- Видео 391
- Просмотров 79 192
Hovsep Hagopian
Добавлен 18 май 2011
Видео
Քրիստոս Աստուած մեր - Ժամերգություն
Просмотров 2166 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Վազգեն Վեհափառի խոսքը իմ աշակերտներին Սեպտ․20, 1991
Просмотров 7 тыс.6 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Հոգեհանգիստ Սբ․Աստվածածին եկեղեցում - Էջմիածին
Просмотров 3516 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Տեր Հովսեփի փոքրիկների խմբի ելույթը Վարդանանց Տոնին
Просмотров 4436 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Ո՞վ է Քրիստոս - Ես եմ ճշմարիտ որթատունկը
Просмотров 2177 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Ճշմարիտ իմաստունը նա է...
Просмотров 1657 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Աստծո շնորհով եմ - 2017
Просмотров 1027 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Ամեն ոք մարդասեր է - 2017
Просмотров 827 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Արդարի աղոթքը օգնում է
Просмотров 1727 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
«Ո՞վ է Քրիստոս» - Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Просмотров 2517 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Ճշմարտությունը երկրից բուսավ
Просмотров 827 лет назад
Armenian Church, Armenian Church Sermon, fatherhovsep1
Ցույց մեզ քո ողորմությունը, Տեր
Просмотров 707 лет назад
Armenian Church, Armenian Church Sermon, fatherhovsep1
Բարկությունը թշնամանք է հարուցում - 2017
Просмотров 997 лет назад
Armenian Church, Armenian Church sermon, fatherhovsep1
Ո՞վ է Քրիստոս - «Ես եմ Հարությունը և կյանքը
Просмотров 2127 лет назад
Ո՞վ է Քրիստոս - «Ես եմ Հարությունը և կյանքը
Նեղությունները համբերություն են բերում
Просмотров 1677 лет назад
Նեղությունները համբերություն են բերում
Մայրերի Տոն - "․․․Մի մերժիր մորդ պատվիրանը․․․"
Просмотров 677 лет назад
Մայրերի Տոն - "․․․Մի մերժիր մորդ պատվիրանը․․․"
Փա՛ռք Աստծուն։Աստծո լույսի մեջ լինեք Վեհափառ Հայր🙏🏻🙏🏻🙏🏻
Ես երբ առաջին անգամ տեսա ամենայն հայոց կաթողիկոսին նայեցի նրա երեսին աչկերի մեջ բարիություն նրա աչքերում տեսա հայկական վիշտը խոհուն ու մտազբար ու երբեք իր բարիդեմքը չեմ մոռանում ինքը իրոք սուրբեր
Ամէն
Սիրելի, երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին հիանալի, խրատական հայրական խոսք ու օրհնություն էր։
Ամեն🙏🙏🙏
Wise and heavenly message to future servants of God and the Armenian Church!
Инч лав ушер ен. Вазген веапарин мишт ишум ев аргум енх. Луйсери меж лини. Шноракалуцюн айс ерашали видео амар🙏🙏🙏❤
🙏🏻🙏🏻🙏🏻✝️Ամեն
❤🙏Ամեն 🙏❤
Երեխաներին ստիպում են բիձու կեղտոտ ձեռքը համբուրել և այդ կեղտոտ բիձեն էլ անամոթաբար ձեռքն է մեկնում երեխաներին որ համբյուրեն:
Ամենէն առաջ հանեցէք ձե'ր աչքին քերանները յետոյ ուրիշին շիւղը։
Վարձքդ կատար Տեր Հովսեփ,Աստված Օրհնի Ձեզ🙏🙏🙏
Մեր տեր Հիսուս Քրիստոսը հոգիդ դրախտին արժանացնի վեհափառ տեր Վազգեն առաջին անկրկնելի վեհափառ տեր հայոց։
Խնդրեմ
Բարև ձեզ, ես մեկ հարց ունեմ խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ։ Ես կուսակրոն Քահանայությունն եմ ուսումնասիրում և մի բան անհասկանալի է ինձ։ Երբ որ մարդը ուզում է ապրել վանական կյանքով և դառնում է հնազանդվող աշակերտ և երբ որ վանահայրը գտնում է, որ արժան է ձեռնադրության և ձեռնադրությունով այդ մարդը դառնում է վանական թե՞ դառնում է կուսակրոն Քահանա։ Թե՞ կուսակրոն Քահանա է դառնում երբ այդ վանականին ձեռնադրում են որպես սարկավագ։
