Լեյլա Սարիբեկյան, Դավիթ Ամալյան, Արսեն Գրիգորյան, Մ. Մկրտչյան - Ելիր ի զեն

Поделиться
HTML-код
  • Опубликовано: 25 авг 2024
  • Ելիր ի զեն հայոց զինվոր,
    Որ պաշտպանես Հայրենիք.
    Որ միշտ հպարտ լինեն մայրեր,
    Որ միշտ լինի խաղաղ երկինք:
    Ելեք ոտքի հայոց այրեր,
    Թիկունք կանգնեք զինվորին,
    Ուժով լցրեք նրա բազկեր,
    Որ սարսափի նենգ թշնամին:
    Ելեք ոտքի հայոց մայրեր,
    Ձեր սեր տվեք զինվորին,
    Մոր սերն ամեն ցավ կբուժե,
    Քոռ գնդակից կպաշտպանե:
    Ելիր ոտքի Հայ ժողովուրդ,
    Կանգնիր կողքին զինվորիդ,
    Դարձիր բռունցք զինվորիդ հետ,
    Հզորացրու քո Հայրենիք:
    Ելիր ոտքի մատաղ սերունդ,
    Որ սովորես պայքարել,
    Որ ճանաչես Ազգդ սիրել,
    Ու տեր լինես քո լեռներուն:
    Զարդնեք Մասիս ու Արագած,
    Փիրուզ աչեր Վան, Սևան,
    Ժամն է եկել ձեր միացման,
    Ու պատմական արդարության:
    Ով երկնային Ամենազոր,
    Տուր մեզ հոգու ամրություն,
    Հույս, սեր, հավատ, իմաստություն,
    Ու հաղթանակ սուրբ պայքարում:

Комментарии • 3