ 43 հազ․ մղոն կամ 70 հազ․ կմ քշել եմ: Արևային էներգիա էլ չի օգտագործում, իմ ստեղծած գեներատորով չնչին ինքն իրեն լիցքավորվում է ու գնում: Կարող ես քշել 200-300 միլիոն կմ մինչև մեքենան կփտի»,- նկարագրում է զրուցակիցս:
    Խորհրդային տարիներին մշտապես գործարարությամբ է զբաղվել, պարբերաբար տարբեր արտադրություններ հիմնել: «Մեզ ցեխավիկ էին ասում, բայց ինչ անենք, լավ էինք ապրում»,- հիշում է նա:
    Վերջին 25 տարին իրեն նվիրել է սիրած գործին և օրեցօր արդյունքները բարելավում է: Երազում է Հայաստանում գործունեություն ծավալելու մասին, որ իր ստեղծած էլեկտրականությունը մատակարարի հայրենակիցներին շատ ավելի մրցունակ գնով, քան այսօր առկա է:
    Գործունեության սկզբում թերահավատ էին բոլորը, անգամ իր ընտանիքի անդամները, բայց գնալով թերահավատների թիվը պակասում է, երբ ցույց է տալիս, թե ինչպես է փոքր գեներատորով մեծամասշտաբ էներգիա ստանում:
    «Շատերն են տեսել ու զարմացել, հրավիրում եմ բոլոր մասնագետներին, թող սարքերը վերցնեն ու գան չափումներ կատարելու»,- ասում է նա՝ հավելելով, որ ֆիզիկայի օրենքները, իհարկե, չի խախտում, բայց որոշակիորեն շրջանցում է: Իր գաղտնիքները նա ամբողջովին չի բացում, որ գաղափարին չտիրանան:
    Սամվել Պետրոսյանն առողջ կենսակերպ է վարում, մարզվում է, հետևում առողջությանը, թոշակի անցնելու գաղափարի հետ էլ բնավ հաշտ չէ:
    «ԱՄՆ-ում եմ ապրում, ինձ կանչեցին, որ թոշակավորեն, ես հրաժարվեցի, հոգեբանական խնդիր է ինձ համար, եթե թոշակ ես ստանում, ուրեմն, արդեն վերջ, մինչ այս պահը հրաժարվել եմ»,- անկեղծանում է նա: Յոթ ու կես տասնամյակը բոլորած գյուտարարը երկու բանի համար է փոշմանել կյանքում, որ շատ երեխաներ չի ունեցել և քիչ է սովորել: Նա երիտասարդներին կոչ է անում անպայման շատ ու լավ սովորել:
  • КиноКино

Комментарии • 1

  • @VAN.ER1960
    @VAN.ER1960 13 дней назад

    👍👍👍👍👍👍👍👍