Ողջույն Ձեզ։ Մեր եկեղեցում երկու ճյուղ ունենք՝ կուսակրոն քահանա եւ ամուսնացյալ քահանա։ Ընդհանուր բոլորն էլ քահանա են կոչվում։ Կուսակրոնները չեն ամուսնանում եւ աստիճանաբար զբաղեցնում են զանազան բարձր պաշտոններ։ Աստիճանավորումը այսպես է՝ աբեղա, վարդապետ (որը ստանալու համար հատուկ մի հոգեւոր նյութի մասին ուսումնասիրություն պիտի պատրաստվի)։ Հանձնախմբի կողմից հաստատվելուց հետո, նրան տրվում է վարդապետական աստիճան եւ գավազան)։ Ծայրագույն վարդապետությունը աստիճան չի, որեւէ հոգեւորական կարող է մի նյութի մասին ուսումնասիրություն պատրաստի եւ նրան կշնորհվի այդ տիտղոսը։ Եպիսկոպոս, տրվում է ձեռնադրությամբ եւ օծումով։ Արքեպիսկոպոս - շնորհվում է Վեհափառի կողմից առ ի գնահատանք իր ծառայության։ Կաթողիկոս - ձեռնադրությամբ եւ օծումով։ Երկու տեսակ կաթողիկոսություն կա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, որի կենտրոնը Սուրբ Էջմիածինն է եւ Մեծի Տանն Կիլիկիո, որի կենտրոնը Լիբանանն է։ Կան նաեւ երկու Պատրիարքություններ՝ Երուսաղեմի եւ Կ. Պոլսի (Ստամբուլ)։ Այս բոլորը վերաբերում է կուսակրոն քահանայության։ Մյուս ճյուղի քահանաները ամուսնանում են, ընտանիք են կազմում, երեխաներ են ունենում եւ չեն զբաղեցնում բարձր պաշտոններ։ Միայն կարող են լինել ծուխի հոգեւոր հովիւներ, կատարել ժողովրդի խնդրանքները (պսակ, մկրտություն, թաղում եւ այլն)։ Այսքանը կարծում եմ բավարարեցի ձեր խնդրանքը։ Տերը թող լինի ձեզ պահապան։ Օրհնյալ լինեք։
@@DERHOVSEP անչափ շնորհակալ եմ ձեզ, այսպես մանրամասն պատասխանելու համար։ Թող Տերը օրհնի ձեզ նույնպես։
❤️🙏🏻ԱՄԷՆ🙏🏻❤️
Փառք քեզ տեր Աստված, այս հրաշք շարականների ,ու աղոթքների համար
Աստված օրհնի տեր հայր ջան ձեր նման նվիրյալները Աստված շատացնի։ Մարդկանց հավատկի բերի։ Հեռու մնան աղանդավորներից։
❤
Հարգելի անձնավորություն
Տէրն Հովսեփ չափազանց շնորհակալություն ՁԵՐ վարձքը կատար, աաաախխխխ երնեկ էթ օրերին երբ ունէինք ՄԵՐ' մէջ արժանապատիվ ԱՆՄԱՀ ՎԱԶԳԵՆ Ա. ՀԱՅՐԱՊԵՏԸ որ իր գործունեության ընթացքում առաջնորդվում եւ կատարում էր ՈՉ ՊԱԿԱՍ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՈԳԵՇՈՒՆՉ ԳՈՐԾԵՐՆ Ի ՆՊԱՍՏ մենակ ու մեծ սիրով ԻՐ ՀԱՅ' ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ Համար, ապրեց տառապեց եւ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ամե'ն տանջանք ու տարապանք որ ԻՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՊՐԻ ԱՌԱՆՑ ռուսի րեժիմին ԱԶԱՏ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ որ ՄԵՆՔ' ՀԱՅԵՐՍ ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՍԱՆՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ, քանդվի էն ազգը որ իր ուժը բանեցնում է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՍ վրա, ՎԱԱԱԱՅՅՅ նրան որ ջուրի հեղեղումի փոխարեն ՀԱՅՈՒ ԱՅՐՈՒՆՆ է թափում առանց իսկ ԱՋՔԵՐԸ թռջելու վերեվի ԱՍՏՎԱԾՆ իսկ չի դիմանար էս ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ռուսի ազերիի ու թուրքին, ՄԵՌՆԵՄ ՍՈՒՐԲ ԶՈՐՈՒԹՅԱՆԸ ՔՈ ՏԷՐ, ԴՈՒ' ՀԱՍԻՐ ԻՄ ՏԱՌԱՊԱԾ ՀԱՅԿԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ, ՔՈ ԸՆՏՐՅԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ, ՀԱՅ ԱԶԳԻՍ ԱՄԵՆ
WTF? Vzgoi oknakan@ asum a dzerk@ hampyurir? WTF?
Hjb!?llj!qwj&ku
M Lnhl!l7ppohp
Փառք Աստծուն։ Ամեն
Beautiful
Ամեն 🙏🏻🤍🕊📖🕯
Ձայնդ անսպար սիրելի տերհայր 🙏🙏🙏🙏
Ամեն🙏
ays anuch exbayrn u anuch qahanan ovqer en??????
Խնդրում եմ այս տղայի անունը կասեք
Vor yekeghesin e sa ?
Ամեն
ինչ է Աղանդը ՞
Amen✝️
Kkkihkiopkkkj
👍❤
ՓԱՌՔ ՓԱՌՔ ՓԱՌՔ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԱՎԻՏՅԱՆՍ ԱՄԷՆ!!!! ԵՎ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՈՐԴԻՆԵՐԻՆ ԵՎ ԴՍՏԵՐԻՆ!!!
Ամեն
Ամէն🙏Շնորհակալություն
`
Hargarjann ter hayr duq piti qarozeqq joxovurdin,vor gan apashxarven voj te der chmtac het gnann
Հարգելի Վազգեն, ես ապրում եմ Լոս Անջելոսում, արդեն Հայաստանից դուրս եմ։ Իրապես շնորհակալություն Ձեր գեղեցիկ և բովանդակալից խոսքերի համար; Ես չեմ նեղանում, քանի որ ինչ որ ասում եք դա միայն Ձեր կարծիքն և դուք իրավունք ունեք այն ունենալու։ Ես ուրիշ ձև եմ մտածում։ Հիսուսը հրյա չէր, այլ պատկանում էր ամբողջ մարդկության։ Իմ բոլոր քարոազները կապված են Հիսուսի Անձի հետ։ Հետևաբար այստեղ ոչ մի հեքիաթ չկա և մենք էլ ուռոդներ չենք։ Նայեք իմ նկարին, արդյոք ես ուռոդի նմա՞ն եմ։ Մի քիչ ավելի անկեղծ եղեք։ Աստված թող օրհնի Ձեզ և միշտ պահապան ու օգնական թող լինի Ձեզ ամեն ինչում։
չեք զգա, որ արդեն զզվեցրեցիք ձեր հրեական ժողովրդական հեքիաթներով․․․ ուռոդներ։ Դուք ՀԱՅ ազգի, համար առաջի թշնամիներն եք ու թուրքը շատ հաց ու պանիր ունի ուտելու, որ ՀԱՅԻ հանդեպ ձեր կատարած եղեռնին հասնի։ ԴՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Օրհնեա Տէր հայր: Ախր դուք պէտք է ասէք ժողովրդին, որ աւետարանական եկեղեցին շեղուած է եւ սխալ ու չպետք է այցելել, ինչպէս նաեւ կաթողիկէ եկեղեցի գնալ կարելի է միայն այն ժամանակ, երբ մօտակայ բնակաւայրերում չկա առաքելական եկեղեցի:
Святой Апостол Фома. Старший Священник Отец Овсеп Акопян и Айк Мадоян о Св. Апостоле Фоме.
Ռատիո լսողներ շարունակեցէք ունկնդրել մեզ www.radioayk.com Վաղը Կիրակի 3 Մայիս 2015 Սուրբ Խաչի երևման տօնն է Տէր Յովսէփ Աւգ քհնյ Յակոբեանի պատգամը կը սփռենք ռատիո այգի եթերով սուրբ պատարագի ժամուն: 11:30am Erevan time
Փառք Աստծո,այս ինչ հրաշալի էր,աչքերս լցվեց:
merci
A hero of our Church and nation! Աստուած Հոգին Լուսաւորէ:
Բավական է ձեր դիլետանտ, մակերեսային մոտեցումներով մարդկանց ուղեղները լվաք։ Որ «դեսանտնիկ» լուսավորիչը հրեա էր դա փաստ է եւ կա Խորենացու մոտ։ Որ նա քարուքանդ արեց հայոց հողը արյուն եւ ավեր սփռելով դա էլ է անհերքելի փաստ։ Ի ԴԵՊ Քրիստոս գրիգորին չէր ասել ՍԻՐՈ կրոնը ՍՐՈՎ եւ արյունով տարածիր։ Բավական է կարդալ հենց քրիստոնեամետ հեղինակ Ագաթանգեղոսի հիշատակումները, տեսնելու համար թե ինչքան մարդ է զոհվել երկուստեք եւ ինչ մեծ ավերի է ենթարկվել Հայոց հողը։ Այն ինչ արեց «դեսանտնիկ» գրիգորը այսորվա լեզվով կոչվում է քաղաքացիական պատերազմ։ Որ ձեր գիտելիքները դիլետանտի մակարդակի են դրանում կասկած չկա։ Իմիջայլոց Գառնու ճարտարապետական հորինվածքը հելենիստական չէ։ Մի փոքր ձեր ուղեղին զոռ տվեք եւ ինքնակրթվեք։ Գառնու նախատիպը կար դեռեւս Վանի արարատյան արքայություն գլխավոր սրբավայրում՝ (Արդինի), որն ի դեպ առաջին ճակտոնով տաճարային հորինվածքն էր (նման տաճարներ հույների եւ հռոմեացիների մոտ կհայկնվեն մի քանի դար ավելի ուշ...)։ Մարդկանց հիմարի տեղ մի դրեք եւ մի խեղաթյուրեք փաստերը, միակողմանի՝ միայն ձեզ հաճելի կողմից դրանք ներկայացնելով եւ ձեր կիսագրագետ մեկնաբանություններով «շատ խելացու» կեցվածք ընդունով։ Անհարմար է... «Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք.- եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք,- եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք,- այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։ Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի․․․։ Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար․․․»։ Րաֆֆի «Աստվածաշունչը կարդալու և այնտեղ գրածներին հավատալու համար միայն հիմար լինելը բավական չէ, անհրաժեշտ է նաև հարբած լինել»: Լեո
Հարգելի Տիար Նախ շատ շնորհակալ եմ Ձեր կարծիքը մեզ ներկայացնելու համար, որտեղ Ձեզ բնորոշ ««հարգալիր»» ոգով ինձ (և ցավոք սրտի նաեւ Արժանապատիվ Տեր Հայրին) ««Դելետանտ»» անվանեցիք: Ի սկզբանե ասեմ, որ նմանատիպ երևույթների վրա նախընտրում եմ ժամանակ չտրամադրել, այլ դրա փոխարեն ինքնազարգացմամբ զբաղվել, և Ձեր ինքնաքննության կոչն է, որ ինձ դրդեց այս գրությունը գրելու: Այս գրությամբ նախ և առաջ դիմում եմ մի անձի, ով ճշմարտության ջատագով է, և ճշմարտությունը վեր է դասում միջազգային, ազգային, ցեղային, բարեկամական, ընտանեկան և անձնական կեղծ շահերից ու կարծրատիպերից: Այլ խոսքով օբյեկտիվ ճշմարտությունն ու սրբությունը վեր է դասում ամեն ինչից: Ավելին, հանձին Ձեզ դիմում եմ այն անձին, ով պատրաստ է ինքնաքննությամբ և ԱՆԱՉԱՌՈՐԵՆ վերլուծել իր ներկայիս կեցվածքն ու մոտեցումը` Քրիստոնեության և ի մասնավորի Հայց. Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ: Ուստի, անցնելով բուն նյութին, հիշեցնեմ, որ մեր թեման Աբգար թագավորի մասին էր, այսու ցանկանում եմ իմանալ, թե բացի Խորենացուց և իրենից առաջ գրած Եվսեբիոս Կեսարացուց դուք գիտեք արդյոք այլ հավաստի աղբյուրներ, որո՞նք խոսում են Աբգար Թագավորի մասին: Ցավոք, այսօր տարածում են գտել Սբ. Գրիգոր Լուսավորչի մասին թյուր կարծիքներ, և դրանցից բխած բազմաթիվ մեղադրանքները, այսու կրկին հարց. բացի Ագաթանգեղոսից, Խորենացուց եւ ոսկեդարի ու հետագա դարերի հայ պատմիչներից գիտե՞ք արդյոք մի այլ հեղինակի, որ ներկայացնում է Լուսավորչի կերպարը:Եթե այո, ապա շնորհակալ կլինեմ, որ ինձ լուսավորեք Ձեր իմացությամբ, այլապես ո՞րտեղից է Ձեր ««ոչ դելետանտի»» իմացությունը անձի մասին և ավելին իրավունքը անձին ««դեսանտնիկ»» կոչելու և փոքրատառով անունը գրելու: Օգնելու համար ասեմ, որ ընդհանրական Եկեղեցու մեծագույն դեմքերից Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է 4-5-րդ դարերում, նույնպես անդրադառնում է անձին: Սրտանց խորհուրդ կտայի ծանոթանալ հեղինակին ու, մանավանդ, այս անձի գրության միջոցով` Լուսավորչի կերպարին: Ձեր գրության մեջ նշեցիք 2 հեղինակի անուն` Ագաթանգեղոս և Խորենացի: Արդյոք ո՞րքանով անաչառ է Ձեր մոտեցումը նրանց գրությունների հանդեպ: Օրինակ դրական չարտահայտվեցիք Ագաթանգեղոսի մասին, բայց յուրովի օգտագործեցիք նրա նշած տեղեկություններից մեկը: Եվ վերջինը: Ձեր խոսքի վերջում մեջբերեցիք Ռաֆֆուն և Լեոյին: Մեծ հույս ունեմ, որ Դուք նրանց հետ համամիտ չեք, կամ գոնե այս համեստ գրությունը Ձեզ կօգնի անդրադառնալու Ձեր մոտեցմանը, այլապես կամա թե ակամա Դուք հիմար և հարբած կոչած կլինեք մեր սրբություններին, ինչպիսիք են`Սբ. Մաշտոցն ու Խորենացին, Դավիթ Անհաղթն ու Շիրակացին, Օձնեցին ու Նարեկացին, Իմաստասերներն ու Շնորհալիներն, Որոտնեցին ու Տաթեւացին և այլոք: Մի խոսքով դուք հիմարության և հարբածության արգասիք կհամարեք Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մեր Մատենադարանի ժառանգությունը և կամա թե ակամա համախոհ կլինեիք այն վայրագ ցեղերին, ովքեր անօգուտ ու անպետք համարելով մեր ձեռագրերը հրո ճարակ էին դարձնում նրանք: Քրիստոնությունը ճշմարտություն է և լույս, Քրիստոս եկավ ճշմարտությունը մարդկանց վկայելու համար (Հովհ. 18) եկավ խավարում նստածներին լույս բերելու (Մատթ. 4), չնայած նրան, որ մարդկանց մի զգալի մասը ինչպես հնում, այնպես էլ այսօր, խավարը նախընտրեց (Հովհ. 3): Ես օրհնված եմ արձանագրելու այն փաստը, որ իմ հայրերը իմաստությունն ունեցան ոչ միայն առաջինը գիտակցելու, այլև ամենից կարեւորն ու հիմնարարը նկատելու Լույսը, Սրբությունն ու Ճշմարիտի իմացությունը: Ավելին, ի խնդիր ամեն զոհողության նրանք քաջություն ունեցան այն արյան գնով ԱՆԱՂԱՐՏ պահելու և «Բաշխելու մասունքը [այդ] լույսի» (Սբ. Գրիգոր Նարեկացի): Այսօր ցավոք նույն հայ մարդու մի յուրահատուկ կերպար այն անարգում է, պիտակավորում իսկ սրբերի հուգու մասունքը` աղբ համարում: Այս իրավիճակի հիմնական պատճառը Քրիստոնեական արժեքների մասին իր ունեցած ««դելետանտի»» իմացությունն է և շատ հաճախ նաեւ անտարբերությունը: Եթե ցանկանում եք մասնագետի կարծիք մեջբերել Աստվածաշնչի վերաբերյալ, լավ կլիներ մեջբերում կատարեիք վերոնշյալ Սբ. Գրքի մասնագետներից, ովքեր դարեր շարունակ իրենց կյանքն են նվիրել այն սերտելու համար, և ոչ` Լեոյից: Ավարտելով խոսքս ցանկանում եմ հույս հայտնել, որ գրությունս կնպաստի Ձեզ և Ձեզ համախոհ անձանց նախանձախնդրորեն և անաչառորեն ««Ոչ դիլետանտի»» մոտեցմամբ մերձենալու մեր Հայրերի կենդանի ժառանգությանը: Հարցերս հիմնականում ուղղված էին ինձ և Ձեզ օգնելու, որ շատացնենք մեր իմացությունը: Ի սկզբանե հայտնում եմ, որ այս նամակը իմ առաջին ու վերջինը պիտի լինի: Վստահեցնում եմ, որ սա կապված չէ Ձեզ որևէ ձևով անարգելու, անտեսելու կամ խուսափելու հետ: Ընդհակառակը, գրությանս ամբողջ ընթացքում ի տարբերություն Ձեզ փորձեցի հարգալից լինել, քանզի դրան իսկ կոչված եմ իմ Տիրոջ կողմից, իսկ ջատագովական բնույթի հարցերը ինձ համար նորություն չեն. նրանցով ես զբաղվում եմ գրեթե մի ամբողջ տասնամյակ: Ուղղակի ես այլ ասպարեզ ունեմ եւ նախընտրում եմ իմ ասպարեզի մեջ մնալ: Եթե կպատասխանեք իմ հարցերին երախտապարտ կլինեմ, իսկ եթե ինչ ինչ պատճառով պատասխան չլինի, դա էլ կընդունեմ: ԱՍՏՎԱԾ Ձեզ օգնական Հայկ Մ.
+Hovsep Hagopian Հարգելի հայրենակից կարիք չկա խորամանկորեն բուն նյութից շեղվել։ Նախ ինչպես դուք եք վերը նշում «Ի սկզբանե ասեմ, որ նմանատիպ երևույթների վրա նախընտրում եմ ժամանակ չտրամադրել…», բայց մի ողջ դիսերտացիա եք գրել ամեն գնով սեփական սխալները քողարկելու համար։ Անցնելով բուն թեմային։ Վերը նշված իմ կողմից ո՞ր տողում է խոսվել Աբգար արքայի մասին։ Ցույց տվեք մի տող կամ բառ ուր ես խոսել եմ Աբգարի մասին։ Հասկանալի է փորձում եք ինձ աննկատ ներքաշել Աբգարի թեմայի մեջ, նախ իմ քննադատության պատճառները քողարկելու եւ աստվածաբանական թեմաներում ինձ մխրճելու ուր դուք ձեզ կզգաք ինչպես ձուկը ջրում եւ լայն հնարավորություն կունեանաք խուսանավելու։ Այս ամենը մի վերածեք շուկայի։ Ինձ ձեզ վերաբերվող քննադատությունները եղել են հետեւյալ կետերով. Առաջին - գրիգորի հրեա լինելուն (որը դուք չնկատելու տվեցիք) Ի գիտություն ձեզ նրա հրեա լինելու հանգամանքը կա ոչ միայն Խորենացու այլ նաեւ Գեւորգ Մեսրոպի 1910-ին Պոլսում տպագրված «Քրիստոնեության մուտքը գրիգոր լուսավորչից առաջ» աշխատության մեջ։ Սա անհերքելի փաստ է ու կարկանդակի բաղերն ընկնելու եւ խուճուճ-մուճուճ տարբեր տեսակի ԱՆՀԵԹԵԹ մեկնաբանություններ անելու կարիք չկա։ Մի փորձեք ձեզ վայել բառախաղերով խուսանավել։ Երկրորդ - քրիստոնեության տարածումը գրիգորի կողմից ՍՐՈՎ եւ ոչ թե ՔՐԻՍՏՈՍԻ ՍԻՐՈՎ եւ ՀԱՆԴՈՒՐԺՂՈԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ է եղել… Երրորդ - Գառնու տաճարը ձեր կողմից հելենիստական տաճար որակելը ՄԵՐԿԱՊԱՐԱՆՈՑ հայտարարություն է։ Այսքանի մասին ասելիք չունենալով անցել էք «վարդապետության երանելի դաշտերի շտեմարաններից» ծաղկաքաղ անելուն։ Երբ ասում եք «Ցավոք, այսօր տարածում են գտել Սբ. Գրիգոր Լուսավորչի մասին թյուր կարծիքներ, և դրանցից բխած բազմաթիվ մեղադրանքները…» դա մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը եւ դա ասվել է ոչ «այսօր» ու մեղմ ասած այդ մեղադրանքները ունեն ամուր հիմքեր։ Իսկ ինչ վերաբերվում է «այսօր»-ին, եթե ըստ ձեզ Ագաթանկեղոսը, Զենոբ Գլակը եւ շատ այլ մատենագիրներ ԱՅՍՕՐ են, ապա ըստ ձեր «կուռ տրամաբանության» կարելի է պնդել որ հավն էլ ինքնաթիռ է։ Երբ ՕՏԱՐԱԾԻՆ գրիգորն ու իր դեսանտնիկ-գրոհայինները պատերազմի մեջ էին մտել ՀԱՅ Արձան քրմապետի եւ նրա ՀԱՅ հետեւորդների հետ, որում ի դեպ ԶՈՀՎԵՑԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ՀԱՅԵՐ, եւ որի արդյունքում զոհվեց նաեւ Արձան քրմապետը (մի կողմ թողնելով կրոնական համուզմունքները թե ով էր ճիշտ), ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ Ո՞Ր մի ՊՈՍՏՈՒԼԱՏՈՎ էր զինվել գրիգորը ՄԱՐՏԻ ԴԱՇՏ նետվելով։ Միայն թե չասեք կոտորած եւ արյուն, ավեր ու կրակ էր սփռվում վասն Քրիստոսի, կամ վասն Հայրենյաց։ Կամ երբ նույն այդ հրեաց գործակալը նամակ էր հղում Կեսարիա եւ պահանջում օտար կղերականներ եւ ասում, որ Հայքը մեծ է ու պարարտ եւ երբ պատասխան էր ստանում, որ շուտով կգործուղվեն ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ կղերականներ (իմիջայլոց ոչ հայ), վրդոհվում էր ասելով, որ դրանք շատ քիչ են, արդյոք նա դրանով ի՞նչ խնդիր էր լուծում։ Հավաստիացնում եմ ձեզ այս վերը նշված եւ ոչ մի հարցումին ոչ մի լուրջ, տրամաբանական պատասխան չեք կարող տալ եթե ճգնեք անգամ ԴԱՐԵՐ եւ մի ողջ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ։ Լավագույն դեպքում կշարունակեք նույն ԴԵՄԱԳՈԳՅԱՆ։ Կամ երբ դուք ինձ «սրտանց» խորհուրդ եք տալիս այս կամ այն հեղինակին կարդալու, ցիտելով նրանցից, ես խորհուրդ կտամ ձեր վերը նշված ձեր ականջը շոյող եւ ձեր սրտին հաճելի հեղինակների կողքին բարի լինեք կողք-կողքի դնել նաեւ հակառակ բեւեռի հեղինակներին։ Դա է պահանջում անաչառ մոտեցումը։ Թե չէ տպավորությունն այնպիսին է «ճնճղուկը յոթ երգ գիտի յոթն էլ սարի սմբուլի մասին»։ Դա նման է դատավարության ժամանակ դատավորի միայն հանցագործի մեկնաբանություններին կարեւորություն տալու ու խոսքի իրավունքից մեղադրող կողմին զրկելու հանգամանքին (կամ հակառակը)։ Ինչ վերաբերվում է «Ձեր գրության մեջ նշեցիք 2 հեղինակի անուն` Ագաթանգեղոս և Խորենացի: Արդյոք ո՞րքանով անաչառ է Ձեր մոտեցումը նրանց գրությունների հանդեպ: Օրինակ դրական չարտահայտվեցիք Ագաթանգեղոսի մասին, բայց յուրովի օգտագործեցիք նրա նշած տեղեկություններից մեկը:»։ Սա ուղակի ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆ ժանրից է։ Նախ ճիշտ հակառակը. դուք եք միակողմանի ներկայացնում նշված հեղինակին։ Ըստ ձեզ ինչպե՞ս պիտի մեկնաբանել ավերն ու հսկայական քրմական տաճարների ալան-թալանը, բազմահազար զոհերը։ Ինչ պրիզմայով ներկայացնել ամիսներ այրվող ՄԵՀԵՆԱԳՐԵՐԸ, որի պատառիկներից մի քանի փշրանք հայտնվեցին Խորենացու աշխատությունում (իսկ թե ինչքան մեհենագրեր եւ գրականություն ինչ գոհարներ ոչնչացվեց դրա մասին ավելի լավ է լռենք)։ Դե իսկ մարդկային բազմահազար զոհերը ըստ ձեզ երեւի պետք է ներկայացնել որպես մանկական զվարճանք եւ գրիգորի եւ նրա հետեւորդների մեղմ չարաճիճիություն։ Իսկ երբ մատնանշվում է այդ փաստը լավագույն դեպքում կրոնավորներդ չքմեղանում եք, թե հա բայց գրիգորը մենակ չէր Տրդատն էլ էր նրա հետ։ Տրդատի այդ գործում լինելը չի կարող արդարացնել ոչ Տրդատին եւ առավել եւս ՄԵՂՄԱՑՈՒՑԻՉ հանգամանք