nune hakobyan
nune hakobyan
  • Видео 19
  • Просмотров 12 158
ANDRANIK SARKAVAG MANUKYAN GATA BAND YAR M@ K@N@ YAR M@ K@N@
ANDRANIK SARKAVAG MANUKYAN GATA BAND YAR M@ K@N@ YAR M@ K@N@
Просмотров: 6 316

Видео

VACHE ERG ERGOC
Просмотров 1086 лет назад
VACHE ERG ERGOC
VACHE ARAJIN ZANG
Просмотров 1867 лет назад
VACHE ARAJIN ZANG
MARI D@ BRUN NUNE
Просмотров 587 лет назад
MARI D@ BRUN NUNE
VREJ
Просмотров 507 лет назад
VREJ
ASHNAK EREXAN ERGUM E HRASHALI
Просмотров 6717 лет назад
ASHNAK EREXAN ERGUME HRASHALI :]:]:]:]:]:]:]:]:]:]:]:]
VREJ SARUXANYAN ERGRAKANCH
Просмотров 3047 лет назад
VREJ SARUXANYAN ERGRAKANCH
VREJ ISRAELYAN 60 AMYAK
Просмотров 1267 лет назад
VREJ ISRAELYAN 60 AMYAK
SUREN FAHRADYAN
Просмотров 2157 лет назад
SUREN FAHRADYAN
ASHNAK GEVORG SAHAKYAN
Просмотров 7937 лет назад
ASHNAK GEVORG SAHAKYAN
ASHNAK 2005 T FIDAYUTYAN TON
Просмотров 3707 лет назад
ASHNAK 2005 T FIDAYUTYAN TON
PARGEV MELQONYAN GEVORG CHAUSHI HORYXBORVORDIN
Просмотров 1467 лет назад
PARGEV MELQONYAN GEVORG CHAUSHI HORYXBORVORDIN
ASHNAK 2012 T FIDAYUTYAN TON
Просмотров 1647 лет назад
ASHNAK 2012 T FIDAYUTYAN TON
ARMENAK FAHRADYAN
Просмотров 387 лет назад
ARMENAK FAHRADYAN
ASHNAK MANUSHAK HAKOBYAN ERGUM E IM SIRELI HORAQUYR@
Просмотров 2237 лет назад
ASHNAK MANUSHAK HAKOBYAN ERGUM E IM SIRELI HORAQUYR@
ASHNAK DU CANOT ES ASHNAK GYUXIN
Просмотров 1,4 тыс.7 лет назад
ASHNAK DU CANOT ES ASHNAK GYUXIN
SASNA QOCHARI ASHNAK
Просмотров 5947 лет назад
SASNA QOCHARI ASHNAK
ASHNAK SASNA YARXUSHTA
Просмотров 3757 лет назад
ASHNAK SASNA YARXUSHTA