լինել գրիգորի համար ինչքան էլ դուք ճգնեք։ Քրիստոս էլ վրդոհված տաճարից վռնդեց վաշխառուներին եւ ավազակներին, բայց նա ոչ մեկին սրի չքաշեց եւ մարդկային զոհերի չմատնեց ի տարբերություն գրիգորի… Այդ ամենի արդյունքում մի քանի տասնամյակ անց Հայքը թուլացավ, կիսվեց եւ երբեմնի իր հզորությամբ աշխարհի լավագույն հինգյակում եղած պետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Դրանից հետո նույնը արեց պետրոս գետադարձը Անին հանձնելով… Ինչ վերաբերվում է «Ձեր խոսքի վերջում մեջբերեցիք Ռաֆֆուն և Լեոյին»: Նրանց թիվը շա՜տ շա՜տ է. էլ չասեմ Սեւակին եւ մյուսներին։ Բայց ես չեմ ուզում Սեւակի եւ մյուսների գրվածքներն էլ դնել նմանվելով ձեզ ու միայն իմ ջրաղացին ջուր լցնել, ինչպես դուք եք անում միայն ձեր զուռնայի փողը փչելով։ Ձեր վերը նշված հայ երեվելիների ցանկին կարող եմ հակադրել ոչ պակաս ստվարածավալ այլ հայ հեղինակավոր մտավորականների եւ երեւելիների ցուցակ եւ ի՞նչ։ Եթե դա մարմաջ է ամեն գնով սեփական տեսակետը փրկելու դա կարելի է ինչ որ տեղ հասկանալ։ Թեմայից թեմա ցատկ կատարելով եւ Մատենադարանի եւ մեր մեծերի անունների ու հեղինակութլյոիւնների ետեւում թաքնվելով դուք ձեզ պատիվ չեք բերում։ Ինչ վերաբերվում է իմ գրելու ինչ որ տեղ խիստ ոճին, ապա եթե սպասում էիք որ կարմիր գորգով եւ մեղրաբլիթներով պետք է դիմավորեի, երբ Գառնու տաճարը անվանում եք «հելենիստական», ապա խիստ սխալվում եք։ Ամեն իրեն հարգող սկսնակ ուսումնասիրողն անգամ, գոնե նյութը հրապարակելուց եւ ամպագորգոռ հայտարարություններ անելուց առաջ նախ առնվազն կծանոթանար Գառնու ինչ-ինչ լինելուն եւ թութակի պես չէր կրկնի վաղուց հնացած այն տեսակետը թե Գառնին հելենիստական է։ Վատ չէր լինի գոնե ծանոթանաիք Արտակ Մովսիսյանի աշխատություններին։ Ի դեպ ի գիտություն ձեզ անգամ հույն ԱՆԱՉԱՌ մասնագետները չեն հերքում որ ամբողջ հելենիստական տաճարների նախատիպը Վանի արարատյան թագավորության ճարտարապետությունն է մասնավորապես Արդինիի տաճարի ճակտոնային հորինվածքը։ Իսկ դուք մեկ թեթեւ գրչի հարվածով 3 հազարամյա ճարտարապետական ժառանգությունը առանց խղճի խայթ զգալու անվանեցիք «հելենիստական»։ Եթե նյութին չեք տիրապետում ավելի լավ է համեստաբար լռեիք, հելենիստական տաճար անվանելու եւ մերկապարանոց դատողություններ անելու փոխարեն։ Հիրավի եթե դուք սխալվեիք ձեր սեփական խոհանոցում մի քանի մարդկանց առջեւ դա կլիներ չարյաց փոքրագույնը, բայց բազմահազար համացանցային դիտողներին սխալ տեղեկությամբ կերակրելը դիլետանտիզմ է։ Դա էլ թողնում եմ ձեր ու մյուս ճամարտակների խղճին, որոնք հպանցիկ վերլուծություններ են անում եւ ՍԽԱԼ, հաճախ դիտմամբ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ լույսի ներքո նյութերը ներկայացնում։ Ավելի լավ է մեկնաբանեք հայ կաթողիկոսների եւ եպիսկոպոսների ՈՐՄՆԱՐԴՐԱԿԱՆ օթյակներում անդամ լինելը, գարեգին Բ-ի Էջմիածնի վեհարանում ամերիկահայ մի խումբ որմնադիրների կաթողիկոսի կողմից որմնադրական շքանշանով պարգեւատրելն ու օծելը եւ այդ պահը լուսանկարում հավերժացնելը, «Էջմիածին» օթյակի հիմնումը, երկու կաթողիկոսների որմնադիր լինելու հանգամանքը, հայ առաքելական եկեղեցու էկումենիկ շարժման ժողովներին մասնակցելը եւ շատ անգամ այդ ժողուվներիում ՆԱԽԱԳԱՀԵԼԸ, հսկայածավալ փողերի լվացումը, ԲԵՆԹԼԻՆԵՐՈՎ եւ արքայական դղյակներով շվայտ կյանքը, Մոսկվայի եկեղեցու քսան միլիոնի դրամաշորթությունը, որոշ եվրոպական թեմերում դատական հայցերն ու խայտառակությունները… Էլ որն ասեմ էլ որը…. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ փնտրող եւ ՔՐԻՍՏՈՍԻ արդարության մասին կուրծք ծեծող իմ հայրենակից եթե այդքան ազնիվ ես խոսիր այս խնդիրների մասին եւ գորգի տակի աղբը դուրս հանիր եւ ոչ թե մարդկանց գլխին ճառ կարդա։ Հայոց եկեղեցին ամբողջությամբ որմնադրության ճիրաններում է իսկ դուք նույն ԴԵՄԱԳՈԳՅԱՆ եք շարունակում։ Եթե իրոք ՃՇՄԱՐԻՏ ՔՐԻՍՏՈՍԻ հետեւորդ եք խոսեք հայ կղերականների որմնադիր լինելուց։ Չնայած հասկանալի է չեք անի նման բան, քանզի նույն կերակրատաշտակից եք օգտվում եւ չեք ցանկանա տաքուկ տեղից զրկվել։ Շատ ավելի հեշտ է խելացի մարդու կեցվածք ընդունել ու օսլայած օձիքներով բարձր ամբիոններից մերկապարանոց ելույթներ ունենալ։ Քանզի այսուհետ չեմ անրադառնալու ձեր անհեթեթ մեկնաբանություններին ու ճամարտակություններին մի վերջին խորհուրդս ձեզ. գործով ապացուցեք որ ուզում եք որ հայոց եկեղեցին ազատագրվի հուդայաորմադրական ճիրաններից։ Քրիստոնեական վեղար եւ կոկիկ հագ ու կապով եւ բիբլիայից անգիրա արած տողերը թութակի պես ցիտելով դուք մեր ազգին ավելի եք վանում եւ անդունդը գլորում։ Աղբը թաքցնելով գարշահոտում է։ Հարցն այն է թե այդքան տղամարդկություն եւ համարձակություն կունենա՞ք բարձրաձայնելու այս ամենի մասին։ Խիստ կասկածում եմ....
Շնորհակալություն, ուղղակի վերջին անգամ հիշեցնեմ, որ մեր թեման Աբգար թագավորի մասին է, որ խուսափելու խնդիր բացարձակ չունեմ: Ուղղակի Սբ. Գրիգոր Լուսավորչին ու Սբ. Տրդատ թագավորին, հեթանոսությանն ու հրեության, Քրիստոնեությանն ու ուղղափառ Քրիստոնեությանը, Աստվածաշնչին ու մեր մատենագիրներին մենք տարիների ընթացքում ԱՌԱՆՁԻՆ ԱՌԱՆՁԻՆ անդրադարձել ենք: Եթե ժամանակ ունեք կարող եք նրանց ծանոթանալ նույն կայք էջերում ԱՌԱՆՁԻՆ ԱՌԱՆՁԻՆ: Աստված Ձեզ օգնական, դուք այդ օգնության կարիքն իրապես ունեք, թերեւս ավելի քան ես պատկերացնում էի: Ես էլ խոնարհաբար մեծ սրբի (Սբ. Գրիգոր Նարեկացի) օրինակին հետեւելով փորձեցի <<բաշխել մասունքը լույսի>>, ավաղ…, երեւի լույսի սերմերը ճանապարհի եզրին ընկան (Մատթ. 13):
***** Սա ինչ է մարմաջ ամեն գնով ինքնահաստատվելու։ Որոշել էի չպատասխանել, բայց ձեր պնդաճակատ համառությունն ուրիշներին բան սովորեցնելու ու այս մեծամիտ ճոռոմաբանությունն «դուք այդ օգնության կարիքն իրապես ունեք, թերեւս ավելի քան ես պատկերացնում էի» ինձ ստիպեց նորից մխրճվելու այս արդեն ինձ համար գարշելի դիալոգի մեջ, որից անկեղծ ասած արդեն ձանձրացա։ Հավանաբար սեփական անձի համար դուք բացառել եք, որ բոլորից առավել միգուցե հենց ԴՈՒՔ ունեք նմանատիպ «օգնության» կարիք։ Ձեր սեփական «պատկերացումներն» ու սրտաճմլիկ կարեկցանքները խնայեք ձեր «պատկերացրած» հերթական «մոլորյալների» ուղեղը բռնաբարելու համար։ Ինչպես եվ վաղորոք կռահել էի. «Հավաստիացնում եմ ձեզ այս վերը նշված եւ ոչ մի հարցումին ոչ մի լուրջ, տրամաբանական պատասխան չեք կարող տալ ...Լավագույն դեպքում կշարունակեք նույն ԴԵՄԱԳՈԳՅԱՆ։»։ Ավաղ այդպես էլ կա... Դե հասկանալի է երբ պատասխան չկար հարցադրումներիս, այլեւս ի՞նչ էր մնում ձեզ, եթե ոչ ձեր կարծիքով մի «յուղոտ» վերջակետով ավարտեիք ձեր կարապի երգը։ Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ շարունակեք զբաղվել ձեր անանիզմով, բայց ՎԵՐՋԱՊԵՍ ինձ հանգիստ թողեեեեեե՜ք։ Հուսամ այսքանից հետո ինձ չեք անհանգստացնի....
Shenorhakalutyun ays desaneliki hamar, shat u shat hadjeli e)))
Ապրեք երեխեք, ես շատ ուրախ եմ, որ հեռավոր Կանադայում, նման հայապահպան օջախ կա: Ապրեն կազմակերօիչներե: Մնանք ՀԱՅ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ!!!