Комментарии

  • @tower917
    @tower917 3 года назад

    Супер

  • @nairamirzoyan3348
    @nairamirzoyan3348 5 лет назад

    ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ (Գևորգ Էմին) (Սասունցի Ափո Գալուստի հիշատակին...) Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում, Ուր փեշի տակ Արագածի, Տան կտրին նստած հացի, Ձայն են տալիս իրար հերթով Եվ գյուղամեջ գալիս խմբով, Աղջիկները՝ կարմիր հագած, Տղաները՝ փուշի կապած. Երբ զուռնան իր ձայնը զլում՝ Դափի բերնից խոսքը խլում, Աշնակ գյուղից հյուր է կանչում Շղարշիկին ու Աղաքչուն, Կաթնաղբյուրին, Դավթաշենին, Իրինդին ու Սասնաշենին, Թե՝ հերի՜ք է հնձե՛նք, վարե՛նք, Եկեք Սասնա պա՜րը պարենք: ... Թող Սասունն իր պարը պարի, Բայց դու դեռ մի՛ ծափահարի. Այլ հասկացիր, թե այս պարով՝ Մերթ Անդոկից գրոհ տալով, Մերթ գաղթելով սար ու քարով, Մեկ խնդալով ու տաս լալով, Սասունը քեզ ի՛նչ է ասում... Հեյ վա՜խ, Աշնա՛կ տեսած լաո, Թե տեսնեիր մի օր Սասո՜ւն... Սասնա սարեր՝ մեջ ամպերուն, Սասնա ջրեր՝ մեջ վիհերուն, Ամեն սարին՝ մի վանք ու բերդ, Ամեն ջրին՝ ջաղացի հերթ, Ամեն քարից ջո՛ւր էր գալիս, Աչքն ո՜ւր թեքվեր՝ դո՜ւր էր գալիս. Երկնուց իջնում էր մանանա՛... Ի՜նչ մանանա՝ լավ մահանա՜, - Որ Սասունցի հարս ու աղջիկ, Դաշտ իջնեին խունջիկ-մունջիկ, Գազպայի տեղ նա՜զ քաղեին, Հոտաղ տղի սիրտ դաղեին. Որ հայրական հին տան կողքին, Անտառի մեջ, ժայռի ճեղքին, Մի նոր քողտի՛կ ավելանար, Մի խորոտիկ հա՛րս մայրանար, Նոր օրորո՛ց գնար ու գար. Բարին լինե՛ր, չարը՝ չգա՜ր... Հեյ վա՜խ, Սասնա բանձրիկ սարեր, Հեյ վա՜խ, Սասնա քաղցրիկ ձորեր. Զուռնան էսօր թե նվագեր՝ Եկող ամռան կարձագանքեր Սասնա ամեն թուփ ու քարից. Ու թե դհոլն էսօր թնդար, Մինչև աշուն, դեռ անդադար, Ամեն գիշեր ու ամեն օր Ժեռ-ժեռ քարեր Անդոկ սարից Ցա՜ծ կիջնեին գլոր-գլոր... Բարին լինե՛ր, չարը չգա՜ր... Բայց թե լինես միայն մի բուռ, Դու սի՛րտ լինես՝ չորս կողմը՝ քա՛ր, Չարը՝ հզոր, իսկ դու՝ տկար, Աղո՛թք անես թե խաչհամբո՛ւյր, Չարի ձեռքից պրծում չկա՜... Եվ դեռ “գաթեք թոնիրն ի կախ”, Եվ դեռ հարբած՝ փեսա, աներ, Մինչև մերիկն ասեր “հեյ վա՜խ”, Փեսան գոմից բերդա՛ն հաներ, Զուռնեն չոլում ընկած մնաց, Դափը՝ գլոր-գլոր գնաց, Եվ ով ողջ էր՝ սարերն ընկած, Գերանդու տեղ բերդան գրկած, Մեկ ապրելով, տաս մեռնելով, Մեկ զարկելով, տաս զարկվելով, Թողին Սասնա զմրուխտ սարեր, Դավթի ջաղացն ու իր քարեր, Եկան ռուսի հողը հասան, Բայց, էստե՛ղ էլ կռիվ տեսան, Տեսան ավեր ու կոտորած, Եվ ի՜նչ մնաց... մի Սասնաշեն, Մի Բազմաբերդ ու Դավթաշեն, Մի Կաթնաղբյուր ու Աղաքչի, Մի խեղճ Իրինդ ու Շղարշիկ Եվ մի Աշնակ՝ չոլում կորա՜ծ... Հեյ վա՜խ, Մշո սրսո՛ւռ հողեր, Դե՛, քա՛ր մաղի, որ հո՜ղ դառնա. Հեյ վա՜խ, Սասնա զուլա՛լ ջրեր, Դե՛, ձյո՛ւն հալի, որ ջո՜ւր դառնա. Հե՜յ Աշնակա չոլ ու ղռեր՝ Աշնակն ինչպե՞ս Սասուն դառնա... Եկան, դրին քարը քարին՝ Դուշմանն եկավ խառնեց իրար. Ողջ ու մեռել ջոկ-ջոկ արին՝ Դուշմանն եկավ խառնեց իրար. Մինչև արյունը թանձրացավ, Կարմիր գույնի դրոշ դարձավ, Մինչև մանգաղն ելավ հողից, Մուրճը պոկվեց սալի կողքից, Ու երկուսն էլ, եղբոր նման, Այդ դրոշի վրա ելան Ու նոր արև ծագեց հողին, Հող վարողին, հող սիրողին: Մինչև նորից օջախ դրին՝ Ծուխը սողաց. Մինչև նորից տաք թոնիրին Բոցը շողաց. Մինչև նորից, խունջիկ-մունջիկ, Դաշտ գնացին հարս ու աղջիկ, Որ աղցան ու սիբեխ քաղեն, Հոտաղ տղի սիրտը դաղեն, Հոր արտի մոտ նոր արտ վարեն, Արթիկ տուֆից նոր պատ շարեն, Մի նորելուկ հա՛րս մայրանա, Մի նոր թոնրի ծո՛ւխ բարձրանա, Նոր օրորո՛ց գնա ու գա, Բարին՝ տևի՛, չարը չգա՜... ...Եվ երբ տեսան, էլ չարորդին մոտ չի՜ գալիս, Եվ երբ տեսան՝ էլ վառոդի հոտ չի՜ գալիս, Եվ երբ տեսան՝ Էլ չի՜ թափվում հողին արյուն, Եվ երբ տեսան՝ Եկավ աշուն, եկավ գարուն, Առանց ահի, կոտորածի, Բա՜ց արեցին սուփրեն հացի, Զուռնեն խոսե՜ց բերանացի Եվ Արագած լեռան գոգին Զարթնե՜ց կրկին Սասնա ոգին... Եվ Սասունը նորի՜ց պարեց, Ոտքը զարկեց, ձեռքով արեց, Եվ նույն զուռնան, որ հնչում էր հին տան բակում, Հնչեց հիմա ամեն գյուղում ու քաղաքում. Իսկ դհոլը, որ քարե՛ր էր պոկում սարից՝ Ծափե՜ր պոկեց ամեն ազգից ու աշխարհից... Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ, Պարե՜ց Սասունն, ու ողծ աշխարհը հասկացավ, Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում՝ Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղհանում. Երբ ոտքի տակ տղաների հո՛ղն է թնդում՝ Հոտաղները Սասնա սարում գա՜յլ են խեղդում. Երբ խռնվում՝ կարծես ամպրոպ պայթի սարում՝ Այդ ոսո՛խն է նրանց գյուղերը պաշարում. Երբ միանում՝ բերդ են դառնում շինված քարից՝ Այդ ոսոխին ե՜տ են քշում Անդոկ սարից. Իսկ երբ ձեռքը ձեռքին զարկում, ծա՛փ են տալիս՝ Մահվան վիհից դեպի կյանքի ա՜փ են գալիս... Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ, Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ, Որ պար չէ սա, այլ՝ մի ազգի քաջ պատմություն, Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն, Եվ չի՜ հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, Որ այս ջանքո՛վ Ու այս կամքո՛վ Պարե՜լ գիտի... Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի, - Հալա՜լ է քեզ, Սասո՛ւն, պարի՜... Պարի՜, Դու դեռ երա՜զ ունես կատարելու, Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու. Պարի՜, Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարոտում, Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում. Պարի՜, Մինչև ողջ հայերին դու ամբարե՛ս, Եվ այս պարը ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ...